Շշշ, հանկարծ ոչ ոք չիմանա, որ ապրում ենք…

28/04/2017 schedule16:15

«Զգույշ ենք խոսում, բերաններս բաց չենք անում, ազատ խոսում չենք…Վախելու երկիր ա: Աշխատանքից դուրս կանեն, կճնշեն…»…Սրանք Լոռու մարզի Փամբակ գյուղի տղամարդ բնակիչներից մեկի խոսքերն են («Ազատություն» ռ/կ www.facebook.com/anahid.ayvazy?fref=ts):

Տխուր, վախեցած հայացքներով կանայք  պատմում են, թե խորհրդարանական ընտրություններին իրենց ձայնը տվել են ՀՀԿ-ին, քանի որ «հարյուր տեղից» տեսախցիկները նկարում են. կիմացվեր, եթե ՀՀԿ-ի թեկնածուին չընտրեին: Տարեց մի կին էլ ասաց, թե ՀՀԿ-ին է ընտրել, քանի որ տեսողությունը լավ չէ, չի նկատել՝ ում օգտին է քվեարկում: Հաղթանդամ տղամարդն էլ նկատեց. «Էս 20 տարի ա՝ վախացնում են»:

Ինչո՞ւ են մարդիկ այսքան խեղճ, անզոր, վախեցած, երբ, ինչպես ասված է, կորցնելու ոչինչ  չունեն՝ շղթաներից բացի: Ինչո՞ւ են այդքան դժկամորեն, իրենք իրենց չհարգելով, բայց ձայնը տալիս գործող իշխանությանը:

Այս խնդիրը կա վաղուց, սակայն առավել տեսանելի դարձավ Սյունիքի նախկին մարզպետի օրոք:  Սուրիկ  Խաչատրյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից սպանության, բռնաբարության, բազմաթիվ այլ հանցագործություններից հետո  «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը հարցումներ էր արել Գորիսում: Կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց եզրակացությունը.  Գորիսի բնակիչների 70 տոկոսը Սուրեն Խաչատրյանի հանդեպ դրական վերաբերմունք ունի:

«Բնակիչներ» բառը հայերենում վաղուց արդեն ասոցացվում է անդեմ, ծով համբերություն ունեցող մի զանգվածի հետ, որն անհրաժեշտ պահին կարող է համախմբվել, ուռճանալ եւ կազմել սոցիոլոգներին անհրաժեշտ այդ 70 տոկոսը:

Եվ գուցե, պայմանականորեն,  70 տոկոսի մեջ են նաեւ Լոռու Փամբակ գյուղի բնակիչնե՞րը: Նրանք վախեցած են, որովհետեւ, ինչպես ռեպորտաժում նշեցին, կարող են ապօրինաբար ազատվել աշխատանքից, հետապնդվել, կանչվել ոստիկանություն: Այս մարդկանց կարելի է ինչ-որ տեղ հասկանալ: Հեռու չգնանք. Սուրեն Խաչատրյանի տան բակում մարդ սպանվեց, որեւէ մեկին սպանության մեղադրանք չառաջադրվեց:

 Սակայն մեղադրել իրավապահներին ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ,  արդար չէ. նույն այդ ընթացքում «օպերատիվ հետախուզական», նաեւ բացատրական աշխատանքների շնորհիվ հնարավոր եղավ վնասազերծել մեկ այլ, առավել վտանգավոր «հանցագործի». Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի մեղադրյալի աթոռին  հայտնվեց երեք անչափահաս երեխաների մայր, Գյումրու բնակչուհի Վերոնիկա Սուքիասյանը: Նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել հարեւան բակից վառելիք գողանալու եւ քաղցկեղով հիվանդ երեխային  տաքացնելու համար:

 Սուրեն Խաչատրյանի կատարած հանցագործություններն այնքան շատ են, գրեթե ունիվերսալ, որ կյանքի բոլոր դեպքերի համար կարող ես նրան օրինակ բերել:

Տարիներ առաջ,  երբ մարզպետ Սուրեն Խաչատրյանը 2008թ. իր աշխատասենյակում անձամբ ծեծել էր 16-ամյա մի դպրոցականի, կառավարությունը ծառայողական քննություն անցկացրեց, այն ժամանակ փոխվարչապետ, այսօր ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը տեղում պարզեց, որ դպրոցականն է ծեծել մարզպետի որդուն:

Դրանից հետո Գորիսի հանրախանութում մարզպետի եղբոր մասնակցությամբ աղջիկ բռնաբարելու փորձ է կատարվում, Ս. Խաչատրյանի եղբորորդիները 30-ամյա մի երիտասարդի են սպանում, դատվում է միայն նրանցից մեկը եւ կարճ ժամանակ անց՝ վաղաժամկետ ազատ արձակվում (այս մասին մամուլում հրապարակումներ են եղել, ժամանակին խնդիրը մանրամասնորեն լուսաբանել էր լրագրող Աննա Իսրայելյանը):

Անտիկ աշխարհում կար օրենք, որը թույլ էր տալիս հանցագործներին  ազատվել պատասխանատվությունից, եթե վերջիններս հաջողեն մինչ ձերբակալվելն ապաստանել տաճարում: Հայաստանում եւս կա նման տաճար՝ Բաղրամյան 26-ը:

Բայց անարդարությունը միայն մեկ կողմ չպետք է ունենա: Մի դեպքում այն կարող է մարդկանց հուսահատեցնել, խեղճացնել, բայց մյուս դեպքում կարող է ստիպել արդարադատություն հաստատել սեփական ուժերով: Երբ արդարադատությունը չի գործում, սկսում է գործել մեկ այլ օրինաչափություն՝ հուսահատությունից, նվաստությունից, վիրավորանքից ծնված ալտերնատիվ պայքարը: Դիցուք՝ ինքնադատաստանը:  Թվում է՝ կա մի սահման, որից այն կողմ այլեւս սարսափելի չէ աշխարհում ոչինչ: Երբ երիտասարդ աղջկան բռնաբարելու փորձ կատարած հանցագործները փողով խնդիրը փակում են,  զոհերի հարազատները իրենց զավակի սպանությունից հետո փողով սփոփվելու ուժ են գտնում,   նվաստացած ու վախեցած ապրելը ինքնապաշտպանության ձեւ է,  սա արդեն այլ վիճակ է:

Հայաստանում, ըստ ամենայնի, հաջողվել է մարդկանց մեջ այնքան կոտրել արժանապատվության զգացումը, որ արժանապատվությունը ստորադասվում է վախին, անզորությանը: Իշխանությունը դեմ չէ, որ ֆիզիկական վախը, հացի խնդիր ունենալու անորոշությունը մարդկանց դարձնի կառավարելի ամեն պարագայում:

Բավական է հետեւել վերջին տարիներին մարդկանց արձագանքին՝ անգամ ամենահուսահատ, անզոր վիճակում, երբ կորցնելու ոչինչ, թվում է, չկա: Միեւնույն է, գերակա է վախի զգացողությունը: Դժգոհ մարդը պատրաստ է ձեռք բարձրացնել իր անձի վրա, սակայն պատրաստ չէ անգամ թթու խոսք ասել իրեն այդ վիճակին հասցրածին: 

Եթե մարդը պատրաստ է ձեռք բարձրացնել ինքն իր վրա, իրեն զրկել կյանքից, ուրեմն նա շատ այլ պայմանականություններ մերժած վիճակում է եւ կարող է հուսահատ մի քայլը փոխարինել մեկ այլ, առավել գործնական, արդյունավետ քայլով. անել այնպես, որ կոռումպացված չինովնիկը, հանցագործ մարզպետը, ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած բակային խուժանն  իրենից վախենան:

Երբեք չեմ կարող մոռանալ դեպքը, երբ 2011-ին զորամասերից մեկում խելագարության էին հասցրել 20-ամյա մի զինվորի (անունը նպատակահարմար չենք գտնում նշել): Երիտասարդը հոգեբուժարանում պատմում էր, որ իրեն փորձել են բանակում բռնաբարել: Ցավալի այդ տեսարանին հաջորդում է մեկ այլ տեսարան. որդու կողքին մի բուռ դարձած, խեղճացած հայրն էր: Չգիտի՝ ինչ անել: Թվում է՝ առաջին քայլը՝  չհաշվարկված,  գնալ ու որդուն այդ վիճակը գցած սրիկաներին սատկացնելն է:

Սակայն խեղճացած, անճար այդ մարդը լրագրողներին միայն ասում էր, թե ֆինանսական խնդիրներ ունի, հիմա ո՞ւմ դիմի, ո՞վ իրեն փող կտա՝ որդու խնդիրները հոգալու համար:

2013թ. Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայողի (անունը չենք հրապարակում) հուսահատ, անելանելի դրության մեջ հայտնված ծնողները, արդարություն չգտնելով, դիմեցին չլսված քայլի՝ որոշեցին որդու դին դնել ՀՀ կառավարության առաջ՝ հույս ունենալով, թե գոնե այդ տեսարանից պատկան մարմինները կազդվեն: Ծնողների հույսերը չարդարացան:  Սպանության գործով առաջին իսկ դատական նիստին սպանված զինվորի հայրը փորձեց ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում՝ դուրս թռչել պատուհանից: Ավելի ուշ նա ասաց, թե այդ քայլին է դիմել հուսահատությունից:

Հայաստանում հուսահատությունը շարժիչ ուժ է. հուսահատությունից կորանում ենք, ընկճվում, խեղճանում, նվաստանում, ինքնասպանության փորձ անում, ինքնահրկիզվում: Դա էլ կարելի է հասկանալ. ինքնահրկիզվելու, ինքնասպանության փորձից հետո ապրելու հավանականությունն ավելի մեծ է, քան  իշխանությունների դեմ դուրս գալուց հետո…

Լիլիթ Ավագյան

Տպել
4698 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)