Ի հեճուկս որոշ կանխատեսումների. ընդդիմության երկրորդ շնչառությունը

04/05/2017 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 5-ի համարում

Չնայած ԵԽԽ վեհաժողովի՝ Հայաստանին վերաբերող բանաձեւի ընդունումից հետո արտգործնախարար Վարդան Օսկանյանը սրտի կսկիծով գուժեց, որ, ցավոք, ընդդիմության ոտքի տակից այս բանաձեւը գորգը քաշեց, սակայն երեկ Ազատության  հրապարակում հավաքված ընդդիմադիրների եւ նրանց համակիրների բազմությունից ստացած միակ տպավորությունն այն էր, որ ԵԽԽՎ բանաձեւը նոր լիցք է հաղորդել ընդդիմության շարժմանը: Եւ քանի որ երեկվա հանրահավաքն առաջինն էր ստրասբուրգյան հայտնի դեպքերից հետո, երբ ԵԽԽՎ-ն հստակ հրահանգ տվեց իշխանություններին՝ հարգել Սահմանադրությամբ ամրագրված մարդու բոլոր իրավունքները, երեկ իշխանություններն առանձնակի միջոցառումներ չէին ձեռնարկել՝ մարդկանց իրավունքները չհարգելու համար:

Իհարկե, Բաղրամյան պողոտայում, «նավսյակի», կանգնեցրել էին  փշալարի մեկ մեքենա, երկու ջրցան մեքենա եւ ընդամենը երեք ավտոբուս զինվոր (չնայած նախագահական նստավայրի ետեւում, ըստ որոշ տեղեկությունների, կանգնած է եղել մոտ 15 «Իկարուս»՝ զինվորներով լեցում): Բայց, նախորդ հանրահավաքների նախապատրաստության համեմատ, փշալարերի եւ  ջրցան մեքենաների թիվը նկատելիորեն ժողովրդավարացվել էր:  Ինչպես հպարտորեն արձանագրեց ԱԺ-ից դուրս  եկող դաշնակցական մի պատգամավոր. «Տեսնո՞ւմ եք՝ կամաց-կամաց կատարում ենք Վեհաժողովի բանաձեւի 9-րդ կետի դրույթները»:

Եւ չնայած ընդդիմության վերջին հանրահավաքներում ընդդիմության լիդերների ելույթներում ակնհայտորեն նկատվում էր ժանրի կրիզիս եւ, ինչպես երեկ նկատեց ընդդիմության բոլոր հանրահավաքներին մասնակից մի բանաստեղծ, հանրահավաքներն սկսում էին նմանվել բրազիլական սերիալների, երբ ժողովուրդն անգիր գիտի, թե իր սիրած որ հերոսն ինչ է ասելու, եւ հանրահավաքի հերթական սերիան ինչպես է ավարտվելու, սակայն ստրասբուրգյան իրադարձություններն ակնհայտորեն ազդել էին նաեւ հարթակում կանգնածների ելույթների որակի վրա, եւ երեկ ժանրի կրիզիս հաստատ չկար: Ժողովրդի ակտիվությունը եւս աննախադեպ բարձր էր, որի վրա ակնհայտորեն ազդել էր շաբաթ օրը «Զվարթնոց» օդակայանում ընդդիմության երկու ներկայացուցիչների դիմավորման շոուն:

Թե օդակայանի այդ շոուի առիթով ինչ բովանդակության գրություններ էին ուղարկվում հարթակ՝ դա առանձին եւ լուրջ թեմա է, բայց տարեց մի կին ընդդիմության լիդերներից պահանջեց իրեն հանձնել օդակայանի շոու կազմակերպած բազեներին՝ խոստանալով երեք օրում նրանցից սարքել  տնական լավ հավեր:

Ինչեւէ, ինչպես արդեն նշեցինք, երեկվա հանրահավաքը ստրասբուրգյան իրադարձությունների ամփոփումն էր, որի ժամանակ Շավարշ Քոչարյանը ներկայացրեց խիստ ուշագրավ մի տեղեկություն: Պարզվում է՝ ԵԽԽՎ բանաձեւի նախնական տարբերակը պատրաստած է եղել ԵԽԽՎ  մոնիտորինգի հանձնաժողովը, եւ ապրիլի 27-ին մոնիտորինգի հանձնաժողովի նիստում, որի անդամ է նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, երկու թուրք, երեք ադրբեջանցի պատվիրակների հետ միասին այդ նախագծին կողմ է քվեարկել նաեւ Արմեն Ռուստամյանը:

Իսկ մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը, որը մոնիտորինգի հանձնախմբի անդամ չէ եւ քվեարկելու իրավունք չունի, այդուհանդերձ, ելույթ է ունեցել եւ, ինչպես իր ադրբեջանցի եւ թուրք կոլեգաները, կողմ է արտահայտվել նախագծի նախնական տարբերակին: Ի դեպ, երեկ Շավարշ Քոչարյանը լրագրողներին բաժանեց նաեւ մոնիտորինգի հանձնախմբում տեղի ունեցած քվեարկության փաստաթղթի քսերոպատճենը: Այսպիսով, ստացվում է, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հայտարարությունը լուրջ խմբագրման կարիք ունի, եւ այն այսուհետ պետք է հնչի՝ փառք թուրքերին, ադրբեջանցիներին եւ հայ իշխանամետներին:

Չնայած պետք է ընդունել, որ այս կարգի ազգամիջյան կսմիթները, մեծ հաշվով, անտեղի են եւ պրիմիտիվ: Ընդդիմության մյուս բոլոր ներկայացուցիչների ելույթները եւս վերաբերում էին բացառապես ստրասբուրգյան թեմաներին: Թե՛ «Արդարություն»  դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, թե՛ Արամ Զ. Սարգսյանը ժողովրդին տեղեկացրին, որ այն պահանջների շուրջ, որոնք ամրագրված են ԵԽԽՎ բանաձեւում՝ իրենք իշխանությունների հետ բանակցելու եւ երկխոսելու որեւէ բան չունեն: «Մենք պատրաստ ենք  երկխոսել Քոչարյանի հրաժարականի շուրջ: Մենք պիտի հանրահավաքներ անենք, պիտի երթեր անենք ու Քոչարյանի հրաժարականի խնդիրը միասին պիտի լուծենք: Մենք հասնելու ենք Քոչարյանի հրաժարականին»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Բավականին հետաքրքիր էր «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը, որի թվով 67 լուսանկարները երեկ ծածանվում էին Ազատության հրապարակի վրա: Պարոն Գեղամյանն իր լուսանկարների նման առատությունը բացատրեց ընդամենը օդակայանի ակցիային հակահարված տալու մտադրությամբ: Ինչեւէ, դարձյալ խոսելով ԵԽԽՎ բանաձեւի մասին, «ԱՄ» նախագահն արձանագրեց, որ Ստրասբուրգում  տեղի է ունեցել այն, ինչ տրամաբանորեն պիտի տեղի ունենար: Բայց եւ իրեն մեղավոր համարեց, որ 1999-ից հետո ԵԽ-ի ամբիոնից չի խոսել մի քանի բաների մասին: «Այո, ես մեղք եմ գործել, որ հոկտեմբերի 27-ից հետո ԵԽ-ի ամբիոնից ելույթ չեմ ունեցել եւ չեմ ասել, որ մի ամբողջ ազգ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ կասկածում է այսօրվա վարչակարգին: Այո, մեղավոր եմ եղել, որ ԵԽ-ի ամբիոնից չեմ ասել, որ Քոչարյանի թիկնապահները սպանել են  Պողոս Պողոսյանին»,- մեղա եկավ Արտաշես Գեղամյանը:

Իսկ երեկվա բազմահազարանոց հանրահավաքն ավարտվեց երթով. ցուցարարները, վանկարկելով «ազատություն», Մաշտոցի պողոտայով շարժվեցին դեպի Կորյունի փողոց, այնտեղից հասան ՀՀ ոստիկանության շենք, որտեղ «ազատություն» վանկարկումը փոխարինվեց «ամո՛թ» վանկարկմամբ: Այնուհետեւ իջան մինչեւ ԱԱԾ, որտեղ դարձյալ վանկարկեցին «ազատություն»՝ ի պաշտպանություն ԱԱԾ նկուղում գտնվող, կալանավորված Վաղարշակ Հարությունյանի, Սուրեն Սուրենյանցի, Արամազդ Զաքարյանի եւ մյուսների:

Ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 14-ին: Առաջիկա տասը օրերին ընդդիմությունը պատրաստակամություն է հայտնել բանակցելու իշխանական ուժերի հետ՝ օրակարգում ունենալով  մեկ հարց՝ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: Ի դեպ, մայիսի 14-ին, ըստ որոշ տեղեկությունների, Ռոբերտ Քոչարյանը բացակայելու է հանրապետությունից: Եւ քանի որ այդ օրը նախատեսվում է երթ՝ դեպի Բաղրամյան պողոտա, միացյալ ընդդիմության ներկայացուցիչը երեկ մեզ տեղեկացրեց, որ եթե Քոչարյանը հանրապետությունում չլինի՝ հանրահավաքի օրը կտեղափոխվի:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1254 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց