Կինոգետ. Հայկական արտադրության որեւէ ֆիլմ «Օսկարի» նույնիսկ կարճ ցանկում չի հայտնվել

04/05/2017 schedule20:25

Հայկական մամուլում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, թե այս կամ այն հայ կինոռեժիսորը պատրաստվում է մասնակցել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը: Ֆիլմի շուրջ աղմուկ է առաջանում, դա բարձրացնում է վարկանիշը, իսկ որոշ ժամանակ անց պարզվում է, որ ինչ-ինչ պատճառներով այն «Օսկարին» չի մասնակցելու: Armtimes.com-ը փորձեց Հայկական ազգային կինոակադեմիայի գլխավոր քարտուղար, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանից ճշտել, թե քանի հայկական ֆիլմ է մասնակցել «Օսկարին»:  

«Անկախության տարիներից ի վեր բազում հայաստանցի կինոռեժիսորներ եւ կինոարտադրողներ են սպառնացել, թե տեսեք` գնալու ենք ու Օսկար քեռու արձանիկը Հայաստան բերենք, ցավոք, սպառնալիքներն այդպես էլ գործողության չեն վերաճել: Հայկական արտադրության որեւէ ֆիլմ հայկական կինոյի պատմության մեջ նույնիսկ Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության կարճ ցանկում չի հայտնվել: Հայտեր շատ են ուղարկվել, բայց ապարդյուն: Զավեշտալին այն է, որ այդ ռեժիսորներից շատերը դիմել են տարբեր տեսակի մանիպուլյացիաների ու շփոթմունքի մեջ են գցել լրատվամիջոցներին: Ակնհայտ է, որ բավարարված զգալու համար նրանց հերիքում է նույնիսկ իրենց երազած փառատոնի կամ մրցանակաբաշխության անվանումներն իրենց ֆիլմերի վերնագրերի հետ միեւնույն հոդվածում տեսնելու հանգամանքը»,- ասաց նա:

Րաֆֆի Մովսիսյանն ընդգծում է, որ ռեժիսորների նման հայտարարություններին պետք է քննադատաբար մոտենալ: Հաճախ աշխատանքները ներկայացվում են ոչ թե հեղինակավոր կինոփառատոնների կամ մրցանակաբաշխությունների ժամանակ, այլ պարզապես մասնակցում են այդ միջոցառումների շրջանակներում իրականացվող որեւէ ծրագրի: Մասնակցության համար էլ ռեժիսորները վճարում են: Հետագայում կինոսերների եւ լրատվամիջոցների մեջ տպավորություն է ստեղծվում, թե նրանք իսկապես մասնակցել են այդ միջոցառումներին:

«Շատ դեպքերում, երբ ֆիլմը ներկայացնում են Կաննի կինոփառատոնին կից կազմակերպվող կինոշուկայի «Short Corner» ծրագրին, որին մասնակցելու համար վճարում են եւ որի նպատակը պարզապես գովազդային է ու որեւէ գեղարվեստականություն իրենից չի ենթադրում, Հայաստանում ներկայացնում են, թե իբր Կաննի կինոփառատոնին են մասնակցել: Մեր մամուլն էլ առանց հարց տալու, թե այ եղբայր, այդ ի՞նչ ծրագիր է, ո՞վ է համադրողը, ի՞նչ սկզբունքներով է ֆիլմդ ընտրվել՝ գրում են, ասենք՝ Խաչիկ Խաչիկյանի ֆիլմը բուռն արձագանք ստացավ Կաննի կինոփառատոնում. ծիծաղելի է»,- ասաց նա:

Տարբեր ժամանակներում Հայաստանի կողմից «Օսկարին» մասնակցելու փորձ են արել Վիգեն Չալդրանյանը («Վարդապետի լռությունը»), Միքայել Պողոսյանը («Եթե բոլորը»), Ռուբեն Գեւորգյանցը («Հրաշագործի աշունը»), Սարիկ Անդրեասյանը («Երկրաշարժ»):

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա-ի:

Տպել
2178 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց