Չենք աշխատում, հագած-կապած նստած ենք. 102-րդ ռազմաբազայում ցույցը գործադուլի է վերածվել

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հայ աշխատակիցները այսօր գործադուլ են հայտարարել:

Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց ռազմաբազայի սպասարկման ոլորտի աշխատակից Թովմասը: «Այսօր գնացել ենք գործի, բայց ոչ մի բան չենք անում: Չենք փոխվել, բանվորական շորեր չենք հագել, մեր համար հագած-կապած նստած ենք: Ասենք՝ խողովակների, էլեկտրալարերի հետ կապված գործ կա, բայց չենք անում: Սպասում ենք պատասխանի»,- ասաց armtimes.com-ի զրուցակիցը:

Գործադուլի պատճառը, ըստ աշխատակիցների այն է, որ նրանք արդեն 3 ամիս է չեն ստանում իրենց աշխատավարձերը: Այսօր արդեն կանգնած են լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ:

«2-3 ամսվա աշխատավարձը կազմում է 3-4 հարյուր հազար դրամ: Որ չեն տալիս, մենք ինչպե՞ս յոլա գնանք: Վարկեր ունենք, պարտքեր ունենք, խանութում էլ առանց փող հաց էլ չեն տալիս»,- պատմում է աշխատակից Թովմասը:

Նշենք, որ 102-րդ ռազմաբազայի սպասարկման ոլորտի մի քանի ամիս շարունակ  աշխատավարձ չստացած աշխատակիցները 150-ն են: Աշխատակիցների եւ ռազմաբազայի միջեւ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է երեք ամիս առաջ: Նրանք մի քանի օր է բողոքի ակցիաներ են կազմակերպում 102-րդ ռազմաբազայի այն կառույցների մոտ, որտեղ գտնվում է հրամանատարական կազմի աշխատասենյակները: Սակայն այսօր անցել են լուռ գործադուլի, քանի որ բազայի ղեկավարությունից խոստացել են պարզել խնդրի հանգամանքները:

Աշխատակիցների խոսքով՝ ռազմաբազայի ղեկավարությունը նրանց տեղեկացրել է, որ կպարզի, թե ինչու՞ մի քանի ամիս շարունակ աշխատավարձ չի վճարվել հատկապես հայ աշխատակիցներին: Վերջիններս մեզ փոխանցեցին, որ եթե մի քանի օրվա ընթացքում հարցը չկարգավորվի, կրկին սկսելու են լայնամասշտաբ բողոքի ակցիաներ կազմակերպել:

Armtimes.com-ի հետ զրույցում սպասարկման բաժնի աշխատակիցները տեղեկացրեցին՝ վստահ են, որ զինծառայողների վճարումները կատարվում է ժամանակին:

Armtimes.com-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ 102-րդ ռազմաբազայից: Սակայն, կառույցի լրատվության բաժնից մեր հեռախոսազանգերը թողեցին անպատասխան:

Տպել
5065 դիտում

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը