Երեւանի ոստիկանապետի եւ մարզպետի գյուղի բնակիչների կապը Գյումրու հետ կտրված է.տեսանյութ

Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքը տարածաշրջանում հայտնի է որպես հանրապետությանը բարձրաստիճան պաշտոնյաներ տված գյուղ: Ծննդով լեռնակերտցի են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Երեւանի ներկայիս ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, հայտնի դատավորներ, բժիշկներ, նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ:

«Մարալիկի դատավոր Միշա Մարտիրոսյանը, Արթիկի ծննդատան տնօրեն Սիմոն Մանուկյանը, պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը, բոլորն էլ մեր գյուղից են: Շատ բժիշկներ էլ ունենք, որ Գյումրիում են աշխատում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է Լեռնակերտի բնակիչ Սամվել Զաքարյանը:

Լեռնակերտցիների խոսքով՝ գյուղը ոչ միայն հայտնի է պաշտոնավոր անձանց ծննդավայրով, այլեւ՝ խնդիրներով: «Միսը էժան է, անասուններին քչացնում ենք: Մարդիկ վարկ են վերցնում, որ ապրեն: Էդպես տուն չկա, որ վարկ չունենա: Ես սեւ ցուցակ եմ ընկել, չունեմ հնարավորություն, որ մարեմ: Գործ չկա, որ աշխատեմ: Կգնամ վարկ կվերցնեմ, որ մի կտոր հաց առնեմ, հաջորդ օրը կզանգեն, կասեն, թե վարկիդ օրն է՝ բեր, մուծի: Երեկ էլ 10 տոկոսով փող եմ վերցրել»- ասում է Արմեն Հարությունյանը:

Բնակիչների խոսքով՝ Լեռնակերտում աշխատանք չկա: Միակ զբաղմունքը գյուղատնտեսությունն է: Ցորենի եւ գարու ցանքատարածություններից ստացված բերքից էլ դժգոհ են՝ իրացման խնդիր կա:

Armtimes.com-ը լեռնակերտցիներից հետաքրքվեց, թե մի՞թե վերոնշյալ հայտնի անձինք, ովքեր հանրապետության մասշտաբով մեծ հեղինակություն են վայելում, որեւէ օգնություն չեն ցուցաբերում համայնքին:

«Օգնում են, ինչ հարցով դիմում ենք, օգնում են: Ջրի ու գազի հարցն են լուծել»,-նշում են Լեռնակերտում եւ բարձրաձայնում, որ գյուղի միակ եւ գլխավոր խնդիրը Գյումրի-Լեռնակերտ երթուղու բացակայությունն է:

«Գյումրի գնացող ավտոբուս չկա, կապը Գյումրու հետ կտրված է: Գնում ենք Արթիկ, որ կարողանանք Գյումրի հասնել, դա էլ մեծ ծախսերի հետ է կապված: Էն, որ 300 դրամ պետք է տանք, որ գնանք Գյումրի, գնում ենք Արթիկ ու նոր Գյումրի, հետ գալն էլ էլի նույնը»,- ասում է գյուղի բնակիչ Մանվել Բաղդասարյանը: Այս խնդիրներին զուգահեռ՝ Լեռնակերտում լավատեսորեն են տրամադրված: Հույս են հայտնում, որ դրանք մի օր լուծվելու են: Բնակիչները միայն սահմանին խաղաղություն են ցանկանում: Ասում են՝ Արցախում ծառայող շատ լեռնակերտցիներ կան: «Բոլոր խնդիրներն էլ կամաց-կամաց կլուծվի: Միայն թե աշխարհին խաղաղություն լինի, սահմանին էլ զինվոր չզոհվի: Օրը մի զինվոր է մահանում, ծնողի համար դժվար է: Մեր մոտից շատ են Ղարաբաղ ծառայողները»,- նշում է Արմեն Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նարեկ Կիրակոսյան

Տպել
4248 դիտում

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար