Տարոն Մարգարյանի մահվան լիֆտերից ելք կա. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Երեւանի ավագանու մայիսի 14-ին նշանակված ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինքի ներկայացուցիչները՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քարոզչություն իրականացրին Նոր Նորք վարչական շրջանի զանգվածներում: Բակերում, ավտոտնակների տանիքներին ավագանու թեկնածուները ելույթներ ունեցան, իսկ շրջայցի ժամանակ Երեւան քաղաքի զարգացման իրենց ծրագիրը բուկլետների տեսքով բաժանեցին Նոր Նորքի բնակիչներին:

«Ելք» դաշինքի ավագանու ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Նոր Նորքի 7-րդ զանգվածի բակերից մեկում՝ ավտոտնակների տանիքին, հայտարարեց, որ ապրիլի 2-ին խորհրդարանական ընտրություններում «Ելք» դաշինքի արձանագրած շատ փոքր, բայց շատ կարեւոր արդյունքներով Հայաստանում ի վերջո տեղից շարժվեց դրական փոփոխությունների անիվը, որը երկար տարիներ ժանգոտել եւ մնացել էր հուսահատ մի կետում:

«Եվ ահա մայիսի 14-ին, դուք հնարավորություն ունեք Երեւանի քաղաքապետի ընտրություններում ընտրական տեղամասեր գնալով եւ «Ելք» դաշինքի օգտին քվեարկելով` նոր օր, նոր թափ, նոր բովանդակություն հաղորդել փոփոխությունների այդ գործընթացին: Մենք ձեզ առաջարկում ենք մայիսի 14-ին Երեւան քաղաքում իրականացնել շատ պարզ բանաձեւ՝ Երեւանում հաստատված կոռումպացված իշխանությունը փոխարինել արդյունավետ եւ հաշվետու իշխանության, Երեւանում հաստատված կլանային իշխանությունը փոխարինել ժողովրդի իշխանության եւ այդպիսով ոչ միայն Երեւանում, այլեւ հանրապետության ողջ տարածքում ձեւավորել արդյունավետ հակակշիռ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի միահեծան իշխանության նկատմամբ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վերջինս քաղաքացիներին կոչ արեց մայիսի 14-ին գնալ ընտրական տեղամասեր, գլուխները բարձր, դուխով քվեարկել «Ելք» դաշինքի օգտին, որը քվեաթերթիկի վրա համար մեկն է:

«Եվ չհուսահատվեք ժողովուրդ ջան, որովհետեւ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից, մահվան լիֆտերից, աղբի եւ փոշու ամպերից ելք կա, ելք կա, ելք կա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, իսկ ավագանու թեկնածուները միահամուռ վանկարկեցին՝ ելք կա, ելք կա, ելք կա:

Նոր Նորքում էին նաեւ ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներով ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Գեւորգ Գորգիսյանը, Արարատ Միրզոյանը, Մանե Թանդիլյանը եւ այլք:

Մանե Թանդիլյանը, որը պատգամավոր է ընտրվել հենց Նոր Նորք համայնքը ներառող թիվ 1 ընտրատարածքից, նախ շնորհակալություն հայտնեց այս վարչական շրջանի բնակիչներին վստահության քվեի համար, ապա նշեց. «Դուք կարող եք ցույց տալ, որ Երեւանում տեղի կունենա իշխանափոխություն, որի արդյունքը կլինի վարակիչ ամբողջ Հայաստանի Հանրապետության համար: Դուք կարող եք ցույց տալ, որ եթե Երեւանում ընդդիմադիրը գա իշխանության եւ «Ելք»-ը գա իշխանության, մենք կառերեսվենք փոփոխություններին եւ այն անձը՝ Նիկոլ Փաշինյանը, որը տարիներ շարունակ խոսել է փոփոխությունների մասին, ի վիճակի է այն իրագործել այս թիմի հետ միասին, որովհետեւ մենք գիտենք ձեւը, մենք գիտենք Ելքը եւ ճանապարհը»:

Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ քաղաքացիները կարող են ապացուցել, որ ՀՀԿ-ից ավելի լավը եւ ավելի կոմպետենտ քաղաքական ուժը կա, որը գիտի փողի տեղն ու դրա ծախսման ձեւը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
4171 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել