Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

01/07/2026 schedule15:42

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանում գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանն ուղղված տարածաշրջանային նոր Lead4Peace ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը։ Այն կազմակերպել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը (UN Women)՝ նպաստելու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կանանց առաջնորդության բարելավմանը, գենդերային հավասարությանը, խաղաղ ու դիմակայուն միջավայրի ստեղծմանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Բացման խոսքում նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Դանիայի կառավարությանը ծրագրի ֆինանսավորման համար և ընդգծել, որ գենդերային հավասարության ապահովումը, կանանց իրավունքների պաշտպանությունն ու նրանց հնարավորությունների ընդլայնումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։ Կանանց լիարժեք մասնակցությունը հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքին ոչ միայն արդարության և հավասար հնարավորությունների հարց է, այլև երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետևողականորեն իրականացնում է քաղաքականություններ և ծրագրեր, որոնք նպաստում են կանանց տնտեսական ակտիվության բարձրացմանը, զբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը, ընտանեկան և աշխատանքային կյանքի համատեղելիության ապահովմանը, ինչպես նաև գենդերային հիմքով բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց աջակցության ծրագրերի կատարելագործմանը»,- շեշտել է նախարարը։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև տեղական և միջազգային գործընկերների միջև ձևավորված սերտ համագործակցությանը՝ նշելով պետական ծրագրերի արդյունավետ իրականացման, նոր նախաձեռնությունների մշակման, իրականացվող քաղաքականությունների գնահատման և լավագույն փորձի ներդրման գործում ունեցած նրանց էական դերը։

ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սան Լուկեն նույնպես կարևորել է Հայաստանի՝ տարածաշրջանային այս ծրագրում ընդգրկվելը.

«Միանալով այս նախաձեռնությանը՝ Հայաստանը դառնում է տարածաշրջանային համայնքի մի մասը, որը հանձնառու է գիտելիքի, փորձի և լուծումների փոխանակման միջոցով առաջ մղել կանանց առաջնորդությունն ու տնտեսական հզորացումը, ամրապնդել գենդերազգայուն կառավարումը, արագացնել կանանց նկատմամբ բռնության վերացմանն ուղղված ջանքերը և խթանել կանանց բովանդակալից մասնակցությունը խաղաղաշինության և անվտանգության գործընթացներին»։

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սան Լուկեն, Հայաստանում և Վրաստանում Դանիայի Թագավորության դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը, գործընկերներ Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կառույցների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
213 դիտում

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն, որպես հատուկ ծառայություն, անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ

Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ

Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր

Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ

Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը