Ընտրակեղծարար Գագուլիկենք «տեղը կբերե՞ն» Սերժ Թանկյանն ով է

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Արսինե Խանջյանի եւ Ատոմ Էգոյանի հետ միասին աննախադեպ գործ է սկսել: Նա փորձում է կազմակերպել սփյուռքահայերին՝ դիտորդական առաքելություն իրականացնելու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում:

Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանն ու Սերժ Թանկյանը նախկինում էլ բազմիցս ապացուցել են, որ անտարբեր չեն Հայաստանի ու հայաստանցու խնդիրների նկատմամբ: Նրանց մոտեցումն այս առումով տարբերվում է սփյուռքում տարածված մոտեցումից, որ պետք է հայրենիքին ամեն ինչով օգնել, բայց խնդիրների մասին  բարձրաձայն չխոսել՝ թշնամու ջրաղացին ջուր չլցնելու համար: Իսկ Խորենացի փողոցում Արսինե Խանջյանի բերման ենթարկվելը, կարծես, վերջին կաթիլն է եղել, որ հայտնի եռյակը գործի անցնի:

Որպես առաջին քայլ  նախաձեռնվեց «Արդարություն Հայաստանին» խորագրով հայտնի ստորագրահավաքը: Այն, սակայն, շատ ավելի դանդաղ է առաջ գնում, քան կարելի էր ակնկալել: 10 միլիոնանոց հայկական սփյուռքից, Հայաստանից եւ Արցախից ընդամենը 2500 հոգի է միացել այս նախաձեռնությանը: Այնինչ change.org-ում հարյուր հազարներով են ստորագրություններ հավաքում (ամեն օր 161 միլիոն մարդ առնչվում է այդ կայքին): Ո՞րն է խնդիրը: Հնարավոր չէ, որ համայն հայությունը Հայաստանին արդարություն չցանկանա: Կամ չցանկանա, որ ՀՀ-ում «մարդկանց հավասարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայություն» տիրի, ինչպես նշված է ստորագրման դրված տեքստում:

Խնդիրն այն է, որ նշված պահանջների հասցեատեր գոյություն չունի: Առանց կոնկրետ հասցեատիրոջ այս ամենը դեկլարատիվ բնույթ է ստանում, ինչը մեծապես նվազեցնում է պոտենցիալ միացողների մոտիվացիան: Իրենց նախաձեռնությունը մեկնաբանելով՝ Թանկյանն ասում է, որ դա արվում է «ի աջակցություն Հայաստանի ժողովրդի»: Հնարավոր միակ հասցեատերն էլ նշվում են «Հայաստանի քաղաքական առաջնորդները», որոնցից ակնկալվում է «սկզբունքայնություն, հաշվետվություն, իմաստություն, խելամտություն, դիվանագիտություն, կարեկցանք, արդյունավետություն եւ տեսլական մտածողություն...»:

Նման գործերում, թերեւս, հաջողության առաջին թշնամիները ընդհանրական ձեւակերպումներն ու ընդհանրական հասցեատերերն են: Հասկանալի է, որ նախաձեռնության հեղինակները խուսափում են ներգրավվել ներհայաստանյան քաղաքական անցուդարձին: Շեշտում են, որ նախաձեռնությունը քաղաքական չէ, իրենք կուսակցությունների ներկայացուցիչներ չեն եւ ոչ էլ փորձում են Հայաստանում հեղափոխություն անել: Սակայն change.org-ում սկսված ստորագրահավաքի հայտարարության դեկլարատիվ բնույթը նման հեռանկարից խուսափելու լավագույն տարբերակը չէ: Միեւնույն է, այստեղ կգտնվեն մարդիկ, ովքեր իշխանահաճո հայտարարություններ կանեն, թե սույնով սփյուռքի ներկայացուցիչները իրենց  քիթը մտցնում են ՀՀ ներքաղաքական կյանքի մեջ: Երեկ արդեն Լեւոն Իգիթյանը բացել էր այս թեման:Եվ հակառակը. նման ընդգրկուն, դեկլարատիվ բնույթի եւ անհասցե պահանջներով կարելի է էապես փոքրացնել նախաձեռնության  վերջնական նպատակի հնարավոր հաջողությունը:

Իրականում պետք է ընդամենը ամեն ինչ այսքան չբարդացնել. նպատակը ձեւակերպել պարզ, կոնկրետ եւ առանց բարդույթների: Մոտավորապես` Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի եւ սփյուռքում բնակվող մի քանի հազար հայերի համար կարեւոր է, որ 2017 թվականի ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ թափանցիկ: Դրա համար նրանք անձամբ որպես դիտորդ  կլինեն ընտրատեղամասերում: Իրավունք ունեն, չէ՞ նրանք ազատ եւ արդար ընտրություններ «ցանկանալ» իրենց հայրենիքին: Իհարկե, ունեն: Իրավունք ունեն, չէ՞ այդ նպատակին անձամբ ծառայել: Իհարկե, ունեն:

Բայց որպեսզի օգգ-ի մեծ պոտենցիալ ունեցող այս նախաձեռնությունը չփոշիացվի, անհրաժեշտ է, որ Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը եւ մյուս բոլոր սփյուռքահայ դիտորդները հատուկ պատրաստվածություն անցնեն: Ամեն ինչ կփչանա, եթե նրանք, ապավինելով իրենց հեղինակությանը, ընտրության օրը պարզապես շրջեն ընտրատեղամասերով: Նախ` թաղային ընտրակեղծարարները նրանց չեն ճանաչի, ինչպես Խորենացի փողոցում Արսինե Խանջյանին չճանաչեցին նրան բերման ենթարկող շարքային ոստիկանները:

Եվ բացի այդ, քաղաքական այլ մշակույթ կրող մեր հայրենակիցների երեւակայությունը պարզապես չի բավարարի ընտրատեղամասերում հնարավոր ընտրակեղծարարությունները նկատելու համար: Այսինքն, իսկապես արդյունք ստանալու համար բոլոր հայտնի եւ ոչ հայտնի սփյուռքահայերը պետք է ՀՀ օրենքներով սահմանված կարգով  դիտորդի կարգավիճակ ստանան եւ համապատասխան գիտելիքներ ունենան: Հակառակ դեպքում մեծ է վտանգը, որ ամեն ինչ կավարտվի բռնություններն ու ընտրակեղծիքները դատապարտող հերթական հայտարարությամբ, ինչի պակաս հայաստանյան ընտրություններում երբեք չի  չի զգացվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16008 դիտում

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ