Սրանք էլ են դավաճան. «Human Rights Watch»-ը Հայաստանի մասին

03/05/2017 schedule15:13

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 4-ի համարում

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ռեպրեսիաների շրջան. Մարդու իրավունքների ոտնահարումներ Հայաստանում» վերնագրով իր զեկույցը, որտեղ  հերթական անգամ անդրադարձել է ՀՀ-ում տեղի ունեցող մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին: Զեկույցի նյութը  Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակը, հանրահավաքներն ու երթերը զսպելու համար  իշխանությունների ձեռնարկած միջոցառումները, նաեւ՝ ընդդիմության համախոհների նկատմամբ իրականացված բռնությունների, ձերբակալությունների մասին «Human Rights Watch»-ի ունեցած նոր մանրամասներն են, որոնք կազմակերպությունը հայտնաբերել է իրադարձությունների մասնակիցների հետ ապրիլի 14-18-ը ընկած ժամանակահատվածում իր ներկայացուցիչների իրականացրած հանգամանալից հարցազրույցների արդյունքում:

«Human Rights Watch»-ը տարածել է նաեւ այդ զեկույցի մասին հաղորդագրություն, որտեղ նշված է, որ ապրիլի սկզբներին ՀՀ քաղաքական ընդդիմությունը միավորվեց եւ զանգվածային խաղաղ բողոքի ակցիաներ կազմակերպեց նախագահի Վստահության հանրաքվե անցկացնելու եւ նրա հրաժարականը պահանջելու նպատակով, իսկ կառավարությունը դրան պատասխանեց զանգվածային ձերբակալություններով, ցուցարարներին բռնի ուժով ցրելով: «ՀՀ կառավարությունը նույն չարաշահումներն է կրկնում, որոնք հարցականի տակ են դրել անցյալ տարվա ընտրությունների լեգիտիմությունը եւ բորբոքում են մարդկանց դժգոհությունները: Ռեպրեսիաների շրջանին պետք է վերջ տրվի»,- հաղորդագրությունում մեջբերված է «Human Rights Watch»-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Ռեյչլ Դենբերի խոսքերը:

Զեկույցը բավական ծավալուն է. ուշադրությունից դուրս չի մնացել այս ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած ոչ մի իրադարձություն, բռնության, ձերբակալության որեւէ փաստ: Զեկույցը սկսվում է այսօրվա իրադարձությունների հիմք հանդիսացող 2003-ի նախագահական ընտրությունների մասին տեղեկատվական պարբերությամբ. «Ընտրությունը չէր համապատասխանում միջազգային չափանիշերին, տեղ գտան լուրջ խախտումներ, ներառյալ՝ քվեաթերթիկների լայնամաշտաբ լցոնումներ... Արձանագրելով, որ ընտրությունը չի համապատասխանել միջազգային չափանիշերին, ԵԱՀԿ-ն եզրակացրեց, որ ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է իշխանությունների արագ եւ վճռական գործողություններ:

Միաժամանակ միջազգային հանրությունը ահազանգեց ՀՀ իշխանություններին, որ նրանք պետք է դադարեցնեն ընդդիմությանը ձերբակալությունների եւ վարչական կալանքների միջոցով ահաբեկելը: Այնուամենայնիվ, 2004-ի մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ կառավարությունը ոչ միայն սկսեց ձերբակալությունների նոր ալիք, այլեւ ահաբեկումներին ավելացրեց անվտանգության ուժերի կողմից իրականացված բռնությունները»,-նշված է զեկույցում: «Human Rights Watch»-ը, հիշատակելով, որ ՀՀ կառավարությունը չարեց այն, ինչ խորհուրդ էին տվել ՀՀ ՍԴ-ն եւ ԵԱՀԿ-ն, եւ քանի որ վերջանում էր Վստահության հանրաքվեի համար նախատեսված մեկ տարին,  ընդդիմությունն ավելի բարձրաձայն սկսեց արտահայտել իր պահանջը:

«Կառավարությունը, սակայն, շարունակում էր անսասան մնալ եւ մերժել ընդդիմության պահանջները: Եւ 2004-ի մարտի վերջին ընդդիմությունը սկսեց նախագահի լեգիտիմությանը մարտահրավեր նետող իր շարժումը՝ ողջ երկրում հանրահավաքների եւ երթերի միջոցով»,-գրում է «Human Rights Watch»-ը: Այնուհետեւ զեկույցի 4 ենթավերնագրերում՝ «Ապրիլի 12-13-ի նախադրյալները. արգելքներ Երեւան տանող ճանապարհներին», «Ապրիլի 12-13-ի իրադարձությունները. ուժի գործադրման լիազորությունների գերազանցում. հարձակում կուսակցությունների գրասենյակների վրա. ձերբակալություններ. բռնություններ եւ կտտանքներ» եւ «Մամուլի ազատություն», «Human Rights Watch»-ը ականատեսների եւ բռնությունների ենթարկվածների պատմածների հիման վրա՝ ճշգրտորեն, նաեւ՝ պահպանելով ժամանակագրությունը, շարադրել է այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում քաղաքական իրավիճակի լարումից ի վեր:

Այս ենթավերնագրերի շուրջ չենք ծավալվում, քանի որ մեր թերթը բազմիցս անդրադարձել է դրանց: Նշենք միայն, թե ինչ խորհուրդներ է տալիս կազմակերպությունը ՀՀ իշխանություններին եւ միջազգային հանրությանը:   ՀՀ իշխանություններին  խորհուրդ է տալիս.

1) Քննել ապրիլի լույս 13-ի գիշերը ոստիկանության կողմից ավելորդ ուժի գործադրման դեպքերը եւ պատասխանատվության ենթարկել համապատասխան պաշտոնյաներին,

2) Դադարեցնել էլեկտրաշոկերի եւ պայթուցիկների օգտագործումը խաղաղ հանրահավաքների դեմ,

3) Քննել ոստիկանությունում պահվածների եւ ձերբակալվածների հետ իրականացված բռնությունների դեպքերը եւ պատասխանատվության ենթարկել համապատասխան մարդկանց,

4) Դադարեցնել ձերբակալությունների եւ վարչական կալանքների միջոցով ընդդիմությանը ճնշելու պրակտիկան,

5) Քննել լրագրողների վրա իրականացված հարձակումները եւ հետապնդել պատասխանատուներին,

6) Կարգ հաստատել խաղաղ հանրահավաքները եւ երթերը թույլատրելու մասին,

7) Դադարեցնել ընդդիմության կողմնակիցների ճանապարհները փակելու միջոցով՝ խաղաղ հանրահավաքի նրանց իրավունքը սահմանափակելու պրակտիկան,

8) Քրեական օրենսգրքից հանել զրպարտության մասին հոդվածը եւ կարճել ընդդիմության ներկայացուցիչների դեմ հարուցված քրեական գործերը,

9) Կատարել 2003 թվականի նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ վերջնական զեկույցի հանձնարարականները, մասնավորապես՝ ընտրակեղծիքներ եւ բռնություններ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու մասին: ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, ԵԽ-ին, ԱՄՆ եւ եվրոպական կառավարություններին «Human Rights Watch»-ը խորհուրդ է տալիս.

1) Դատապարտել զեկույցում նկարագրված մարդու իրավունքների ոտնահարումները Հայաստանում եւ ՀՀ իշխանություններից պահանջել վերջ տալ դրանք,

2) Կոչ անել ՀՀ իշխանություններին՝ դատարանի առաջ կանգնեցնել այդ ամենում մեղավոր պաշտոնատար անձանց,

3) Շարունակել ճնշել ՀՀ իշխանություններին՝ պահանջելով կատարել 2003-ի ընտրությունների մասին ԵԱՀԿ զեկույցի հանձնարարականները:

«Եմ-ն եւ ԱՄՆ-ը պետք է ուշադիր քննեն անվտանգությանն առնչվող այն օգնությունները, որ տրվում է ՀՀ իշխանություններին՝ համոզվելու համար, որ դրանք չեն ծառայում մարդու իրավունքի ոտնահարումների գործողություններում ներգրավված մարմիններին: ԵԽ նախարարների կոմիտեն պետք է Հայաստանի հարցը ներառի իր առաջիկա վեհաժողովի օրակարգում»,- գրում է «Human Rughts Watch»-ը, որը այս կարգի հանձնարարականներ ունի նաեւ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի, Գլխավոր քարտուղարության, ՀԲ-ի եւ Եվրոպական բանկի համար:  

Հ.Գ. ՀՀ իշխանությունների գործը սկսում է դժվարանալ, քանի որ զարմանալիորեն ապրիլի լույս 13-ի գիշերը, դրանից առաջ եւ հետո ՀՀ-ում կատարված իրադարձությունների մասին միջազգային տարբեր կառույցների նկարագրությունները համընկնում են, եւ բոլոր զեկույցներում նշվում է ցուցարարների գործողությունների բացառապես խաղաղ բնույթի մասին: Այնինչ՝ ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել  հակառակը:

Աննա Հակոբյան

Տպել
1136 դիտում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան