Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան բարձրաձայնում է 2 լուրջ խնդրի մասին

28/04/2017 schedule15:24

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան այսօր 2 լուրջ խնդիր ունի՝ ազգային ֆեդերացիայի հետ կապ չունեցող բազմազան կարատեի դպրոցները եւ պետական քիչ աջակցությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը: 2016 թվականից կարատեն օլիմպիական մարզաձեւ է: Նույն թվականից ՀՀ ազգային ֆեդերացիայի կազմում միավորվել են կարատեի 26 կազմակերպություն: Միքայելյանն ընդգծում է, որ միայն ազգային ֆեդերացիան է ճանաչվում Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի կողմից, եւ այսօր խնդիր է, որ ՀՀ-ում գործում են տասնյակ կազմակերպություններ, որոնց սովորեցրածը կարատեի հետ կապ չունի, սակայն դրանք մեծ քանակությամբ սաներ ունեն:

«Շատ կազմակերպություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն մեզ հետ, հայտարարում են, որ իրենք դարձել են օլիմպիական ձեւ: Դա ապատեղեկատվություն է երեխային կարատեի ուղարկող ծնողի համար: Աստիճանաբար այդ ապատեղեկատվությունը կքչանա: Մեր մասնաճյուղերը քաղաքում կան, ուղղակի լիցենզավորում պետք է լինի: Արդարադատության նախարարության կողմից պետք է ներկայացվի կառավարությանը, հավանության արժանանա, որովհետեւ մինչեւ այսօր կարատեն լիցենզավորված գործունեություն չի ծավալում»,- ասաց Միքայելյանը:

Ըստ ազգային ֆեդերացիայի կազմում ընդգրկված կազմակերպությունների ղեկավարների՝ լիցենզավորման շնորհիվ ծնողները հստակ կիմանան՝ ուր են ուղարկում իրենց երեխային:

Սրա հետ մեկտեղ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան աշխատում է նաեւ ֆինանսական միջոցներ գտնելու ուղղությամբ: Վերջին 10 տարիների ընթացքում պետական աջակցությունը 20 մլն դրամից նվազել եւ հասել է 2 մլն դրամի, որը չի բավականացնում միջազգային մրցաշարերի մասնակցելու համար: Այդ պատճառով Հայաստանը չի մասնակցի մայիսի 4-7-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությունը:

«Այս մրցաշարին մենք հավանական է՝ չենք մասնակցի: Պատճառը ֆինանսականն է: Պետական աջակցության ծրագրով հատկացված գումարը ցանկանում ենք ուղղել հոկտեմբերի 26-29 Իսպանիայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելուն»,- ասաց Միքայելյանը:

Ֆինանսական խնդիրները ֆեդերացիային խանգարում են նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցելու հարցում: 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերի եւ 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք ձեռք բերելու համար հայ կարատեիստները պետք է վարկանիշային մրցաշարերի մասնակցեն, ինչի համար ֆեդերացիան հիմա բավարար միջոցներ չունի:

Տպել
1262 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին