Երևան
12 °C
Հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվող տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությանը մասնակցող կուսակցությունների եւ դաշինքի համամասնական ցուցակներից ինքնաբացարկի դիմում են գրել ավագանու թվով 8 թեկնածու:
Այս մասին մեր զրույցում ասաց թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը՝ նշելով, որ երկու օր առաջ երկու հոգի լքել է «Բալասանյան դաշինքի» ցուցակը, երկուսը՝ ԲՀԿ-ի ցուցակը: Նրանք են՝ համապատասխանաբար՝ ՀՀԿ-ականներ Արտակ Առաքելյանն ու Սամվել Մկրտչյանը, ԲՀԿ-ականներ՝ Աշոտ Աթոյանն ու Հայկուշ Ազատյանը: Երեկ էլ ինքնաբացարկ են հայտնել «Ալյանս» կուսակցության ցուցակի 22 համար Հարությունյան Անուշը, «Բալասանյան դաշինքի» ցուցակի 77-րդ համար Տարոն Թադեւոսյանը (ՀՀԿ), Հայկական վերածնունդ կուսակցության 28-րդ համար Ոսկան Մարտիրոսյանը եւ 33-րդ համար Հարություն Թոքմաջյանը (ՀՎԿ-ականներ):
Որոշ տեղեկություններով՝ ինքնաբացարկի դիմում գրած անձանց մի մասը նախկինում ատեստավորվել են եւ կարող են ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ նշանակվել եւ ցուցակի ոչ բարենպաստ տեղերում գտնվելու պատճառով որոշել են ինքնաբացարկ հայտնել ու հնարավորություն ունենալ վճարովի աշխատանք կատարել հանձնաժողովներում: Նշենք, որ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացնել սեպտեմբերի 2-7-ը`մինչեւ ժամը 18.00: Ինքնաբացարկ հայտնած բոլոր անձինք ընտրապայքարից դուրս են եկել սեպտեմբերի 2-7-ն ընկած ժամանակահատվածում:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ երեկ 18:00-ին, լրացել է Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: «Իսկ ԸԸՀ -ների կողմից ՏԸՀ նախագահ եւ քարտուղար նշանակելու մասին որոշումներ կայացնելու վերջնաժամկետն է սեպտեմբերի 10-ը: ՏԸՀ կազմերի վերաբերյալ տեղեկատվությունը կայքում կհրապարակվի հնարավորինս շուտ»,- փոխանցեց ԿԸՀ խոսնակը: Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանն էլ դժվարացավ ասել, թե ինքնաբացարկ հայտնած անձանցից արդյոք կա՞ն անձինք, որոնք ՏԸՀ անդամ են նշանակվել:
«Բալասանյան դաշինքի» ցուցակից ինքնաբացարկ հայտնած ՀՀԿ-ական Արտակ Առաքելյանը, որը Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում դասախոսում է, ինքնաբացարկի դիմում գրելու իր դրդապատճառներն ունի: «Իմ ինքնաբացարկի դիմում գրելու պատճառը աշխատանքային ծանրաբեռնվածությունն է: Ես արձակուրդի ժամանակ եմ դիմում ներկայացրել, հիմա անցել եմ աշխատանքի՝ ե՛ւ դասախոսության, ե՛ւ վարչական աշխատանքի, որը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ավելացրել: Դրա համար ստիպված եմ եղել ինքնաբացարկ հայտնել, քանի որ զուտ դիլետանտ մոտեցումը, ուղղակի մասնակցությունն ինձ համար ինքնանպատակ չի եղել: Ուրիշ պատճառ չկա»,- մեր զրույցում ասաց Արտակ Առաքելյանը՝ նշելով, որ ինքը տեղյակ չի եղել, որ պետք է սեպտեմբերից անցնի նաեւ վարչական աշխատանքի:
Հարցին՝ նորմա՞լ եք գնահատում, որ «Բալասանյան դաշինքի» ցուցակում 53-րդ տեղում էիք, միգուցե դա՞ էր նաեւ ինքնաբացարկի պատճառը, նա պատասխանեց. «Դա նախ կուսակցությունն է որոշում, բայց ես չեմ էլ հետաքրքրվել, թե ցուցակում ես որ տեղում եմ եղել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT