Իր տեսակին հավատարիմ. կսովածանան` կուտեն

20/04/2017 schedule17:22

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 21-ի համարում

Երեկ «Դալմայի» այգիներ այցելելուց հետո Ռոբերտ Քոչարյանը Ազգային պատկերասրահում մամուլի ասուլիս անցկացրեց: Պատկերասրահի դահլիճներից մեկը հատուկ կահավորվել էր ասուլիսի համար. այսինքն՝ լրագրողների համար աթոռներ էին դրվել, բարձրախոս էր բերվել: Դատելով սրանից՝ Քոչարյանի երեկվա շրջագայությունը միայն մի նպատակ էր հետապնդում. ասելու բան ուներ: Եւ ասելիքն, իհարկե, «Դալմայի» այգիների մասին չէր, այլ՝ ներքաղաքական իրավիճակի: Ինչպիսի հանգուցալուծում է տեսնում ստեղծված իրավիճակում Քոչարյանը. «Ինձ համար հասկանալի չէ «հանգուցալուծում» տերմինը: Տվյալ պարագայում մենք մեր աշխատանքները կատարում ենք... Ընդդիմությունը, թողնելով իր աշխատանքը Ազգային ժողովում, սկսել է իր միտինգային ակտիվությունը, եւ այստեղ ես հանգուցալուծում չեմ տեսնում:

Որքան ժամանակ իրենք այդ միտինգները կազմակերպեն հանգիստ, առանց փողոցները փակելու, առանց անօրինականությունների՝ թող կազմակերպեն»: Նկատենք, որ քաղաքական իրավիճակի մասին խոսելիս՝ Քոչարյանը փորձում էր ցույց տալ, որ ինքն առանձնապես մտահոգված չէ: Բայց որքան էլ ջանում էր, դա նրան չէր հաջողվում: «Ինձ մոտ մի այնպիսի տպավորություն կա, որ շատ ենք կենտրոնանում քանակի վրա (հանրահավաքների մասնակիցների թվի- խմբ.)... Չպետք է մենք այդքան այդ թվերի վրա կենտրոնանանք. իսկապես թիվ չի հավաքվում»,-ասում է նա ու փաստում, որ նախագահական ընտրությունների ժամանակ իր օգտին կազմակերպված հանրահավաքին, որը ձգվում էր Մատենադարանից մինչեւ Օպերա, 35-37 հազար մարդ է մասնակցել:

Քոչարյանը նաեւ նկատում է, որ եթե ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցում է 23 հազար մարդ, դա ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների միայն 1%-ն է: «Չի կարող 1%-ը պարտադրել ամբողջ հանրությանը ինչ-որ լուծումներ»,-ասաց նա՝ մոռանալով, որ իր օգտին կազմակերպած հանրահավաքին մասնակցում էր ընտրողների թվի 1,5%-ը: Ստացվում է՝ ի հեճուկս պետական ողջ համակարգի ճնշումների փողոց դուրս եկած 1%-ը չպետք է լուծումներ պարտադրի, որովհետեւ դա այդ նույն համակարգի ողջ ներուժի օգտագործմամբ հավաքած 1,5%-ի մենաշնորհն է: Փոխարենը, ըստ նրա, ընդդիմության քայլերը «լուրջ խթան են հանդիսանում այսօր կոալիցիայի ավելի ամուր եւ ավելի համաձայնեցված աշխատելու առումով»:

Այդ քայլերը, ըստ նրա, «շատ ավելի ամրացնում են կոալիցիայի շարքերը»: Բայց եթե ընդդիմությունն իր պահվածքով այդքան օգտակար գործ է անում, էլ ինչու՞ են իշխանությունները, Սահմանադրությունը խախտելով, փակում մայրաքաղաք բերող ճանապարհները: Իրոք՝ չի հասկացվում: «Չկա մի երկիր, որտեղ ընդդիմությունը չցանկանա գործող իշխանության հրաժարականը: Բայց նաեւ չկա մի երկիր, որտեղ իշխանությունը չի ձեռնարկում քայլեր կայունությունը ապահովելու եւ իր գործառույթները իրականացնելու համար»,-քաղաքագիտության մասին իր գիտելիքները ներկայացրեց Քոչարյանը: նա, սակայն, չնշեց թե ինչպիսի որակումներ են ստանում այն երկրները, որտեղ ոստիկանությունը, ի հեճուկս օրենքների, հարձակվում է կուսակցությունների շենքերի վրա, հափշտակում ու փչացնում գույքը եւ բացարձակ անպատիժ մնում:

Խոսելով ընդդիմության առաջ քաշած այն պայմանների մասին, որոնց կատարման դեպքում նրանք կվերադառնան խորհրդարան՝ Քոչարյանը ասում է. «Ոնց որ երեխան ծնողներից նեղանում է՝ խաղալիք չեն առնում, մի քիչ թանկ է խաղալիքը, հետո ասում է՝ հաց չեմ ուտի: Կանֆետ են տալիս, բան են անում, որ հաց ուտի, մի կես ժամ, մի ժամ հանգիստ են թողնում, սովածանում է, սկսում է իր ճաշը ուտել»: Անդրադառնալով Սիլվա Կապուտիկյանի՝ «Ս. Մեսրոպ Մաշտոցի» շքանշանը իրեն վերադարձնելու որոշմանը, նա ասաց. «Ես ուղղակի ափսոսանք պետք է հայտնեմ, որ տիկին Կապուտիկյանը այդպես է ընկալում մեր պետականության էությունը... Եթե նա չլիներ, միգուցե ավելի կոպիտ պատասխան կտայի»:

Բայց ուշագրավը Քոչարյանի այն նկատառումն էր, թե մշակույթի գործիչներից ոչ մեկը չվերադարձրին Սովետական Միության պարգեւները, երբ ԽՍՀՄ-ը իրականացնում էր «Կոլցո» օպերացիան: Այս համեմատությունը ակնհայտորեն Քոչարյանի օգտին չէ: Ինչեւէ, նա երեկ միանշանակորեն հերքեց կառավարությունը կամ ԱԺ-ն ցրելու իր մտադրության մասին պտտվող լուրերը: Այդ լուրերը, ըստ նրա, տարածվում են մեկ նպատակով՝ որ անվստահության մթնոլորտ ստեղծեն կոալիցիայում: Իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանն ընդհանրապես, ըստ նրա՝ պայքարը իր դեմ չէ: «Պայքարն ընդդիմության շրջանակներում լիդերի՝ ամենայն հայոց ընդդիմադիրի շուրջ է: Իմ տպավորությունն այն է, որ այդ ամենայն հայոց ընդդիմադիրը ձեւավորվում է այդ ընդդիմադիր դաշտում, եւ կարծում եմ, որ դա կբերի նրան, որ մարդիկ մի քիչ կհանգստանան»,- վստահ է Քոչարյանը. չնայած նրա այս միտքը դժվար է կապակցված համարել:

Հայկ Գեւորգյան

Տպել
1418 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը