Երևան
12 °C
Թուրքական մամուլը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը՝ վերլուծելով երկրի ապագա տնտեսական քաղաքականության ուղղությունները:
Հոդվածում, որը, ըստ էության, BBC-ի կովկասյան թղթակից Ռայհան Դեմիտրիի ռեպորտաժի վերատպությունն է, նշվում է, որ Հայաստանը՝ որպես Հարավային Կովկասի ամենաքիչ բնակչություն ունեցող երկիր, ակտիվորեն փնտրում է տնտեսական զարգացման նոր մոդել:
Թուրքական մամուլը հատուկ ընդգծել է, որ 2020թ. պատերազմից հետո Հայաստանը փորձում է միաժամանակ հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունները՝ ապահովելով իր անվտանգությունը և զուգահեռաբար զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, հայտնել է Ermenihaber-ը:
Մանրամասն անդրադարձ է կատարվել 2014թ. մեկնարկած «Արմաթ» կրթական ծրագրին, որի շրջանակներում երեխաները դեռ տարրական դպրոցից սկսում են ուսումնասիրել ծրագրավորում, կոդավորում, ռոբոտաշինություն և եռաչափ մոդելավորում: Ներկայումս երկրում գործում է 650 «Արմաթ» լաբորատորիա:
Թուրքական մամուլը մեջբերել է Հայաստանի Բարձր տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գլխավոր տնօրեն Սարգիս Կարապետյանի խոսքը. «Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տեխնոլոգիական կենտրոն, որը ներկայացնում է աշխարհին մեծագույն արժեքներ»:
Հոդվածում հատուկ ընդգծվել է, որ Հայաստանում տեխնոլոգիական ընկերությունների թիվը հասել է 4000-ի, իսկ «Արմաթ» ծրագիրը երկրի ամենահաջողված պետական-մասնավոր համագործակցության օրինակն է:
Թուրքական մամուլն անդրադարձել է նաև այն փաստին, որ Հայաստանը, չունենալով հարուստ բնական ռեսուրսներ և ունենալով բարդ հարաբերություններ հարևան երկրների հետ, փորձել է կառուցել իր ապագան՝ զարգացնելով խորհրդային ժամանակաշրջանից մնացած մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների ոլորտում ունեցած հաջողությունները:
Հոդվածը նաև հիշատակել է 2011թ. Հայաստանում ստեղծված «Picsart» ընկերության հաջողության պատմությունը, որը ներկայումս գնահատվել է 1.5 մլրդ դոլար և նշել, որ աշխարհասփյուռ հայ համայնքն օգնում է ստեղծել միջազգային կապեր տեխնոլոգիական ոլորտում:
«INDEPENDENT Türkçe» լրատվամիջոցի խմբագրությունը նշել է, որ վերլուծական այս հոդվածն արտացոլում է տնտեսական զարգացման այն մոդելը, որը Հայաստանը փորձում է որդեգրել և դառնալ տեխնոլոգիական առաջատար տարածաշրջանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿալաձեն 3-րդ անգամ կառաջադրվի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում
Մոռացել են, որ Աստծո ծառա են, գիտեն՝ գողական են, հարց լուծող քավոր, բիզնեսմեն. Սիմոնյանը՝ հոգևորականների մասին
Վերականգնվել է 2 տնտեսվարողի կողմից պետությանը պատճառված ավելի քան 5 մլրդ դրամի վնասը
«Դոմփել» բառը հայհոյանք չէ, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է. Ալեն Սիմոնյան
Եկեղեցին ժողովուրդն է, հիերարխիկ վերնախավը չէ, և քննարկումները չեն կարող հարված հասցնել եկեղեցուն. Սինանյան
Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են փոխադարձ չվերթերի վերաբերյալ հարցեր
Ապագայի մասնագետների կողքին՝ որպես վստահելի գործատու
Ընկերություններից մեկը Հայաստանին շուրջ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա կնվիրի. որոշման նախագիծն ընդունվել է
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 152 հայցով շուրջ 600 մլն դրամի պահանջ է ներկայացված. դատախազ
Պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում ինչ անշարժ գույքեր են վերադարձվել պետությանը
«Մանկան» խանութից գնված խաղալիքների բացահայտումն անելուց հետո նոր սենսացիոն բացահայտում են արել. Ալեն Սիմոնյան
Ասել եմ՝ ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չի պլստում, դրանից էլ երկիրը անկանոն շարժումներով է լցվել․ վարչապետ
Սա է փայլուն արտաքին քաղաքականության արտացոլումը. Ազարյանը՝ Օսկանյանի ընտանիքին պատկանած մանկապարտեզի մասին
Որտեղ ելույթ ունենամ, անունը հնչի, ասելու եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է․ վարչապետ
Մեկը կարո՞ղ է բացատրել՝ Վարդան Օսկանյանն ու իր կինն ինչ կապ ունեն, որ Դիլիջանում մանկապարտեզ վերցնեն․ վարչապետ
Հայաստանում մեկնարկում են Վրաստանի մշակույթի օրերը. ինչ միջոցառումներ են նախատեսված
Այգեպար գյուղի գետում «ՈՒԱԶ» է արգելափակվել
Կամավորական մշակույթի զարգացումը՝ առաջնային․ հերթական հենակետը բացվել է Մեղրաձորում. տեսանյութ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲ ընկերությունը գնանշման հարցում է հայտարարում
Թրամփն արգելել է 12 երկրի քաղաքացիների մուտքն ԱՄՆ. ովքեր կարող են ունենալ բացառություններ
Էլեկտրական ծխախոտի խանութ-սրահի մասնաճյուղերից առանձնապես խոշոր չափերով գողություն կատարած անձը կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 5-ին
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը կդառնա «Հայաստանի պատմության թանգարանի» մասնաճյուղ
Վաճառե՞լ եմ Ղարաբաղը, մեր ինքնությունը թրքացնելու հանձնարարությո՞ւն ունեմ. վարչապետը հանդիպման է հրավիրում
Աշտարակի մայրուղին խցանված է. ավտոմեքենա է այրվում
ԱՄՆ-ն վետո է դրել Գազայում հրադադարի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա
Տարածքային պահանջ՝ միանգամից 6 պետության. այսպես են սովորեցնում միջազգային հարաբերություններ կառուցել. Եղոյան
Ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո
Ճիշտը քեզանից պիտի իմանանք, որ սխալների մեջ չմնանք. ինչ է պատասխանել վարչապետը քաղաքացու՝ իրեն ուղղված հարցին
Տղամարդը ծանոթ կնոջից խլել է բջջային հեռախոսը, նրան հրել, գցել գետնին և հեռացել
12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի. «Կերխեր»-ները՝ գիշերային Երևանի փողոցներում. տեսանյութ
Անասնաֆերմայի տերը թրաֆիքինգի է ենթարկել ամուսիններին, բռնություն կիրառել. վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մեկնարկել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասից Մասիս համայնք տանող ճանապարհի հիմնանորոգումը. տեսանյութ
Չեմ կարող հավատալ, որ Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել. վարչապետ
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
«Կրթվելը նորաձև է» շարժման 36-րդ հանդիպումը՝ արժեքների, մեր ինքնության և «Իրական Հայաստանի» մասին. «Իմ քայլը»
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին. Աղվանի-Լծեն հատվածը շարունակում է մնալ միակողմանի երթևեկելի
ՌԴ նախագահը Հռոմի պապին տեղեկացրել է ռուս-ուկրաինական պայմանավորվածությունների մասին
Մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան. Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը Ստամբուլում
Սիսիան-Սպանդարյան ճանապարհին կցորդիչով բեռնատարը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, կախվել ձորակը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT