Տրագիկոմեդիա. նստելը հպարտության առիթ

22/04/2017 schedule18:38

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի ապրիլի 23-ի համարում

Ապրիլի 21-ի հանրահավաքից ու երթից հետո, ինչպես վերջին 2 տարվա ընթացքում հրավիրված բոլոր հանրահավաքներից հետո, հանրապետությունում կրկին մարդաորս է սկսվել. մարդկանց բռնել են ու տարել ոստիկանության բաժիններ: Փաստորեն իշխանությունը նոր մտահղացումներ չունի, նոր լուծումներ չի գտնում՝ գործում է հին սցենարով ու մեթոդներով, որոնք, իրենց իսկ խոստովանությամբ, իրենց սպառել են, այլեւս սպասված արդյունքները չեն տալիս: Երեկ օրվա երկրորդ կեսին «Հանրապետություն» եւ ՀԺԿ կուսակցություններում արդեն ճշտել էին նախորդ օրվա միտինգից հետո իրենց կրած «կորուստները»: Ըստ ԱԺԴ վարչության անդամ Դուստրիկ Մխիթարյանի՝ ոստիկանություն է տարվել մոտ 200 հոգի, որոնց բռնել են հենց միտինգի կամ երթի վայրերից:

Ոստիկանները մարդկանց ուժով խցկել են մեքենաների մեջ, օգտագործել են նաեւ երթուղային տաքսիներ՝ գազելներ, որոնց երթուղային համարները հանված են եղել: Երեւանի տարբեր համայնքների ոստիկանները, քաղաքացիական հագուստ հագած, այդ օրն «աշխատել են» քաղաքի կենտրոնում, որ իրենց թաղերի բնակիչներին ճանաչեն եւ տանեն: Սակայն ոստիկանություններ են տարվել նաեւ մարզերից եկած միտինգավորները: Ասենք, մի գյուղից 25 հոգով եկած են եղել միտինգի՝ 25-ին էլ տարել են ոստիկանություն: Ոստիկանությունում են հայտնվել Արմավիրի` Փշատավան, Աշտարակի` Կարբի, Հաղթանակ գյուղերի բնակիչները, Հրազդանից, Արթիկից, Արմավիրից, Վարդենիսից ժամանածները:

Ոստիկանություն տարվածների մեջ կանայք էլ կան: Սակայն երեկվա պատժիչ ակցիան աչքի է ընկել ոչ միայն նրանով, որ մարդիկ ավելի հանգիստ են տարել ռեպրեսիաները, այլեւ նրանով, որ ոստիկանության ներկայացրած վարչական վարույթներով երեկ դատարաններն ավելի շատ տուգանքներ են սահմանել, քան՝ վարչական կալանքներ: Օրինակ, Վարդենիսի բնակիչ Վարուժիկ Թովմասյանը Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի դատավոր Գոռ Հակոբյանի կողմից 2000 դրամով տուգանվել է ընկերոջ՝ Ալեյանի հետ վիճաբանելու համար: Ըստ դատարանի, «նա փողոցում քաշքշել է ընկերոջը, անցենզուր հայհոյանքներ տվել, խախտել հասարակական կարգը»: Կալանվածների թիվն, ըստ ՀԺԿ-ի, 22 է: Իսկ կալանքներն էլ մեծ չեն՝ 3-5 օր տեւողությամբ:

Այս առթիվ ընդդիմադիրները կատակում էին՝ դատավորներն այնպես են արել, որ ապրիլի 27-ի վճռական միտինգի ժամանակ մարդիկ ազատության մեջ լինեն: Այս անգամ էլ են վարչական վարույթները կազմվել մանր խուլիգանության, զազրախոսության եւ ոստիկանին դիմադրություն ցույց տալու հոդվածներով. միայն մի նորամուծություն է եղել՝ «հարբածության» մեղադրանք: Այս անգամ էլ վարչական գործերը կազմված են եղել միայն ոստիկանների գրավոր զեկուցագրերից: Այս անգամ էլ են դատավարություններն ընթացել առանց փաստաբանների, չեն լսվել վկաներ, իսկ կարգազանցները ժխտել են իրենց մեղքը: Նրանց մեջ եղել են մարդիկ, որոնք հայտարարել են, որ միտինգին չեն մասնակցել, որ մտել էին դեղատուն կամ անցնում էին այդ փողոցով: Դատավորներից մեկի կարծիքով՝ «մարդիկ շուստրիացել են»:

Ողջ գիշեր ոստիկանները, դատավորները տքնաջան «աշխատել են»՝ առանց մարդկանց «սպասեցնելու» դատել են ու տուգանել: Սակայն այս քրեավարչական հետապնդումները կարծես թե այլեւս մարդկանց այնպես չեն սարսափեցնում, ինչպես դրանք կիրառողները կուզենային, որ ազդեր: Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի եղբայրը՝ Արթուր Հարությունյանը (նախկինում ազգային անվտանգության աշխատակից), որ մի քանի օր առաջ է դուրս եկել Էրեբունու ժամանակավոր պահման մեկուսարանից, հետաքրքիր դիտարկում արեց. «Իշխանությունը հասավ նրան, որ բանտ նստելը դարձավ ապօրինի իշխանության դեմ պայքարի դրսեւորում, հերոսական քայլ: Պիտի տեսնեիք, թե ինչպես դիմավորեցին ինձ ընդամենը 2-3 օր նստելուց հետո: Առաջ եթե մի օր «կապեզե» ընկնեի՝ երեւի կկախվեի, հիմա ինձ հերոս եմ զգում»:

Մի հետաքրքիր դիտարկում էլ դատավորներից մեկն արեց: Նա պատմեց, որ այն անձանց, ովքեր կարողանում են իրենց իրավունքները պաշտպանել՝ պաշտպան, վկաներ, ապացույցներ են պահանջում, դժվար է լինում ազատազրկելը, դատավորներն էլ են նրանց հանդեպ հարգանքով լցվում: Դեպք է եղել, երբ անգրագետ ոստիկանը չի կարողացել իր ներկայացրած մեղադրանքը (ոստիկանին զազրախոսելը) հիմնավորել, եւ ստիպված են եղել «կարգազանցին» ազատ արձակել: Ովքեր իրենց իրավունքները չեն ճանաչում, ովքեր խեղճանում են, մեղա գալիս, հնազանդ ենթարկվում ոստիկաններին ու դատավորներին, ըստ մեր զրուցակցի, ամենախիստ պատժի են արժանանում: «Մենք էլ պլան ունենք՝ պետք է կատարենք»,-արդարացավ մեր զրուցակիցը: Թեեւ ոմանց կարծիքով՝ պայքարի ելած քաղաքացու համար քաղաքական հողի վրա, սեփական գաղափարների հաղթանակի համար դատապարտվելն ու 15 «սուտկա» նստելը իսկապես հպարտանալու առիթ է:

Արմինե Օհանյան

Տպել
1538 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է