Քաղաքացիներին Շենգենյան գոտու երկրներ մեկնելու համար մուտքի կեղծ արտոնագրեր են տրվել

18/04/2017 schedule15:30

Գլխավոր դատախազությունը «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրերի կեղծման գործն ուղարկել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին: Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքէջի համաձայն՝ գործով մեղադրանք է առաջադրվել 8 անձի՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության անվտանգության հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանին, Ազգային անվտանգության ծառայության սահմանային վերահսկողության «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 1-ին հերթափոխի պետ Արամ Գրիգորյանին, ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետ Սամվել Աղաջանյանին։ Մեղադրանքներ են առաջադրվել նաեւ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների:

Գործով մեղադրյալներն աջակցել են որոշ քաղաքացիների, որպեսզի նրանք Շենգենյան գոտու երկրներ մեկնելու համար մուտքի կեղծ արտոնագիր ստանան:

Արուսյակ Մանասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով տուրիստական գործունեությամբ զբաղվող «Վիգուել» ՍՊԸ ընկերության տնօրեն, նախապես տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացիներ Արմինե Պետրոսյանը եւ Ծաղիկ Փիլոյանը մտադրություն ունեն մշտական բնակության մեկնել Գերմանիա, շահադիտական նպատակով պատրաստակամություն է հայտնել օժանդակել նշված անձանց ուղեւորության կազմակերպմանը:

Միքայել Ղասաբօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արուսյակ Մանասյանից տեղեկանալով, որ նրա տուրիստական ընկերություն դիմած հինգ քաղաքացիներ ՂՀ Լատվիայի Հանրապետության դեսպանատնից ստացել են «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագրեր, սակայն ՂՀ տարածք մուտք չեն գործել եւ անձնագրերում սահմանահատման վերաբերյալ դրոշմակնիքներ չկան, նշված անձանց սահմանահատման ժամանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ վերահսկողության աշխատակիցների կողմից խոչընդոտներ չառաջացնելու համար համաձայնել է երեք դրվագով կատարել կաշառքի միջամտություն:

Արամ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 1-ին հերթափոխի պետ` պաշտոնատար անձ, Արուսյակ Մանասյանից, նրա տուրիստական ընկերության ծառայություններին դիմած հինգ քաղաքացիների անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության հերթափոխի պետ Միքայել Ղասաբօղլյանի միջնորդությամբ, ստացել է կաշառք:

Սամվել Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԿԱ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի պետ` պաշտոնատար անձ, իր անմիջական ենթակայության տակ ծառայող Արամ Գրիգորյանից, նրա ներկայացրած անձանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար վերցրել է կաշառք:

Էդգար Նազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով տուրիստական բնագավառում գործունեություն իրականացնող անձ, շահադիտական նպատակով Հայաստանում գտնվող եւ մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող, Մերի Նավոյանի եւ եւս 31 քաղաքացիների անօրինական միգրացիան՝ ՀՀ-ից ԳԴՀ մուտքը, կազմակերպելու դիտավորությամբ, ՌԴ Մոսկվա քաղաքում բնակվող Ալեքսեյ Կրյուկովի միջոցով, պատրաստակամություն է հայտնել կազմակերպել նշված քաղաքացիների ուղեւորությունը Եվրոպա: 

Ալեքսան Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով տուրիստական գործունեությամբ զբաղվող «Կոսմոս տուր» ՍՊԸ տնօրեն, շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանում գտնվող եւ մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող Հայկ Կարապետյանի, Սուրեն Ստեփանյանի եւ Հովհաննես Իգիթյանի անօրինական միգրացիան` ՀՀ-ից Նիդերլանդների Թագավորություն մուտքը։

Արմեն Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, տեղեկացված լինելով իր ծանոթներ` Հովհաննես Իգիթյանի, Սուրեն Ստեփանյանի եւ Հայկ Կարապետյանի անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար վերջիններիս անձնագրերում ՂՀ մուտքի կնիքի բացակայության մասին, ՂՀ տարածքում «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի արտոնագիր ստանալու կապակցությամբ նախնական համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ` պաշտոնատար անձ հանդիսացող՝ Արսեն Տավարածյանի հետ` վերը նշված երեք անձանց յուրաքանչյուրի համար վերցրել է կաշառք:

Արսեն Տավարածյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանային վերահսկողության «Զվարթնոց» սահմանային վերահսկողության բաժնի 2-րդ հերթափոխի ավագ հսկիչ` պաշտոնատար անձ, ՀՀ քաղաքացի Արմեն Ոսկանյանի ծանոթներ Հովհաննես Իգիթյանի, Սուրեն Ստեփանյանի, Հայկ Կարապետյանի անարգել ելքը ՀՀ-ից ապահովելու համար վերջիններից վերցրել է կաշառք:

Տպել
2562 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին