Երևան
12 °C
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը քիչ առաջ դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
Դատավճիռը հրապարակեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:
Այսպիսով, Սաֆարյանը մեղավոր ճանաչվեց Ամանորի գիշերը ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Դատավճիռը ընթերցվեց «ամոթ, ամոթ» վանկարկումների ներքո: Արդեն երկու տարվա ազատազրկման դատապարտված Գեւորգ Սաֆարյանը հասցրեց լրագրողների հարցին ի պատասխան ասել. «Այդպես էլ պետք է լիներ»: Մեր հարցին՝ բողոքարկելո՞ւ է դատավճիռը, Սաֆարյանը դրական պատասխան տվեց:
Հրապարկմանը ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսկացության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը պատժաչափը լսելով ամոթանք տվեց դատարանին եւ իր շարֆը նետեց դատավոր Մնացական Մարտիրոսյանի ուղղությամբ: Լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանն իր այդ քայլը հետեւյալ կերպ բացատրեց. «Ինձ մնար, պիտի իր այդ քաղաքացիական վզի շուրջը ես կապեի, ոչ թե նետեի: Սա հակաօրինական, հակաքաղաքացիական, քրեական վճիռ էր, որը գալիս էր ուղղակի Սերժ Սարգսյանից ու ոչ մի ուրիշ տեղից»:
Մեր զրույցում նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը խոսելով դատավճռի մասին ասաց, որ դատարանը պատվեր կատարեց. «Իրավաբանություն այստեղ չկար, բոլոր փաստերը ակնհայտ էին, ուղղակի դատարանը ցույց տվեց, որ Գեւորգ Սաֆարյանի նկտամամբ հաշվեհարդար է»: Մեր դիտարկմանը, որ Գեւորգ Սաֆարյանը մեկ տարի անցկացնելով ճաղերի հետեւում՝ փաստորեն պատժի կեսն արդեն կրել է, հնարվոր է վաղաժամ ազատ արձակվի, Հայրապետյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ազատ չի արձակվի, քանի որ դիմելու են վերաքննիչ դատարան, եւ այսօրվա դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտնի: Նա նաեւ ասաց, որ սույն քրեական գործը մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գնալու է:
Մինչ դատավճռի հրապարակումը Գեւորգ Սաֆարյանը հանդես եկավ ծավալուն ճառով: Նա մոտ 20 հակասություններ հիշեցրեց վկա-ոստիկանների տված ցուցմունքներից եւ սույն քրեական գործը ամբողջովին շինծու որակեց: Սաֆարյանը այս դատավարությունը համեմատեց գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի հետ, որը նրան նվիրել են կալանավորումից հետո: «Եթե ես այսքան մոտիկից ծանոթ չլինեի մեր դատաիրավական համակարգին, ինձ կթվար, որ Կաֆկան ինչ-որ աբսուրդ բաներ է գրել, չափազանցրել է․․․ Բայց երբ որ այդ գիրքը ես կարդում էի, ինձ թվում էր, որ Կաֆկան ապրում է մեր ժամանակներում եւ գրել է հայկական դատաիրավական համակարգի մասին: Սա նշանակում է, որ մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի․ ում ուզում դատում են, ում ուզում չեն դատում, տուժողին դարձնում են մեղադրյալ, մեղադրյալին դարձնում են տուժող: Այս դատաիրավական համակարգը բերելու է մեր պետության փլուզմանը: Չի կարելի անմեղ մարդուն դատել»,-իր ճառում ասաց Սաֆարյանը: Վերջինս պնդեց, որ իր փոխարեն ամբաստանյալի աթոռին պետք է լիներ գործով տուժող Գեղամ Խաչատրյանը: «Կարծում եմ, անգամ ավելորդ է խոսել այն մասին, որ ես չեմ հարվածել, ու իրականում այստեղ պետք է լիներ Գեղամ Խաչատրյանը, որովհետեւ ինքն է թե՛ ինձ, թե՛ բազմաթիվ քաղաքացիների հարվածել: Դատաքննության ընթացքում այդ ամեն ինչը պարզ եղավ, տեսագրությունները ցույց տվեցինք, հանրությունը այս ամեն ինչին մասնակից էր, ամեն ինչ տեսավ»:
Գեւորգ Սաֆարյանը դատարանին հիշեցրեց, որ իր դեմ միայն ոստիկանական ցուցմունքներ են, ընդ որում ըստ նրա՝ բոլորն էլ Գեղամ Խաչատրյանի ենթականերն են ու ասում են, թե իբր իր հարվածից վնասվել է նրա հոնքը, աչքը ուռել, փակվել, այնինչ տեսանյութերում ոստիկանի դեմքին որևէ վնասվածք չկա. «Այսինքն՝ բոլոր այս վկաները տվել են ակնհայտ սուտ ցուցմունք...: Դատախազը պահանջում է պաշտպանական կողմի հրավիրած վկաների ցուցմունքներն անարժանահավատ համարել, որովհետեւ սուտ ցուցմունքներ են տվել: Եթե այդպես եք համարում, ապա քրեական գործ հարուցեք: Պետք է անարժանահավատ համարել տուժող կողմի հրավիրած վկաների ցուցմունքները, ոչ թե պաշտպանական կողմի: Մարդկանց ցուցմունքների արժանահավատությունը պետք է գնահատել՝ դրանք համեմատելով քրեական գործում առկա այլ նյութերի հետ: Ոստիկան վկաներ Պավել Գաբրիելյանը եւ Արթուր Հեքիմյանը սուտ ցուցմունքներ են տվել, իբր մոտեցել են, մեզ շնորհավորել են, ապա պահանջել, որպեսզի Հովհաննես Ղազարյանը բացի տոնածառի հանդերձանքը, որպեսզի տեսնեն` կա՞ն արգելված իրեր դրա տակ, թե՝ ոչ: Մեզ մոտեցած երկու ոստիկանների ցուցմունքները հակասում են միմյանց, մեկն ասում է՝ պահանջել են բացել հանդերձանքը, մյուսն ասում է` այդպիսի բան չի եղել: Բայց տեսանյութով նայում ես, չի երեւում, որ նրանք մոտեցել են մեզ»,-ասաց նա:
Գեւորգ Սաֆարյանը հավելեց, որ դատախազը չի կարող պաշտպանական կողմի հրավիրած վկաների տված ցուցմունքներից գոնե մեկը մատնանշել, որը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով, պաշտպանական կողմի հրավիրած վկաների ցուցմունքներն ապացուցված են տեսանյութով եւ փաստերով:
«Արդյո՞ք իր մասնագիտական պարտքն էր կատարել այդ օրը Հրեշտակների գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանը՝ եթե հրապարակ գնալուց առաջ «Ֆեյսբուք»-ում գրել էր, թե այնտեղ «կապիկներ են զվռնում»», - հարցրեց Սաֆարյանը՝ հիշեցնելով, որ ոստիկանը հենց դատարանում ընդունել է, որ հայհոյել է ցուցարարներին:
Մեղադրող դատախազն այս հայտարարությանն արձագանքեց՝ օգտվելով ռեպլիկի իր իրավունքից: «Գուցե դա պոռթկում էր»,-Սաֆարյանին արձագանքեց դատախազը, ինչից հետո դահլիճում ներկա գտնվող Սաֆարյանի հարազատներն ու ընկերները սկսեցին ծիծաղել: Դատախազը, շարունակելով իր ռեպլիկը, եւս մեկ անգամ պնդեց, որ Սաֆարյանի մեղքը թե՛ նախաքննության եւ թե՛ դատաքննության ընթացքում ապացուցված է:
Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը ճառով հանդես էր եկել նախորդ դատական նիստին եւ խնդրել դատարանից՝ Սաֆարյանին դատապարտել 2.5 տարվա ազատազրկման:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ
Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է
ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT