Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8-րդ նիստը։
Օրակարգի շրջանակում ներկայացվել են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում», «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում», «Էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում», «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը: Քննարկվել են նաև Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի հետագա ընթացքի և հանրային ներդրումային որոշ ծրագրերի մասով բացառության կիրառման հարցերը:
«Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրեն Անետա Բաբայանը ներկայացրել է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, ընդգծել, որ ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի Երևանի բազմամոդալ տրանսպորտային համակարգը՝ արդիականացնելով և վերազինելով Երևանի մետրոպոլիտենը և ապահովելով անվտանգ շահագործում, բարձր հուսալիություն և ծառայությունների որակ։ Մանրամասներ են ներկայացվել ծրագրում ներդրումների իրականացման և կառավարման պլանի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել ծրագրի տնտեսական կենսունակությանը, սոցիալ-տնտեսական օգուտներին և շրջակա միջավայրի վրա ազդեցությանը:
Հանրային ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել են նախագծի առանձին բաղադրիչները, դիտարկումներ են ներկայացվել ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված գործնական քայլերի վերաբերյալ:
Անետա Բաբայանը ներկայացրել է նաև «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի արդիականացում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը: Ընդգծվել է, որ ծրագրի իրականացման արդյունքում կբեռնաթափվի վերգետնյա տրանսպորտը բազմամոդալ հաղորդակցության միջոցով, կզարգանա էկոլոգիապես պատասխանատու տրանսպորտը և կնվազի օդի աղտոտումը, կբարելավվի բնակիչների տրանսպորտային փորձառությունը և ծառայությունների որակը: Մանրամասներ են ներկայացվել պահանջարկի աճին զուգահեռ համակարգի արդիականացման առաջարկի վերաբերյալ:
Ծավալվել է մտքերի փոխանակություն, ընդգծվել է, որ ծրագիրը պետք է իրականացվի փուլային տարբերակով՝ ըստ առաջնահերթությունների՝ հաշվի առնելով ներքին բովանդակային կապը:
Օրակարգի հաջորդ հարցը եղել է «Էլեկտրական քաղաքային լուծումներ և շարժունակության խթանում» հանրային ներդրումային ծրագրի նախագծի ներկայացումը: Անդրադարձ է կատարվել առկա խնդիրներին, այդ թվում՝ մեծածավալ ուղևորահոսքի սպասարկման, փոխադրողական հզորությունների անբավարարության, ծառայության որակի անկայունության, բարձր գործառնական ծախսերի, օդի աղտոտվածության բարձր մակարդակի հետ կապված խնդիրներին: Այս համատեքստում ներկայացվել է, որ նախագծի իրականացումը կնպաստի Երևանի տրանսպորտային համակարգի զարգացմանը հանրային տրանսպորտի արդիականացմամբ և բարձր տարողունակությամբ, էներգաարդյունավետ շարժակազմի ներդրմամբ՝ ապահովելով անվտանգություն, հուսալիություն և որակյալ ծառայություններ։ Ընդգծվել է, որ այս նախագծով մեկնարկում է հանրային տրանսպորտը լիովին էլեկտրական շարժակազմով փոխարինելու ծրագիրը։
Քննարկման շրջանակում ընդգծվել է ուղևորահոսքի դինամիկ աճի պայմաններում շարժակազմի արդիականացման և հանրային տրանսպորտի ծառայությունների որակի բարձրացման կարևորությունն ու այդ ուղղությամբ իրականացվելիք ծրագրերը:
Օրակարգի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է «Սևանա լճի ավազանի կեղտաջրերի կառավարում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել կեղտաջրերի մաքրման գործող կայանների ներկա վիճակի և առաջարկվող տեխնիկական լուծման վերաբերյալ: Ընդգծվել է, որ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3 փուլով՝ գործող կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացում և կենսաբանական մաքրման ավելացում, միջին չափի ագլոմերացիաներում նոր կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում և մեկուսացված և փոքր գյուղական համայնքների համար փոքր առանձին կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում:
Նիստում քննարկվել են ծրագրի կառավարման շրջանակի և ընթացքի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով ծրագրի իրականացման հնարավորությանը:
Վերոնշյալ նախագծերը քննարկումների արդյունքում հաստատվել են:
Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է նաև Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցը: Ներկայացվել են արդեն կատարված աշխատանքները, այդ թվում՝ Ախուրյան գետի ջրի հեռացման համակարգի կառուցման, ոռոգման թունելի մուտքամասի և ելքամասի քանդման ու ամրակայման աշխատանքները, վաղ ազդարարման համակարգի տեղադրման, հնագիտական վայրերի պեղումների իրականացման, բուսաշերտի մաքրման աշխատանքները և այլն: Հաջորդիվ անդրադարձ է կատարվել առկա իրավիճակին և աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին, ծրագիրն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ ռեսուրսներին, ծրագրի վերափոխման և ընդլայնման պլաններին:
Հանրային ներդրումային կոմիտեն քննարկել է հարցը, հավանություն տվել ծրագիրն ավարտին հասցնելու համար ներկայացված առաջարկին։
Նիստում քննարկվել է նաև հանրային ներդրումային որոշ ծրագրերի մասով Հանրային ներդրումային կոմիտեի կարգով նախատեսված բացառության կիրառման հարցը ևս: Քննարկումների արդյունքում համաձայնություն է տրվել բացառություն կիրառմանը:
Ամփոփելով նիստը՝ վարչապետը կարևորել է ներկայացված նախագծերի հստակ պլանավորման, ռեսուրսների բաշխման, ռիսկերի կառավարման և արդյունքների գնահատման կարևորությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
Ինչ է IMEI համարների գրանցման համակարգը․ Կառավարությունը մանրամասնել է՝ ինչ է փոխվելու, և ինչու է դա կարևոր
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կստեղծեն համատեղ կոմիտե հրադադարի պահպանման համար. Ղալիբաֆ
Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է որպես ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ. 30 մլն դրամը վերականգնվել է
ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը
Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար
Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից
Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT