Ենթակառուցվածքներ. 120 անիծյալ կիլոմետր

19/04/2017 schedule10:40

Յուրաքանչյուր հայաստանցի, որին վերջին տարիներին, կամ, առավելեւս, ամիսներին բախտ է վիճակվել Երեւանից դուրս երթեւեկել (բացառությամբ Սեւանի եւ Աշտարակի մայրուղիների), տեսել է, թե ինչ վիճակում են մեր հայրենիքի ավտոճանապարհները: Անգամ միջպետական նշանակության ճանապարհների վիճակն այնպիսին է, որ մարդու լացը գալիս է:Զուտ դատելով բնակչության թվաքանակից, ամենակարեւոր ճանապարհները, թերեւս, Երեւան-Սեւան, Երեւան-Արարատ, Երեւան-Գյումրի եւ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհներն են:

Երեւան-Սեւանը համեմատաբար նորմալ եւ երթեւեկելի վիճակում է: Երեւան-Արարատը, թեեւ շինարարական աշխատանքների արդյունքում այդքան էլ երթեւեկելի չէ եւ դրա որոշ մասերում կարելի է մեքենայի հատակը վնասել, սակայն վերանորոգումները մի պայծառ օր կավարտվեն եւ մայրուղին նորմալ կլինի:

Երեւանը Գյումրիի հետ կապող ճանապարհը (բացառությամբ Երեւան-Աշտարակ հատվածի), մեղմ ասած, լավը չէ: Այն բավականին նեղ է, ծանրաբեռնված, անորակ ասֆալտով, դանդաղ, սակայն «դիմանալու» է... Առավելեւս, որ կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին Գյումրիով է անցնելու, ինչը նշանակում է, որ տարիներ հետո պաշտոնական մայրաքաղաքից մշակութային մայրաքաղաք հնարավոր կլինի հասնել նորմալ ավտոմայրուղով:

Յուղը թողնել ճանապարհին

Սակայն իրավիճակը շատ ավելի վատ է Երեւան-Վանաձոր ճանապարհի պարագայում: Մայրաքաղաքը հանրապետության խոշորագույն մարզի ու հարեւան Վրաստանի մայրաքաղաքի հետ կապող ճանապարհը պարզապես քարուքանդ վիճակում է: Տեղ-տեղ փոսերն այնքան մեծ են, որ դրանց մեջ ընկնելիս տպավորություն է ստեղծվում, որ վթարի ես ենթարկվել եւ զարմանում ես, թե ինչպե՞ս մեքենայիցդ մաս չպոկվեց: Իհարկե, Երեւան-Վանաձոր ճանապարհի Երեւան-Աշտարակ հատվածից բողոքել չի լինի... Մասամբ բետոնի, իսկ մասամբ Սովետական Միությունից մնացած խճուղի է: Բայց այդ խճուղուց հետո գալիս են ճանապարհներ, որոնց համարյա ամեն կիլոմետրը անիծյալ է... Եվ այդ դժոխքը շարունակվում է անգամ Վանաձորում, որի բնակիչների մեծ մասը երեւի արդեն մոռացել են, թե ի՞նչ ասել է նորմալ ճանապարհ:

Վանաձորով անցնող միջպետական ճանապարհին կան այնպիսի հատվածներ (հենց քաղաքի մեջ), որոնք, ըստ էության, հնարավոր չէ անցնել սովորական մեքենայով՝ ամենագնաց է պետք: Իսկ նրանք, ովքեր «դուխ են հավաքում» եւ այդ հատվածով անցնում են սեդաններով, վտանգում են իրենց մեքենաների հատակի մասերը (օրինակ՝ յուղի կարտերը) թողնել հենց այդտեղ: Բայց իրավիճակն էլ ավելի տխուր է դառնում այն հանգամանքի ֆոնին, որ Երեւան-Վանաձոր ճանապարհի վերակառուցման, կամ դրա որակի ու թողունակության բարձրացման որեւէ պլան չկա: Եթե գյումրեցիները գոնե հույս ունեն, որ մի պայծառ օր Հյուսիս-Հարավ մայրուղին կհասնի իրենց քաղաք, ապա վանաձորցիներն անգամ այդ հույսը չունեն: Կարծես լոռեցիների ու այդ մարզի հյուրերի ճակատներին գրված է, որ պետք է ցմահ վատ ճանապարհներով երթեւեկեն:

Առանց երկաթուղու

Վանաձորի տրանսպորտային վիճակն ու դրա հեռանկարը էլ ավելի տխուր է դարձնում Հայաստանի երկաթուղային ցանցում այդ քաղաքի անբարենպաստ դիրքը: Երեւանից Վանաձոր հասնող երկաթգիծը անցնում է Մասիսով ու Գյումրիով... Այլ կերպ ասած, համապետական տուռնե է անում: Դրան էլ եթե գումարենք մեր երկրում երկաթուղու հետամնացությունն ու դանդաղաշարժությունը, ապա չենք զարմանա, որ Երեւան-Վանաձոր գնացք առհասարակ չկա: Վանաձորում, պարզապես, կանգառ է կատարում Երեւան-     Թբիլիսի գիշերային գնացքը: Քանի դեռ հարեւան Վրաստանում տարեցտարի նորանոր երկաթուղային ուղիներ ու կայարաններ են կառուցվում, Հայաստանում, անկախությունից ի վեր, երկաթուղային գծերը բացառապես ապամոնտաժվել են... Այնինչ, կար լավ հնարավորություն` Գեղարքունիքի մարզից Վանաձոր երկաթուղի բերելու համար:

Անհամեմատելի համեմատություն

Դեռեւս 19-րդ դարի կեսերին Գերմանիան միավորած ու Եվրոպայի առանցքային պետություններից մեկը դարձրած «Երկաթե Կանցլեր» Օտտո Ֆոն Բիսմարկը համարում էր, որ պետությունը կարող է կայացած համարվել, եթե դրանում գործում է կապը (հիմնականում՝ փոստը): Բիսմարկը 1840-ականներին նաեւ հասցրեց հասկանալ երկաթուղու կարեւորությունը եւ հաջորդ տասնամյակում արդեն կառուցեց Բեռլինը Պրուսիայի հետ կապող երկաթգիծը: Ֆոն Բիսմարկին հաջորդած Գերմանիայի մեկ այլ հայտնի առաջնորդ՝ Ադոլֆ Հիտլերը, արդեն հաշվի նստեց 20-րդ դարի տեխնոլոգիական զարգացման հետ ու որպես պետության զարգացման առաջնային գրավական դասեց տրանսպորտի վիճակը: Մասնավորապես, 1933 թվականին՝ Հիտլերի իշխանության գալուց անմիջապես հետո, որոշվեց, որ պետությունում պետք է կառուցվեն որակապես նոր տիպի ավտոճանապարհներ (որոնք կոչվեցին «ավտոբան»):

Այդ ճանապարհների վրա առանձնացվում էին երկու երթեւեկելի հոսքերը եւ յուրաքանչյուր ուղղությունը ունենում էր առնվազն երկու երթեւեկելի գոտի: Մի քանի տարում այդօրինակ ճանապարհներով միացվեցին Գերմանիայի բոլոր խոշոր քաղաքները: Հայաստանում, ինչպես հայտնի է, թեեւ կապի ոլորտը համեմատաբար լավ վիճակում է, տրանսպորտի վիճակը, մեղմ ասած, նախանձելի չէ: Այլ կերպ ասած, Հայաստանը արդեն անցել է 1840-ականների Գերմանիային, բայց դեռ չի հասել 1930-ականների Գերմանիային:

Եվ խնդիրը այն չէ, որ բյուջեում փող չկա, կամ որ ավելի կարեւոր ծախսեր կան… Խնդիրն այստեղ բացարձակապես այն է, որ ճանապարհների կարեւորությունը ընդհանրապես չի իդենտիֆիկացվում որպես կարեւորագույն խնդիր: Ու համեմատաբար տանելի են այն ճանապարհները, որոնք կամ խորհրդային ժամանակաշրջանում են կառուցվել, կամ էլ այժմ արեւմտյան գրանտներով ու վարկերով: Հայաստանի իշխանությունները, իրենց նախաձեռնությամբ, որեւէ նման պրոյեկտ չեն սկսել ու իրականացրել:

Դանիել Իոաննիսյան

Տպել
5538 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց