Տարոն Մարգարյանը ներկայացնում է Սերժ Սարգսյանին. Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)

28/04/2017 schedule18:38

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորող Զարուհի Փոստանջյանն այսօր նախընտրական քարոզչություն իրականացրեց Արաբկիր վարչական շրջանում: Նա  ավագանու թեկնածուների հետ բուկլետների տեսքով բաժանում էր «Երկիր ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը, զրուցում քաղաքացիների հետ:

Արաբկիրի բակերից մեկի զրուցարանում հավաքված քաղաքացիները հանդիպելով Զարուհի Փոստանջյանին միաբերան ասացին. «Մենք այդպես էլ որոշել ենք, մենք միաձայն ձեզ ձայն ենք տալու, սիրում ենք ձեզ»: Զարուհի Փոստանջյանը շնորհակալություն հայտնեց թղթախաղն ընդհատած տղամարդկանց եւ շարունակեց շրջայցը: Մի կնոջ հետ էլ նա զրույցի բռնվեց «տգետ իշխանավորների» թեմայով: «Եթե այդ տգետները չհեռանան, մենք կկործանվենք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի՝ բանավեճից խուսափելու փաստին: «Տարոն Մարգարյանը պարտավոր է գալ եւ խոսել: Եթե նա իրոք ազնիվ է, անկեղծ է, ճշմարիտ է, իսկ նա այսօր ներկայացնում է Սերժ Սարգսյանին, ինքը կարող է «2+2-ին հավասար է 4» ասել եւ այդ հնարավորությունից օգտվել, իսկ մենք հասկանում ենք, որ այդ պարզ ճշմարտությունն ինքը չի կարող ասել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ Տարոն Մարգարյանը վախենում է բանավեճից, քանի որ կաշկանդված է, չի կարող ասել, թե որտեղից է ձեռք բերել իր հարստությունը եւ այլն:

Երեւանի քաղաքապետի թեկնածուի խոսքով՝ ամենակարեւոր հարցերից մեկն այն է, որը պետք է տար այդպես էլ չկայացած բանավեճում այն է, թե ինչպես է հանրային միջոցները յուրացվում, որի պատճառով էլ տնտեսությունը չի զարգանում:

«Տարոն Մարգարյանը, ՀՀԿ-ն այս տարիների ընթացքում մեր հետ չեն խոսել իրավունքի գերակայության եւ օրենքի լեզվով, մեր առջեւ հաշվետվություն չեն ներկայացրել, թե ինչպես են ծախսվել մեր հանրային գումարները եւ դա մենք տեսնում ենք ապացուցված՝ շրջելով Երեւանի փողոցներում»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
3053 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է