Աշտարակի դպրոցներից մեկում այսօր նախազգուշական գործադուլ է եղել

04/05/2017 schedule13:38

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում այսօր դասեր չեն անցկացվել: Պատճառը` աշխատակազմի նախազգուշական գործադուլն է:

Իսկ թե ինչն է դպրոցի աշխատակիցներին ստիպել գործադուլ անել, այդ հարցի շուրջ զրուցեցինք դպրոցի տնօրեն Գրիշա Գեւորգյանի հետ:  

- Պարոն Գեւորգյան, ինչն է գործադուլի պատճառը:

- Գործադուլը մեկօրյա է, նախազգուշական: Պահանջն էլ` մասնաշենքերի հիմնանորոգում, ուսումնադաստիարակչական գործընթացը նորմալ կազմակերպելու համապատասխան պայմանների ստեղծում: Այսինքն` գործադուլը հատուկ ինչ-որ մեկի դեմ չէ, հանուն երեխաների, հանուն մեր աշխատողների, հանուն շահառուների է:

- Դպրոցի վիճակն ինչպես կներկայացնեք:

- Դպրոցի վիճակը մի քանի անգամ հեռուստատեսությամբ ցուցադրել են: Այնպես չէ, որ բառերով դա կարելի է նկարագրել: Ուղղակի ես կարող եմ այսպես ասել, վերջին տասը տարվա ընթացքում եռապատկվել է դպրոցի աշակերտների թիվը` 200-ից հասնելով շուրջ 600-ի: Բնականաբար, ոչ տեղն է հերիքում, ոչ պայմաններն են հերքում, ոչ վիճակն է բավարարում: Դպրոցում ոչ մի անգամ նորոգում չի եղել: Մենք մի հատ գործող մասնաշենք ունենք, մի հատ չօգտագործվող: Այսինքն` վթարային վիճակում գտնվող, որտեղ ժամանակին փախստականներ են ապրել, որից հետո ազատվել է, եւ հիմա ավերակ, քայքայված վիճակում է: Գործող մասնաշենքը պիտի հիմնանորոգվի, մյուս մասնաշենքը պիտի վերակառուցվի կամ ամրացվի, հանձնվի շահագործման: Սպորտդահլիճ չունենք, միջոցառումների դահլիճ չունենք, դրանք պետք է կառուցել: Վերջապես բավական ծախսատար աշխատանք է, դրա համար էլ չեն մոտենում խնդրին, իմ կարծիքով: Բազմաթիվ անգամներ, տասնյակ տարիներ հարցը առաջ ենք քաշում, ոչ մի արդյունք: Կոլեկտիվը որոշեց իրականացնել այս մեկօրյա նախազգուշական գործադուլը: Տեսնենք, գուցե տեղ հասնի, գուցե տեղաշարժ լինի: Այսօր մարզպետի մոտ եղա, կանչել էր, ասաց` վարչության պետի հետ խոսել եմ, դպրոցի նորոգման խնդիրը մտել է ծրագիր:

- 2018-ի՞:

- Տարեթիվ չնշեց, ասաց` մտել է ծրագիր:

- Պարոն Գեւորգյան, ձեր հետագա քայլերը որո՞նք են լինելու:  

- Հաջորդ քայլը հստակ որոշված չէ: Կերեւա արձագանքից: Տեսնենք` ինչպես կզարգանան իրադարձությունները: Կոլեկտիվում բոլորը հավաքվում են, քննարկում են, մեծամասնության կարծիքը բոլորիս համար դառնում է օրենքի նման բան:

Տպել
2127 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ