Ինչի վրա են ծախսվում դիմորդներից հավաքագրված 1500-ական դրամները. հայտագրվել է 9800 դիմորդ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնն ավարտել է միասնական քննություններին մասնակցել ցանկացող շրջանավարտների դիմում-հայտերի ընդունման ու նաեւ դրանց ճշգրտման գործընթացը:

Ըստ այդմ, այս տարի միասնական քննությունների առաջին՝ հիմնական փուլին կմասնակցի մոտ 9 հազար 800 դիմորդ: Երկրորդ փուլի ընդունելության մասին կհայտարարվի ավելի ուշ:

«Ինչպես գիտեք, մենք փետրվարի 1-ից սկսում ենք դիմում-հայտերի ընդունման գործընթաց, մինչեւ մարտի 15-ը շրջանավարտները, ովքեր սովորում են դպրոցներում, կարող են դիմում-հայտեր ներկայացնել, իսկ մինչեւ ապրիլի 10-ը ճշգրտման ընթացք է, երբ երեխաները կարող են նոր դիմում-հայտ գրել կամ իրենց տվյալներում փոփոխություն կատարել: Այս գործընթացը արդեն ավարտվել է, այժմ բազայի մշակման գործընթացն է իրականացվում, որից հետո, ճշգրտելով վերջնական թվերը, դրանք ներկայացնելու ենք նաեւ Անգլիա՝ մեր գործընկեր տպարանին, որպեսզի մինչեւ մայիսի 20-ը ստանանք պատրաստի թեստերը եւ ուղարկենք համապատասխան բանկային մասնաճյուղեր՝ մինչեւ քննությունները պահպանելու համար»,- մեր զրուցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արա Իսպիրյանը:

Այս տարվա դիմորդների թիվը նախորդ տարվա դիմորդների թվի համեմատությամբ պակաս է շուրջ 1500-ով: ԳԹԿ տնօրենի խոսքով՝ պատկերը անսպասելի չէ, իսկ հաջորդ տարի կանխատեսվում է դիմորդների ավելի փոքր թիվ: Դա պայմանավորված է տարիներ առաջ առաջին դասարանցիների ոչ ստանդարտ ընդունելության հետ, ինչի արդյունքում նրանց մի մասը դպրոցն ավարտելու է 2017-ին, մյուսը՝ 2018-ին:

Հետաքրքրվեցինք՝ դեռեւս չի՞ քննարկվում միասնական քննությունների թեստերը Հայաստանում տպագրելու հնարավորության հարցը եւ Անգլիայում դրանք տպագրելը դեռ համարվում է արտահոսքից խուսափելու լավագո՞ւյն միջոցը:

«Ռիսկի գնալ՝ Հայաստանում տպագրություն կազմակերպելու համար, չգիտեմ, գուցեեւ հնարավոր լինի, գուցեեւ կարելի է այդ հարցը քննարկել, բայց միեւնույն է, այնտեղ տեխնիկական շատ պայմաններ կան, որ մեր տպարանները կարող է եւ չկարողանան ապահովել: Խոսքը վերաբերում է այդ փաթեթավորումներին, ամեն ինչը այդ որակի պատրաստելուն եւ ուղարկելուն: Եթե այդպիսի առաջադրանք մեզ տրվի կամ եթե ռեալ ինչ-որ բան լինի, այն ժամանակ կտեսնենք: Ամեն դեպքում, այսպես բավական ապահով է»,- պատասխանեց ԳԹԿ տնօրենը: 

Թեստերը կազմվելու են շտեմարանների հիման վրա՝ բացառությամբ մի քանի առարկաների, որոնց դեպքում շտեմարաններ չկան: Գնահատման թեստավորման կենտրոնի տնօրենը հիշեցրեց այն փոփոխությունները, որոնք իրականացվել են թեստերում՝ դիմորդներին առաջադրանքներն անգիր անելուց հնարավորինս զերծ պահելու նպատակով. «Անցած տարվանից բնագիտական առարկաների դեպքում մենք իրավունք ենք տվել խնդիրների մեջ թվային արժեքները փոփոխելու: Իսկ այս տարի «հայոց լեզու եւ գրականություն» առարկայի բովանդակության մեջ կա հետեւյալ փոփոխությունը, որ եթե մենք շտեմարանում ունենք ենթադրենք տասը կամ հարյուր առաջադրանք, որոնք ստուգում են «գ»-«ք»-ի ուղղագրությունը, թեստում այդ առաջադրանքներից կարող է ստեղծվել հավաքածու առաջադրանք»:

քննությունների ֆինանսական կողմը

Միասնական քննություններից յուրաքանչյուրին մասնակցելու համար դիմորդներից գանձվում է 1500 դրամ: ԳԹԿ-ից փորձեցինք պարզել, թե սա նշանակո՞ւմ է, որ պետական բյուջեից քննական գործընթացը չի ֆինանսավորվում եւ անհրաժեշտ ծախսերը դիմորդներն են հոգում:

Ֆինանսահաշվապահական բաժնի պետ Նորայր Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դիմորդների վճարներից բացի որոշակի գումարներ են հատկացվում պետական բյուջեից: Դրա չափը որոշվում է ըստ գործակցի ու քննություն հանձնողների քանակի: Այս տարի միասնական քննությունների կազմակերպման եւ անցկացման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 85 միլիոն դրամ, իսկ դիմորդներից հավաքագրված գումարը 30 միլիոն դրամի չափ է:

Նորայր Մարտիրոսյանը թվարկեց քննական գործընթացում պահանջվող ծախսերը: «Ծախսերի առյուծի բաժինը արտասահմանում թեստերի տպագրությանն է: Դարձյալ կախված դիմորդների թվաքանակից՝ տատանվում է 35-40 միլիոն դրամի սահմաններում: Այս տարի վճարելու ենթակա գումարը կազմել է 52 հազար ֆունտ (այսօրվա փոխարժեքով մոտ 32 միլիոն դրամ,-խմբ.): Ունենք նաեւ թեստերի տեղափոխման-ինկասացիայի ծախս՝ մոտավորապես 7 միլիոն դրամ»,- ասաց նա:

Քննական կենտրոններ ձեւավորելու համար դպրոցները վարձակալվում են: Յուրաքանչյուր քննության համար ԳԹԿ-ն դպրոցներին վճարում է 30 հազար դրամ: Քննական կենտրոնների թիվը 30-32 է: Ամեն մի կենտրոնում կարող են անցկացվել մի քանի միասնական քննություն: ԳԹԿ ֆինանսահաշվապահական բաժնի պետը նշեց, որ քննական կենտրոնների վարձակալության ընդհանուր գումարը կազմելու է մոտ 4 միլիոն դրամ:

Հայտնի է, որ քննական կենտրոնները հարմարեցվում են քննական գործընթացներին եւ այնտեղ տեղադրվում են ձայնագրող ու տեսանկարահանող սարքեր:  Յուրաքանչյուր քննասենյակում լինում է 4 տեսախցիկ, որի միջոցով նաեւ ծնողները հնարավորություն են ունենում հետեւել պրոցեսին: Եվ ահա այդ սարքերի տեղադրման համար ԳԹԿ-ն մասնագետներին վճարում է ընդհանուր առմամբ մոտ 10 միլիոն դրամ:

Մնացած գումարները, ըստ մեր զրուցակցի, աշխատավարձի տեսքով վճարվում են քննությունները կազմակերպող անձնակազմին՝ քննական կենտրոնի ղեկավար, ԳԹԿ ներկայացուցիչներ, կազմակերպիչ, օպերատոր: Առաջին երկու խումբը ստանում են 25 հազարական դրամ՝ յուրաքանչյուր քննության համար, իսկ երկրորդ երկու խումբը՝ 13 հազար դրամ, դարձյալ ամեն մի քննության համար:

Տպել
4613 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց