Մարդս ասում էր` սուս-փուս ամեն ինչ կդասավորես, իբր չենք կռվել. ՍԱՍ-ի հաճախորդ ՏԵՍԱՆՅՈՒԹ

28/04/2017 schedule19:07

Երբ Ազգային ժողովի ընտրություններից հետո հրապարակվեց «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցների հետ անցկացվող ժողովի սկանդալային ձայնագրությունը, հանրության մի ստվար զանգված սոցիալական ցանցերում «սպառնում» էր, որ բոյկոտելու է այդ ընկերության առեւտրի կենտրոնները, մասնավորապես «ՍԱՍ» սուպերմարկետը:

Երեկ մեր դիտարկումներն ու աշխատակիցներին ուղղված հարցումները ցույց տվեցին, որ «ՍԱՍ»-ի կյանքում ոչինչ էլ չի փոխվել, հաճախորդներն ինչպես օգտվում էին, այնպես էլ շարունակում են օգտվել այս սուպերմարկետից:

Հիշեցնենք, որ վերոնշյալ ձայնագրության մեջ լսվում էր, թե ինչպես է ընկերության ղեկավարներից մեկը աշխատակիցներին հորդորում ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Արտակ Սարգսյանի համար, մտերիմներին, հարազատներին ուղղորդել քվեարկել նրա օգտին, այլապես կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ:

Ժողովն անցկացնողը հատկապես բարձրաձայն հնչեցնում էր մեծ թվով ձայներ բերածների եւ ձայներ չբերածների անունները՝ առաջիններին վիրավորելով ու ամոթանք տալով, երկրորդների համար ծափահարություններ պահանջելով:

Մեր հարցման ընթացքում պարզվեց, որ «ՍԱՍ»-ի հաճախորդների ճնշող մեծամասնությունը ծանոթ էր ձայնագրությանը: Բոլորը դատապարտում էին, բայց կային նաեւ այդ ձայնագրությունը հրապարակային դարձնելը դատապարտողներ:

«Շատ լավ աշխատում են, շատ մակարդակով սպասարկում են երեխեքը: Ժողովի ժամանակ կարող է շեֆը թաքուն բան է խոսել իր աշխատողների հետ, ջղայնացած է եղել, դա հրապարակելո՞ւ բան է: Տեսե՞լ ես մի հատ թուրք թուրքի մասին վատ բան խոսի: Ես նորմալ չեմ վերաբերվում ընկերության ղեկավարի արածին, բայց հարցը նրա մեջ է` մարդ ես, տանը մամադ էլ է վրադ գոռում, պապադ էլ է վրադ գոռում: Հերոս են էսօրվա բոլոր աշխատողները: Շատ վատ է եղել, որ էդպես է եղել, բայց դա հայտարարել է´լ կայքում, է´լ էստեղ, է´լ էնտեղ: Գող եք բռնել: Վնասատու գող եք բռնել, էդ մարդուն տարեք, խաչեք: Եղել պրծել է, կայքից էլ հանեք, պրծեք»,- ասում էր «ՍԱՍ»-ից դուրս եկած տարեց կինը:

«Բաներ կան, որ կարելի է ծածկել: Իմ մարդն ասում էր` հենց որ մեկը գա, սուսուփուս ամեն ինչ կդասավորես, իբր ամեն ինչ լավ է, ոչ կռվել ենք, ոչ բան: Մի քիչ փսիխոլոգիան պետք է օգտագործել, չի կարելի ամեն բան հրապարակել: Գնայիք, տույժ տայիք: Էնքան չուզող ունենք, ամոթ չի՞: Խեղճ «ՍԱՍ»-ը ընկել է կրակը»,- շարունակեց քաղաքացին:

Մեկ ուրիշն էլ արձանագրեց. «ՀՀԿ պատգամավորության թեկնածուները բոլորն էլ էդ ձեւով են անցել: Իմ կարծիքը դա է: Նույնն էլ` «ՍԱՍ»-ի Արտակը: Հիմա իրենց ձայնագրությունները լսեցին, իրենց մեղադրեցին, բայց բոլորն էլ այդպես են»:

Իսկ երիտասարդ մի քաղաքացի նկատեց, որ փոքր բիզնեսը ճնշվում է ու սուպերմարկետներին այլընտրանք չի մնում: «Ես դեմ եմ «Սիթի»-ից ու «ՍԱՍ»-ից օգտվելուն: Ճիշտ է, հիմա օգտվել եմ, որովհետեւ եթե նկատեք, այս մասում (Երեւան, Աբովյան փողոց,-խմբ.) բոլոր խանութները համարյա փակ են: Վերեւում կա սուպերմարկետ, բայց հիմա ինձ հարմար էր էստեղ: Իսկ մոտակայքում ուրիշ ոչ մի խանութ չկա: Այնպես են անում, որ փոքր բիզնեսը փակվում է ու պարտադրված պիտի մտնենք իրենց խանութը»,- ասաց նա:

 

Տպել
8377 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում