Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Հարությունյանը եւ Տիգրան Մուկուչյանը վիճեցին ՍԴ-ում

27/04/2017 schedule15:33

ՀՀ Սահմանադրական դատարանում շարունակվում է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը, որի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցեր էր ուղղում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության իրականացրած ձայնագրությունների վերաբերյալ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հարցերից մեկի ժամանակ ընդհատեց Լեւոն Զուրաբյանին՝ հիշեցնելով, որ վերջինս հայտարարել է, թե իբր դատարանը ձգձգում է նիստը, սակայն հենց Լեւոն Զուրաբյանն է իր հարցերի ժամանակ ելույթներ ունենալով ձգձգում նիստի ընթացքը:

«Մենք այստեղ հիմա չենք անդրադառնում, թե վարույթ ինչպես է, Պողոսն է, Կիրակոսն է ստացել, ով է քննարկել: Եթե անհրաժեշտ է ձեզ, այդ հարցերը կարող էիք նյութերից վերցնել, ծանոթանալ եւ վարույթն ուսումնասիրել»,- ասաց Գագիկ Հարությունյանը՝ նշելով, որ Սահմանադրական դատարանում, եթե նման մանրամասնությամբ փորձեն ԿԸՀ-ի ցանկացած վարույթ քննարկել, ապա ամիսներ կտեւի:

Լեւոն Զուրաբյանը հակադարձեց ՍԴ նախագահին՝ ասելով, որ ինքը կասկածներ ունի եւ նմանատիպ հարցերով փորձում է ստուգել դրանք: Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների բացատրությունները «սարքված են», ԿԸՀ-ում վարույթ չի իրականացվել, քանի որ ետին թվով պատրաստված փաստաթղթեր են եղել: Գագիկ Հարությունյանն առաջարկեց շարունակել հարցերը, բայց չշեղվել գործի էությունից:

«Պարոն Զուրաբյան, ես չեմ ուզում մեկնաբանել, դրա համար էլ կան համապատասխան ընթացակարգեր, եթե կեղծիք էր կատարվել, վարույթ չէր եղել, գործողությունը, անգործությունը դատական կարգով քննության առարկա դարձնելու համապատասխան ընթացակարգեր կան, եւ այդ ամենը պետք էր արվեր մինչեւ այստեղ գալը»,- հայտարարեց Գագիկ Հարությունյանը:

Լեւոն Զուրաբյանը դիմելով Տիգրան Մուկուչյանին՝ հարցրեց. «Այդ վարույթն իրականացնելուց ի՞նչ հարցեր եք տվել»: Տիգրան Մուկուչյանն էլ պատասխանեց, որ դրանք վարչական վարույթի նյութերում ներառված են եւ չցանկացավ նույն հարցին առնչվող այլ հարցերի պատասխանել:

ՀԱԿ խմբակցության պատգամավորն այլ հարցադրումներով անդրադարձավ ընտրացուցակներում ընտրողների թվի ուռճացվածությանը: Տիգրան Մուկուչյանը նշեց, որ ցուցակները հրապարակված են եղել ընտրություններից 40 օր առաջ եւ դրանց ծանոթանալու խնդիր ԿԸՀ-ի կողմից չի եղել: Լեւոն Զուրաբյանը լսելով Մուկուչյանի պարզաբանումը փորձեց եւս մեկ հարց տալ, սակայն Գագիկ Հարությունյանը կրկին ընդհատեց պատգամավորին՝ նշելով, եթե պատասխանը իրեն չի բավարարում, ապա կարող է եզրափակիչ ելույթում անդրադառնալ դրան:

«Հանրության համար պառլամենտում ելույթ կունենաք, կճշտեք, կասեք: Հիմա դատարանում դուք պետք է փաստերի շուրջ, որոշակի հարցերի միջոցով պարզեք նրա ներկայացրած բացատրություններից ինչ-ինչ հանգամանքներ»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը:

Տպել
1754 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել