Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը դժվարությամբ է տեղաշարժվում. ՔԿՀ-ն անգործություն է դրսեւորում

26/04/2017 schedule18:23

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2 տարվա ազատազրկման դատապարտված, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը ոտքի հետ կապված խնդիրներ ունի, դժվարությամբ է տեղաշարժվում:

Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը: Նա ասաց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը անգործություն է դրսեւորում եւ իր պաշտպանյալին համապատասխան բուժօգնություն չի տրամադրում: «Գեւորգ Սաֆարյանին մոտ մեկ ամիս առաջ տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ոտքերը նկարեցին, հետազոտեցին, կրկին հետ ուղարկեցին «Նուբարաշեն»: Մինչ այսօր, սակայն ախտորոշումը չեն հայտնել: Հնարավոր է լուրջ է վիճակը, դրա համար չեն հայտնում, ինչի պայմաններում գուցե կալանքի տակ նա չպետք է մնա: Ամեն դեպքում, Գեւորգ Սաֆարյանը դիմել է, որպեսզի իրեն հետազոտությունների պատասխանները տան, սակայն գրությունը մնացել է անպատասխան: Գեւորգ Սաֆարյանի հարազատները պատրաստ են իրենց միջոցներով հիվանդանոցում ապահովել բուժումը, սակայն ՔԿՀ-ն անգործության է մատնված»,- ասաց Հայրապետյանը:

Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր Գեւորգ Սաֆարյանի գործով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճռի բողոքի քննությունը: Հայրապետյանն ասաց, որ մոտ երկու ժամ ներկայացրել է վերաքննիչ բողոքը, ինչից հետո նիստը հետաձգվել է:

Բողոքի քննությունը կշարունակվի մայիսի 24-ին:

Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը սույն թվականի հունվարին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով մեղավոր ճանաչվեց Ամանորի գիշերը ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ՝ դատապարտվելով 2 տարվա ազատազրկման:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4579 դիտում

Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի դեմ հայց է ներկայացրել դատարան

102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում ու Հայաստանի իրավազորության ներքո. Փաշինյան

Վոլոդյա Մուրադյանը նշանակվել է ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ

Արամ Սարգսյանը Հայաստանի անվտանգությունը տեսնում է բանակի հզորացման ճանապարհով

Գյուղերում նոր դպրոցական ավտոբուսներ կներդրվեն․ Անդրեասյան

Դպրոցների տնօրենները պաշտոնից չեն ազատվել, ազատման դիմումներ են գրել, որոնք մակագրված չեն. վարչապետ

«Ձեզ Գարեգին Նժդեհ 2-րդ մականունն են տալու», «հարձակվելու են ձեզ վրա, սենց բան մի ասեք». Փաշինյանը՝ քաղաքացուն

ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ

Հայաստանում կընդլայնվի ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակը

Դոդի Գագոն Քոչոյի կուտը կերավ, Կարապետյանն էլ՝ «պուտինկայի». քո սիրտը մեծ ա. քաղաքացին՝ վարչապետին

Ֆենոմեն է, 90-ամյա մարդը մոտենում է և խոսում ազատության մասին, հասկանո՞ւմ եք՝ ինչ արժեք է. վարչապետ

Միրզոյանը ականջիս մի բան ասեց, ամբողջ մամուլով տարածվեց. վարչապետը՝ իր ականջին «բան» ասող քաղաքացուն

Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսած պատիժը կխստացվի. նոր օրենսդրական նախաձեռնություն

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծեծել են ՔՊ-ին սատարող անձին. կան ձերբակալվածներ. մանրամասներ

Սիրելի՛ օլիգարխներ, կլինի՞ մի միտք արտահայտեք, որը լիակատար հիմարություն չի լինի. Ռուբինյան

Անչափահաս աղջկան առևանգել, 4 հոգով բռնաբարել են. Վարդան Ղուկասյանի եղբորորդու և մյուսների գործով վերդիկտը

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում իրականացվում են քննչական գործողություններ

Վրիպակ է, 2 զրո ավելի է գրվել. Լիլիթ Մակունցը՝ 1 միլիարդ դրամ աշխատավարձ ստանալու մասին

Թրամփն ու Ծինփինը բանակցություններ են ունեցել. ԱՄՆ նախագահը հանդիպումը որակել է «գերազանց»

Երևանում թիվ 5, 15, 31 երթուղիների մի քանի ավտոբուս արգելափակվել է խցանման մեջ, կլինեն ուշացումներ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև

«Ինտերը» հաղթել է «Լացիոյին» և 10-րդ անգամ նվաճել Իտալիայի գավաթը. տեսանյութ

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը. ԵՄ դիվանագիտության մամուլի խոսնակ

Հասանելի են ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների և թեկնածուների եկամուտների հայտարարագրերը

Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադում գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը

Ձայն ստանալու համար դիմում են ամեն տեսակ անբարոյական միջոցի. Գորիսում ադրբեջանական ներդրում երբեք չի եղել

Ընտրակաշառքի գործով ձերբակալված 2 անձ կալանավորվել է, ևս 1-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանի եղբորից բռնագանձել շուրջ 237 մլն դրամ, 3 անշարժ գույք

Սաղաթելյանը «Ֆեյսբուք»-ում պահանջում է Փաշինյանից պատասխանել իր հարցերին. դե արի ԱԺ, հարցերդ տուր. Թունյան

Ջրհեղեղ Թուրքիայի հյուսիսում. 12 մարդ հոսպիտալացվել է

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը

Պրոֆեսիոնալիզմ, բարեվարքություն, զսպվածություն, ոչ ասելու կարողություն. ինչ է պետք դատախազին՝ ըստ Վարդապետյանի

ՆԳ նախարարը ՄԱԿ պատասխանատուների հետ քննարկել է COP 17 համաժողովի շրջանակում անվտանգության ապահովման հարցեր

Գալիս ենք Աջափնյակ. Նիկոլ Փաշինյանը հայտնել է քարոզարշավի հերթական օրվա գրաֆիկը

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Ինչպես և որ երկրներից է հնարավոր մայիսի 14-ին քվեարկել «Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանի օգտին

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ջիլիզա գյուղում սելավաջրերը լցվել են անասնագոմերից մեկը․ խոճկորները չեն գտնվել

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ծառուկյանը հայտարարել է, որ համակարգից հեռացվել է 52 պարետ (պարեկ). եթե անունները չհրապարակի, ուրեմն ստում է