Կյանք ու կռիվ. հեռուստաշաբաթը Ռուզան Ազիզյանի հետ

15/04/2017 schedule11:08

Ամբողջ աշխարհում սկանդալների հիմնական աղբյուրը հանդիսանում է շոու-բիզնեսը։ Մեզ մոտ սկանդալների ավելի մեծ պաշար ապահովում է շոու-քաղաքականությունը։ Աստիճանաբար «դռան շորի տակից» դուրս են գալիս փաստաթղթեր ու ձայնագրություններ, եւ ցրվում է միֆը ՀՀԿ-ի կազմակերպած անթերի ընտրությունների մասին։ «Արաբկիրում ունես ընկեր, ընչի՞ չես բերում իրա ձայնը»,- հարցնում է գործատուն։ Ու աշխատակիցները ինքնամոռաց ծափահարում են 14 ձայն բերած Անուշ Ադամյանին։

Հետընտրական ղողանջներ

ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Վահրամ Մկրտչյանին լրագրողները հարցնում են, թե ինչ նպատակ են հետապնդում «քչախոս», ավելի ճիշտ «չխոսկան» պատգամավորները, երբ ամեն ինչ անում են կրկին պառլամենտում հայտնվելու համար։ Եվ ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարում է, որ «չպետք է մոռանալ, որ պատգամավորական գործունեությունը միայն ամբիոնի մոտ ճառելը չէ, այլ տեղերում հենց ընտրողի հետ տարված աշխատանքը»։ «Չափ ու սահման»-ի տաղավարում հնչում է այդ աշխատանքի բնութագիրը. «Սամվել Ալեքսանյանը հենց այդպես էլ տարվա մեջ 365 օր աշխատում է ընտրողի հետ՝ լավաշի միջոցով»։ Բայց «լավաշի միջոցովը» միայն տարբերակներից մեկն է։ Այլ տարբերակներ էլ կան՝ ստիպելը, սպառնալը, մատ թափ տալը, վախեցնելը, խաբելը։ Տեղում, ամեն առանձին ընտրողի հետ։

Շաբաթներ առաջ նախընտրական օրերին Տիկնիկայինի տնօրեն Ռուբեն Բաբայանը այս պատճառները հարգելի չէր համարում՝ «Մի՛ խաբվիր, մի՛ վախեցիր, մի՛ ծախվիր» որպես տարբերակ առաջարկում էր նա։ Իսկ Փարիզ գնալու տարբերա՞կը։ Դրանից է՞լ հրաժարվեն անուշադամյանները։ Շատ լուրջ զոհաբերություն ենք պահանջում։ 10000-ը դեռ ոչինչ, բայց Փարիզը լուրջ գայթակղություն է, այդ գնով կարելի է մի քիչ էլ սեփական երեխաների ապագայից ու հայրենիքի ճակատագրից զիջել։ ՍԱՍ-ի Արտակի ձայնագրությունները հայտնվել են հասարակության ուշադրության կենտրոնում։ Բազում այլ հիմնարկներում կայացած նմանօրինակ հանդիպումներից ձայնագրություններ չկան, կամ դրանք հասանելի չեն լայն հանրությանը։

Բայց մեծ հաշվով ո՞վ է կասկածում, որ պետական հիմնարկների մեծ մասում նման խոսակցություններ ու ժողովներ տեղի են ունեցել։ Ո՞վ է կասկածում, որ դպրոցների տնօրենները, որ դատի են տվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ իրենց նույնաբովանդակ ձայնագրությունները հրապարակելու համար, քարոզով զբաղվել են նաեւ աշխատանքի ժամին, զբաղվել են վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Որեւէ մեկը կասկածո՞ւմ է, որ նրանք նախկինում էլ այդպես են վարվել եւ ապագայում էլ վարվելու են, եթե առիթ լինի ու հնարավորություն։ Անգամ Իոննիսյանին դատի տված տնօրենները չեն կասկածում։ Պարզապես վիրավորված են ՀՀԿ-ի բարի համբավն արատավորելու համար։ Դատարանը հաստատ կորոշի, որ Իոննիսյանը մեղավոր է, բայց 60 մլն չի գանձի երեւի, կսահմանափակվի խորհրդանշական տուգանքով։

Բայց տնօրենները խելամիտ չեն վարվում։ Այ, եթե նրանք ծանոթ լինեին լրագրության դասական կանոններին, կհասկանային, որ եթե քո մասին ստահոդ նյութ են տպագրել եւ դու ուղղակի այրվում ես այդ նյութը հերքելու ցանկությամբ, երբեմն շատ ավելի օգտակար է թողնել, որ նյութը մնա չհերքված, որովհետեւ եթե տպագրության պահին այն կարդում է 50 հոգի, ապա հերքելուց հետո այդ թիվը զգալիորեն մեծանում է, եւ հերքելով՝ դու ակամա տարածում ես ինֆորմացիան։ Բայց տնօրեններին ինչ-որ մեկը համոզել է, որ դատարան դիմելը միակ ճիշտ տարբերակն է։ Այնպես որ, չնայած հետընտրական պրոցեսներ չկան, բայց ընտրությունների արձագանքները դեռ երկար են տարածվելու։ Հնարավոր է, ժամանակի ընթացքում մենք այլ բացահայտումների էլ ականատես լինենք։ Կամ ունկնդիր, ինչպես ՍԱՍ-ի աշխատակազմի ժողովից։

Բարեկրթության ղողանջները

Համաձայնեք, ամեն դեպքում, որ շատ ենք քաղաքակրթվել։ Հերիք չէ, որ ընտրություններից հետո բողոքի ալիք չբարձրացավ, այնքան նուրբ ենք դարձել, որ օրվա ամենալուրջ հարցը դարձել է Դավթաշենում կտրված 23 ծառը։ Տեղի ունեցածը վարչական շրջանի ղեկավարը դատապարտեց, Տարոն Մարգարյանը համարեց վանդալիզմ մինչեւ անգամ նախագահի մակարդակով հարցին անդրադարձ եղավ։ Հետո, իհարկե, հայտնվեցին մտավորականներ, բնապահպաններ, որ նախագահին հիշեցրին, որ երկիրը հանքարդյունաբերության գերի է, երկրում գետեր են վարի գնում, անտառներ են հատվում, ամայացվում են բնության գողտրիկ անկյուններ, Երեւանի սրտում՝ Հաղթանակի զբոսայգում մի քանի տարի առաջ դղյակներ կառուցվեցին Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի եւ այլ կարկառունների համար։ Հիշե՞ց արդյոք նախագահը նախկինում հատված ծառերը, դժվար է ասել։ Ես ուրիշ բան հիշեցի։

Սերժ Սարգսյանի այցը Գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ ծերունազարդ գիտնականներից մեկը նրան հարց ուղղեց, թե ի՞նչ է լինելու երկրի վիճակը, եթե այդպես կատաղի արդյունահանենք, օգտագործենք հանքերն ու անգամ Սեւանի ջուրը։ Եվ հիշեցի, թե ինչ պատասխանեց Սերժ Սարգսյանը այդ գիտնականին՝ «Բա ի՞նչ եք ասում՝ հանքերը չօգտագործենք, Սեւանը չօգտագործենք, բա ի՞նչ անենք»։ Ես հիշեցի տոնը, որով նա այդ բառերը ասաց, ավելի շուտ գոռաց եւ հիշեցի շփոթմունքը, որ հայտնվեց ծերունի գիտնականի դեմքին, հիշեցի, թե ինչպես նա կախեց գլուխը։ Այդ Սերժ Սարգսյանը նույն Սերժ Սարգսյանն է, որ յուր քաղաքապետի հետ վաշ-վիշ է անում դավթաշենյան ծառերի համար։ Ծառեր կտրելը լավ բան չէ, բոլորովի՛ն, բայց կան մարդիկ, որոնք պիտի հնարավորինս զուսպ արտահայտվեն նման նուրբ թեմաների մասին, հատկապես, երբ այդպես ամայացրել են երկրի քաղաքական դաշտն ու երկիրը վերածել են համատարած պոչամբարի։ Չէ՛, նրանք իհարկե կարող են նաեւ օգտագործել «վանդալիզմի» նման բարձրագոչ բառեր, բայց այդ դեպքում ֆալշը շատ է լինում, համաձայնեք։

Անկման բարքերը

Քաղաքական հումորի այս անսպառ շտեմարանում արի ու տես, որ «Արմքոմեդին» այլ բան չէր գտել, քան գնալ մի դիմումի հետքերով, ու զրուցել կնոջ հետ, որը նամակով դիմել էր ՀՀ իշխանություններին ու պահանջում-առաջարկում էր, որ պետական դրամը մարդկանց բաշխվի անհատական դիմումով, անհատական պահանջմունքների չափով ամսական եւ ուղիղ պետական թղթադրամի պատրաստման սարքից՝ տրման ճանապարհով, ինչի փոխարեն նա կպարտավորվի պահպանել իր առողջությունը, հոգալ սնունդը եւ նորմալ ապրելակերպը։ Մարդիկ կգնան, այդ գումարը կծախսեն խանութներում եւ հետո խանութները, ամսվա վերջում այդ ողջ փողը կվերադարձնեն պետությանը եւ այդպես գումարը շրջապտույտ կկատարի։

«Իսկ պատահել է, որ ձեր ուղարկած նամակին դուք ստանաք պատասխան, որ ոչ ադեկվատ բան եք ասում».- հարցնում է վարողը կնոջը, որն ակնհայտ անհավասարակշիռ հոգեկան վիճակում է, անգամ հպանցիկ հայացքով երեւում է, որ նա սթափ չի դատում։ Հումորը լավ բան է, բայց ամեն ինչ սահման ունի, չէ՞։ Տարիներ առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկը որոշեց նման մի ձեռնարկմամբ հանդես գալ։ Նկարահանում ու եթեր էին հեռարձակում երգել բոլորովին չիմացող մարդկանց, որոնք սակայն հոգեկան խնդիրներ չունեին, ուղղակի մի փոքր չափազանցված էին գնահատում իրենց վոկալ հնարավորությունները։ Հաղորդումը շատ զվարճալի էր, բայց կարճ կյանք ունեցավ, քանի որ հեղինակները հասկանցան, որ սեփական քաղաքացուն ծաղրելը ճիշտ գործելաոճ չէ։

Չեմ կարծում, որ «Արմքոմեդիում» չեն հասկանում, որ ճիշտ բան չեն անում նման մարդկանց ծիծաղի առարկա դարձնելով։ Հումորի թեմաներ, փառք Աստծո, Հայաստանում ինչքան ուզես։ ՍԱՍ-ի Արտակի ժողովում ծափահարող աշխատակիցներից սկսած՝ մինչեւ պնդումները, որ ընտրությունների ժամանակ շատ կեղծիքներ չեն եղել, իշխանականներն ուղղակի թքել են մարդկանց վրա՝ դեմքներին ու արժանապատվությանը, տեղամասերում եւ տեղամասերից դուրս, ուղիղ եւ փոխաբերական իմաստներով, «Ազատության» լրագրողի եւ տեղամասը հսկող դիտորդ աղջկա երեսին, նաեւ բոլոր նրանց երեսին, ովքեր Արաբկիրում ընկեր ունեն, բայց նրանց ձայնը չեն բերում, իսկ թքելը, ինչպես հայտնի է, թիվ չի եւ, ինչպես Աշոտյանն է համոզված, 1,5 մլն ձայնի մեջ չի կարող էականորեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ 

Ռուզան Ազիզյան

Տպել
3849 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին