Միսակ Գաբրիելյան. ՀՀ լողի 2017 թ. առաջնությունում գեղեցիկ պայքար է

28/04/2017 schedule16:44

Հայաստանի լողի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը գոհ է ՀՀ 2017 թ. առաջնության մասնակիցների տրամադրվածությունից: Մրցաշարը մեկնարկել է այսօր՝ ապրիլի 28-ին եւ ավարտվելու է 30-ին: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ թեեւ մասնակիցների քանակն այնքան մեծ չէ, որքան կցանկանար, բայց պայքար կա:  

«Մասնակցում է մոտ 120 հոգի: Սա մասնակիցների քանակության ամենաբարձր ցուցանիշը չէ, ավելի բարձր ցուցանիշներ են եղել: Պատճառն այն է, որ խիստ ենք մոտեցել եւ սրանից հետո ավելի խիստ ենք լինելու, թույլ մարզիկներին թույլ չենք տա, որ մասնակցեն: Մյուս կողմից շատ լավ պայքար է ընթանում: Արդյունքները չեմ ասի, որ բարձր են, բայց պայքարը գեղեցիկ է: Հնարավոր է՝ վաղը, մյուս օրը ավելի լավ արդյունքներ լինեն»,- ասաց նա:

Առաջնության մասնակիցների թվում է Ռիո 2016-ի մասնակից Վահան Մխիթարյանը: Այսօր նա ՀՀ չեմպիոն դարձավ 50 մ ազատ ոճում: ՀՀ հավաքականի մեկ այլ լողորդ Մոնիկա Վասիլյանը, որը մեկնեց Ռիո, սակայն վնասվածքի պատճառով չմասնակցեց օլիմպիական խաղերին, ՀՀ առաջնությանը չի մասնակցում նույն վնասվածքի պատճառով: Նա որոշել է ավարտել կարիերան:

50 մ ազատ ոճում (կանայք) չեմպիոն դարձավ Վարսենիկ Մանուչարյանը: 100 մ բրասում (տղամարդիկ) հաղթեց Լեոն Վարդանյանը, իսկ նույն ոճի կանանց պայքարում՝ Էլեն Եսայանը: 100 մ թիկնալող ոճում տղամարդկանց պայքարում չեմպիոն դարձավ Մայքլ Բրաունը, իսկ կանանց պայքարում՝ Անի Պողոսյանը, 400 մ ազատ ոճի տղամարդկանց պայքարում՝ Գեւորգ Մարկոսյանը, կանանց պայքարում՝ Վարսենիկ Մանուչարյանը, 4 x 50 մ ազատ ոճի փոխանցալողում տղամարդկանց պայքարում՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի թիմը, իսկ կանանց պայքարում՝ «Ակվալենդ» համալիրի թիմը:

Տպել
3904 դիտում

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)