ԵԽԽՎ-ն կարմիր քարտ ցույց տվեց խավիարային դիվանագիտությանը. Երեւանում ոգեւորված են

01/05/2017 schedule20:04

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի տեղեկացմամբ՝ մայիս ամսին Պրագայում տեղի կունենա ԵԽԽՎ մշտապես գործող մարմինների նիստ: Զուգահեռաբար կարող է տեղի ունենալ նաեւ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության արտահերթ նիստը, որտեղ կքննարկվեն այդ կառույցի ղեկավար Պեդրո Ագրամունդի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու հարցերը:

Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակության հետ Սիրիա կատարած այցի պատճառով ԵԽԽՎ խմբակցություններն անցած շաբաթ լիագումար նիստերի ընթացքում անվստահություն են հայտնել նրան: Ս.Ֆարմանյանի փոխանցմամբ՝ այդ այցն ընդամենը պատրվակ էր դրա համար: Ընդհանուր առմամբ ԵԽԽՎ-ն արդեն չէր հանդուրժում Պ.Ագրամունդին պարբերաբար կոռուպցիոն սկանդալների ու պատմությունների մեջ հայտնվելու պատճառով: Իսկ մինչև հունիսյան նստաշրջանը նրա հրաժարականին հասնելու համար, Ս.Ֆարմանյանի խոսքերով, երկու ճանապարհ կա: «Առաջինն այնն է, որ Պ. Ագրամունդն ի վերջո կհասկանա ստեղծված իրավիճակի նրբությունը և սեփական կամքով կներկայացնի իր հրաժարականը: Եվ երկրորդը՝ եթե նա շարունակի համառել, շրջանառության մեջ է դրվել ԵԽԽՎ կանոնակարգը փոփոխության ենթարկելու նախագիծ, որի ընդունման դեպքում արդեն դե-յուրե իմպիչմենտի գործընթաց կսկսվի»,- փոխանցեց Ֆարմանյանը:

Ներկայացնում ենք Սամվել Ֆարմանյանի հետ մեր զրույցն ամբողջությամբ:

- Պարոն Ֆարմանյան, Պ.Ագրամունդը հրաժարվո՞ւմ է հրաժարական տալու իր խոստումից: Չէ՞ որ նա ասել էր, մայիսի 29-ին հրաժարական կտա: Բացի այդ, ԵԽԽՎ բյուրոն նրան անվստահություն էր հայտնել:

- Երկուշաբթի առավոտյան ԵԺԿ խմբակցության նիստում եւ զուգահեռ ընթացող մյուս քաղաքական խմբերի նիստերում քննարկման առարկա է դարձել նրա վարքագիծը, եւ ակնհայտ դարձել, որ նա կորցրել է վստահությունը: Ու բոլորի կողմից նրան փոխանցվել է ուղերձ, որ ստեղծված իրավիճակում պետք է հրաժարական տա: Բայց նիստի ժամանակ նա 10 րոպե ընդմիջում է հայտարարում ու այլեւս դահլիճ չի վերադառնում: Այդ ժամանակ նա քաղաքական խմբերին ներկայացրել էր խնդրանք, թե քանի որ Վեհաժողովի օրակարգում հինգշաբթի օրը նախատեսված էր Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի ելույթը, իրեն տրվի հնարավորություն, որ մինչև հինգշաբթի հրաժարական չներկայացնի, եւ ինքն էլ հայտարարեց, որ իր քաղաքական ապագայի վերաբերյալ հայտարարություն կանի: Բայց նա չպահելով իր խոսքը՝ խաբեց Վեհաժողովին, ուրբաթ օրը չներկայացավ եւ հրաժարական չտվեց:

- Իսկ ըստ ԵԽԽՎ կանոնակարգի՝ հրաժարականի դեպքում ո՞վ է լինելու ԵԽԽՎ հաջորդ նախագահը:

- Մինչև տարեվերջ ԵԽԽՎ նախագահի պաշտոնը պատկանում է ԵԺԿ խմբակցությանը, եւ Պ.Ագրամունդի դե-յուրե հեռացման կամ քաղաքական հրաժարականի դեպքում խմբակցությունը կներկայացնի իր թեկնածուին:

- Հայաստանն ունի՞  ԵԺԿ-ի ներսում լոբինգ անելու, հնարավորինս չեզոք թեկնածու առաջադրելու հնարավորություններ, որ հաջորդն էլ չհամագործակցի Ադրբեջանի հետ եւ հակահայկական գործընթացներ չծավալի:

- Նախ ես ուզում եմ պարզ լինի, որ Ագրամունդի՝ Սիրիա կատարած այցը թեեւ վերջին կաթիլն է եղել, որը քաղաքականության ընկալման եվրոպական տեսանկյունից բոլոր պատվիրակություններին լեգիտիմ հնարավորություն է տվել դնելու նրա հեռացման հարցը, բայց հիմնական պատճառը չէ: Պատճառը նրա կողմից հատվածական կամ անձնական խնդիրներ լուծելու համար ԵԽԽՎ նախագահի պաշտոնի օգտագործումն է: Խոսքը կոռուպցիոն սկանդալների մասին է: Այսօր ամբողջ Եվրոպայում ԵԽԽՎ-ում առկա քաղաքական կոռուպցիայի մասին է խոսվում, որը հեղինակազրկում է մի կողմից այդ կառույցը, մյուս կողմից՝ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է Պ.Ագրամունդը:

Եվ բոլորը պետք է հասկանան, որ Միլանի դատախազության կողմից Լուկա Վոլոնտեի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը դեռ ԵԽԽՎ պատգամավորներին առնչվող կոռուպցիոն երեւույթների հետաքննության ծաղիկն է: Ես չեմ կարծում, որ ադրբեջանական խավիարային դիվանագիտության ազդեցության տակ միայն նա է եղել: Սա այդ դիվանագիտությանը ցույց տված կարմիր քարտ է: Եվ ես վստահ եմ, որ Մինսկի խմբում Արցախի հակամարտության շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ Ադրբեջանի կողմից հարցի քննարկումն այլ ատյաններ տեղափոխելու փորձերն ապագայում դառնալու են եթե ոչ անհնար, ապա չափազանց դժվար: Եվ ՀՀ դիվանագիտության խնդիրն է լինելու օգտագործել այս հանգամանքն ու միջազգային հանրության մեջ այդ երկրին ներկայացնելու որպես արժեքները ոտնահարողի: ՀՀ արտաքին քաղաքական առումով սա ես համարում եմ չափազանց կարեւոր ձեռքբերում: Իսկ եթե ասում ենք Պ.Ագրամունդ, պետք է նաեւ նկատի ունենանք իր ընկերներին:

- Շա՞տ են եղել այդ ընկերները:

- Կոնկրետ թվաքանակ ոչ մեկը չի կարող ասել, բայց վստահաբար նա միայնակ չի գործել: Իմ տեղեկություններով՝ Ագրամունդը Ստրասբուրգում իր «ընկերների կորպորացիայի» գաղտնի հավաք է կազմակերպել, որտեղ որոշում է կայացվել, որ այդ ցանցի անդամները խզեն իրենց բոլոր կապերն Ադրբեջանի հետ: Ասեմ նաեւ, որ ԵԽԽՎ-ի որոշմամբ ստեղծվելու է անկախ եւ մեծ հեղինակություն ունեցող երեք անհատներից բաղկացած հետաքննող միջազգային հանձնաժողով, որը քննության առարկա պետք է դարձնի վերջին շրջանում ԵԽԽՎ նախկին եւ ներկա պատգամավորների շուրջ պտտվող կոռուպցիոն սկանդալների թեման: Սա իր հերթին որպես դամոկլյան սուր կախված է լինելու Ադրբեջանի ձախողված քաղաքական նախաձեռնությունների գլխին:

- Իսկ չափազանցվա՞ծ չէ ադրբեջանական խավիարային դիվանագիտության կամ դրան հայկական կողմի դիմադրության ազդեցությունը Պ.Ագրամունդի հրաժարականի կամ ԵԽԽՎ-ում սկսված այդ գործընթացների վրա: Չէ՞ որ Ագրամունդի շուրջ կատարվող այս զարգացումները սկսվեցին ռուսական պատվիրակության հետ նրա Սիրիա կատարած այցի պատճառով:

- Այդ հարցի պատասխանը ստանալու համար պատասխանեք հետևյալ հարցին՝ եթե ԵԽԽՎ-ն քաղաքական կոռուպցիոն սկանդալները հետաքննող մեխանիզմ է ստեղծում, ապա կարո՞ղ եք ցույց տալ որեւէ այլ երկիր, որի գործողությունները ԵԽԽՎ-ում նման խոսակցությունների տեղիք են տվել: Եթե ցույց տաք նման երկրորդ երկիրը, ես կասեմ, որ չափազանցություն է:

Տպել
14562 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ