Կապրենք՝ կտեսնենք. խելագարության եւ խելամտության արանքում

02/05/2017 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 1-ի համարում

ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը վստահ է, որ ապրիլի 28-ին ԵԽԽՎ-ի ընդունած բանաձեւը համահունչ է ընդդիմության պահանջներին: Երեկ ՄԱԱ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ պարոն Դալլաքյանը փորձեց փաստերով ապացուցել, որ ԵԽ-ն ճանաչում է ՀՀ ընդդիմության իշխանափոխության պահանջը եւ դեմ չէ դրա իրականացմանը: Նա մեջբերեց բանաձեւի 3-րդ կետը, ուր արձանագրված է, որ ԵԽԽՎ-ն տեղյակ է, թե ինչ պահանջ է դնում ընդդիմությունը. «Ապրիլի 13-ի վաղ առավոտյան օրինապահ մարմինները բռնությամբ ցրել են 2000-3000 ցուցարարների, ովքեր փորձում էին շարժվել դեպի նախագահ Քոչարյանի նստավայրը՝ պահանջելով նրա հրաժարականը»:

Ապա Դալլաքյանը մեջբերեց բանաձեւի 8-րդ կետը, ըստ որի՝ ԵԽԽՎ-ն չի համարում, թե Քոչարյանի պաշտոնանկության պահանջն ապօրինի է: 8-րդ հոդվածում գրված է. «Վեհաժողովը համարում է, որ ընդդիմությունը, լիիրավ օգտվելով խաղաղ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքից, միաժամանակ պետք է ձգտի իր նպատակներին հասնել սահմանադրական ճանապարհով»: Ըստ Վ.Դալլաքյանի՝ սրանից ավել ասում են միայն տխմարներին: Իսկ իշխանությունները կհետեւե՞ն ԵԽԽՎ-ի հանձնարարականներին, թույլ կտա՞ն ընդդիմությանը՝ կազմակերպել հանրահավաքներ եւ ցույցեր, կհրաժարվե՞ն ճանապարհները փակելու գործելակերպից, այն դեպքում, երբ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ընդդիմությունը Երեւանի կենտրոնում հավաքվելու տեղ չի գտնի:

Դալլաքյանը համամիտ չէ այս դիտարկմանը, քանի որ կարծում է՝ ընդդիմությունը պետք է գործի ոչ թե հիշյալ օրենքի, այլ ՀՀ-ի վավերացրած մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի շրջանակներում, որը արտոնում է հանրահավաքների, երթերի անցկացումը՝ առանց սահմանափակման: Վ.Դալլաքյանը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, բացատրում է, որ եթե ՀՀ ներքին օրենսդրության եւ ՀՀ-ի վավերացրած միջազգային իրավունքի նորմերի միջեւ հակասություն է ծագում՝ գործում է միջազգային օրենսդրությունը: Ինչ վերաբերում է ճանապարհներ փակելուն եւ մյուս ապօրինություններին, Դալլաքյանը վստահ է, որ իշխանությունները պետք է առաջնորդվեն ոչ թե խելագարության, այլ խելամտության կանխավարկածով. «Եթե այսքանից հետո ՀՀ իշխանությունները պիտի շարունակեն ոստիկանական մոդելի ներդրումը, քաղաքացիական հասարակության էլեմենտների ոչնչացումը, ապա դա տեղավորվում է միայն խելագարության կանխավարկածի մեջ»:

Վ.Դալլաքյանը խելամտության կանխավարկածի շրջանակներում է համարում քաղաքական ճգնաժամը ԱԺ-ի լուծարման միջոցով հաղթահարելը: «Եթե ՀՀ նախագահը ընդհանրապես փորձեր գործել քաղաքական, ոչ թե քրեական դաշտում, կարող էր կատարել քաղաքական քայլեր: Երբ այս գործընթացը սկսվեց, նա կարող էր հայտարարել, որ բարեփոխում է ընտրական օրենսգիրքը, հրաժարվում է ընտրական հանձնաժողովներում երեք անդամ նշանակելու իրավունքից եւ այդ իրավունքը վերապահում է ԱԺ-ին: Հայտարարեր, որ մայիսի 25-ից հետո լուծարելու է խորհրդարանը եւ նշանակելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելով՝ ընդդիմությունը կարող է ստանալ մեծամասնություն եւ հասնել նախագահի պաշտոնանկությանը»,-ասում է Վ.Դալլաքյանը եւ ավելացնում, որ դա անելու փոխարեն՝ Քոչարյանը կազմակերպեց շուրջկալներ, ձերբակալություններ, քաղաքական հայացքների համար կալանավորվեցին ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ: Չնայած դրան, Դալլաքյանը վստահ է, որ ընդդիմությունն ունի մի քանի սցենարներ՝ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու համար:      

Ավետիս Բաբաջանյան

Տպել
778 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց