Ամեն ինչ հիշեցնում է 2014-ը, երբ սահմանին իրավիճակը լարված էր ու շիկացած. քաղաքագետ

Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում Ղարաբաղի հարցն է: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը համոզված է, որ այս հանդիպմանը Հայաստանը «բերման է ենթարկվել»: Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Սաֆարյան, ի՞նչ սպասելիքներ պետք է ունենալ այս հանդիպումից: Բավական երկար ընդմիջումից հետո է նմանատիպ հանդիպում տեղի ունենում:

- Շատ հետաքրքիր ժամանակ է հիշել Ռուսաստանը ղարաբաղյան խնդիրը. այս ժամանակը ինձ հիշեցնում է 2013 թվականի իրավիճակը, երբ հուլիսին հանկարծ ազդարարեցին, որ Ադրբեջանին 100 ժամանակակից տանկեր եւ այլ սպառազինություններ են տրամադրվել, հետո սկսվեց լարվածությունը շփման գծում: Օրերս հերթական անգամ լայնորեն գովազդվեց Ռուսաստանի կողմից զենքի հերթական խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին: Երկու տարեթվերի համեմատությունը պատահական չէ, որովհետեւ այն տարի պատրաստվում էր ստորագրվել Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, այժմ պետք է ստորագրվի շրջանակային համաձայնագիրը: Այսինքն՝ ակնհայտորեն Ռուսաստանը հերթական անգամ ուղղակի նենգ, դաշնակցին ոչ հարիր պահվածք է դրսեւորում եւ փորձում է ղարաբաղյան խնդիրը շահարկել՝ այս պահին հասկացնելու համար, որ կամ Հայաստանը ոչինչ չստորագրի, կամ ուղղակի ստորագրի, բայց իմանալով, որ շատ հեռուն չի խաղալու: Սա մեկ պատճառ, որ ես տեսնում եմ:

Երկրորդ. այնուամենայնիվ, քանի որ Արեւմուտքը Ռուսաստանին թույլ չտվեց, որ ամբողջությամբ նա իր օրակարգով փոխարինի Վիեննայի օրակարգը, այժմ հուսահատ փորձեր է կատարում կրկին այդ ուղղությամբ եւ քանի որ հետաքննության մեխանիզմների եւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին միջազգային հիշեցում չկա՝ փորձում է հերթական անգամ, ինչպես Մամեդյարովն է ձեւակերպում, բովանդակային բանակցություններով փոխարինել Վիեննայի օրակարգը: Սա էլ երկրորդ անելիքը:

Եվ երրորդ. ակնհայտ է, որ Ադրբեջանի վրա խաղադրույքներ նորից կատարվում են, պայքար կա, Ռուսաստանը կրկին փորձում է արտգործնախարարների մակարդակով անուղղակիորեն ողջունելի համարել Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, եւ ակնհայտ է, որ կա նման հարց: Ռուսաստանը, իհարկե, այդ միությամբ ոչ Ադրբեջանին է կարողանում ճնշել, ոչ էլ կարող է Հայաստանին ճնշել, որ դեմ չխոսի: Եվ ահա ղարաբաղյան խնդիրը մի շարք առումներով Ռուսաստանի համար դառնում է կողմերի վրա ազդելու հարմար գործիք: Թերեւս, հանդիպման արդյունքները ցույց կտան, թե այս նշվածներից կամ միգուցե չնշված թիրախներից որի հետ առաջին հերթին գործ ունենք:

- Այսինքն՝ կարծում եք, որ Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակի մատակարարումը կապ ունի՞ այսօրվա հանդիպման հետ:

- Նման բաները չեն կարող կապ չունենալ: Երբ որ հայտարարվում է, որ մայիսին կարող է ստորագրվել Հայաստան-Եվրոպական միություն պայմանագիրը ու հիմա ցուցադրվում են այդ զենքերը, միաժամանակ հայտարարվում է ղարաբաղյան հարցով հանդիպման մասին՝ սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է՝ նայեք, զենքը տալիս ենք, եթե ձեզ լավ չպահեք, նաեւ կկրակի ձեր վրա:

- Ըստ ձեզ, այսօրվա  հանդիպման ընթացքում ձեռք բերվե՞լ է նախագահների մակարդակով հանդիպման համաձայնություն, այդ մասին խոսք չկա ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ-ների հաղորդագրություններում:

- Ոչ կարող եմ բացառել, ոչ էլ հաստատել: Ի վերջո, Երեւանը այնքան թույլ է, որ ինչ ասում են, համաձայնում է: Հիշեք, թե ինչպես տեղի ունեցավ այս հանդիպումը: Ռուսաստանը հայտարարեց հանդիպման ցանկալիության մասին, Ադրբեջանը նույնիսկ ամսաթիվ հրապարակեց՝ որպես կայացած փաստ, Հայաստանը ոչ պաշտոնական մամուլով արտահոսք տվեց, թե բացարձակ չի պատրաստվում անպտուղ եւ անօրակարգ հանդիպումների, Ադրբեջանը գանգատվեց Մոսկվային, Մոսկվան ճնշեց Երեւանին եւ հանդիպումը կայացավ:

- Բայց Հայաստանը նախորդ տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով կայացած եռակողմ հանդիպումից հետո հրաժարվել է մասնակցել բանակցությունների՝ պատճառաբանելով, որ Վեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվել:

- Ես դա եմ ասում: Բայց դրանից, հետո Ադրբեջանը գանգատվեց, նույնիսկ ասաց, թե տեսեք ահա, մենք պատրաստ ենք առարկայական քննարկումների, Հայաստանը դեմ է: Իսկ մինչ այդ ՀՀ ԱԳՆ-ն արտահոսք էր տվել, որ անօրակարգ հանդիումների չեն ուզում մասնակցել: Բայց բերման ենթարկեցին հանդիպման:

- Մոսկվա մեկնելուց առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Report գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե առաջիկա հանդիպմանը ամեն ինչ կախված կլինի Հայաստանի ղեկավարության կամքից: Ըստ նրա՝ «խոսքը վերաբերում է Ղարաբաղին հարակից գրավյալ տարածքներից զորքերը դուրս բերելու պատրաստակամությանը»: Ինչո՞ւ է հանդիպումից առաջ Մամեդյարովը նման հայտարարություն անում:

- Տարածքներից հայկական զորքերի դուրս բերման պահանջները նոր չեն: Անկախ նրանից՝ Հայաստանը կհամաձայնի, թե ոչ, Մամեդյարովը գիտի, որ Ադրբեջանի ԵՏՄ-ին անդամակցությունը ցանկալի են համարել: Հետեւաբար, նա բացում է սպորտի հարթություն, ասում է՝ ուզո՞ւմ եք ընդունվենք ԵՏՄ, ուրեմն տարածքներից դուրս հանեք հայկական զորքերը: Նա էլ իր հերթին փորձում է Ռուսաստանի կարողությունները եւ պատրաստակամությունը ճշտել: Բայց Ռուսաստանն էլ ունի կարմիր գիծ, որը չի կարող անցնել, դա Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունն է եւ Կովկասում նրան միակ դաշնակից ունենալը: Այս կտրվածքով պատկերը բավականին բարդ է. ասել, թե որեւէ բեկում լինելու է, չէ, պարզապես Ադրբեջանը փորձում է հասկանալ, եթե Ադրբեջանին հիմա գին են տալիս, ո՞րն է այդ գինը, ի՞նչ գնով է փորձում վաճառվել Ադրբեջանը կամ ի՞նչ գնով են ուզում գնել Ադրբեջանին:

- Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում չի բացառել, որ ադրբեջանական զորավարժությունները նոր ռազմական գործողությունների նպատակ ունեն: Համամի՞տ եք, թե՞ ոչ:

- Ես ասում եմ՝ ամեն ինչ հիշեցնում է 2013-14 թվականները: Հիշում եք, որ 2014-ը սպառնում էր վերածվել տարածաշրջանային պատերազմի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը լարված էր եւ շիկացած: Այդ իրավիճակին եւս նախորդեցին ադրբեջանական զորավարժությունները, ուժի ցուցադրությունը: Իհարկե, Սոչիում կանգնեցվեց այդ էսկալացիան, բայց այժմ այո, նմանություններ կան, եւ ես համաձայն եմ Սերգեյ Մինասյանի դիտարկման հետ:

- Այսօրվա հանդիպումը կարո՞ղ է կանխել այդ վտանգը կամ հակառակը՝ նպաստել, որպեսզի վտանգը մեծանա:

- Առայժմ դեռ սպասենք արդյունքներին, որ կարողանանք գնահատական տալ: Պետք է հասկանալ՝ ինչ է քննարկվում, ինչ դիրքորոշումներ են հայտնում:

Տպել
15728 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց