Երևան
12 °C
Հայաստանյան դպրոցների օպտիմալացման` կառավարության նախաձեռնությունը շոշափելի է դառնում: Արդեն իսկ հնչում են միավորման ենթակա դպրոցների անուններ: Բայց փակվելիք կամ միավորվելիք դպրոցների ամբողջական ցանկ դեռեւս հնարավոր չի եղել ձեռք բերել:
Շաբաթ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն այցելած վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցվել է, որ վերջին ամիսների ընթացքում հանրապետության դպրոցներում իրականացվել է ծանրաբեռնվածության ուսումնասիրություն եւ կառավարության աշխատակազմին է ներկայացվել օպտիմալացման ծրագիր: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ նույն օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ փակագծեր էր բացել:
Ըստ այդմ, օրինակ, Կոտայքի մարզի Զովաշեն համայնքում հանրակրթական հաստատություն այլեւս չի գործի: Գյուղի հիմնական դպրոցը կմիավորվի Հատիսի միջնակարգ դպրոցի հետ:
Այս հեռանկարը դժգոհություն է առաջացրել Զովաշենում: «Որովհետեւ նախ երեխաները փոքր են: Նրանց համար 5 կմ ճանապարհ գնալ-գալը բարդ կլինի: Մեր գյուղը ծովի մակերեւույթից երկու հազար մետր բարձրության վրա է, մեզ մոտ ձմեռը շատ խիստ է լինում` ցուրտ, ձնաբքեր, ճանապարհները հաճախակի փակվում են: Երեխաները տարբեր տարիքի են: Մի երեխան դասը կավարտի ենթադրենք 13:30-ին, մյուսը` 14:30-ին: Բայց պետք է մեկը մյուսին սպասի մինչեւ ավտոբուսի ժամը` մինչեւ վերջին դասի ավարտը: Այդպիսի խնդիրներ»,- մեր զրույցում ասաց Զովաշեն համայնքի ղեկավար Սեդրակ Սաֆարյանը:
Երեխաների տեղափոխության հարցը հոգալու է պետությունը: Նախատեսվում է, որ նշված դպրոցների օպտիմալացման արդյունքում խնայվելու է 13 միլիոն դրամ: Դրա մի մասն էլ կուղղվի տրանսպորտային միջոցի ապահովման նպատակին:
Զովաշեն գյուղի դպրոցը հիմնական է: Այնտեղ սովորում է 9 երեխա: Աշակերտներից երկուսը 9-րդ դասարանցի են, մյուսները` մինչեւ 6-րդ: «Բայց վերջին 6 տարում գյուղում 25 երեխա է ծնվել: 6 տարի հետո դպրոցում կարող էր լինել 25 աշակերտ»,- նկատեց համայնքի ղեկավարը:
Նա միեւնույն ժամանակ խոսեց նախատեսվող օպտիմալացման դրական կողմի մասին: «Հարցի մյուս կողմն էլ կա. Հատիսի դպրոցը տիպային դպրոց է` բավականին նոր: Մեր դպրոցը 1957 թվականին է կառուցվել, իսկ Հատիսինը` 1976-1977 թվականներին»,- ասաց նա:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը վերջին ասուլիսում հայտարարել է, որ օպտիմալացումից հետո մանկավարժները կշարունակեն աշխատել` ի տարբերություն վարչական աշխատողների: Ավելի վաղ էլ թե´ կառավարությունում եւ թե´ կրթության պատասխանատուները հայտարարել էին, որ օպտիմալացման ծրագրերն ու նպատակները վերաբերում են քաղաքային համայնքներում գործող թերբեռնված ու անբարեկարգ դպրոցներին, իսկ գյուղական համայնքների հանրակրթական հաստատությունների համար այլ լուծումներ էին առաջակվելու: Բայց ժամանակը, փաստորեն, ցույց տվեց, որ գյուղերում գործող դպրոցները նույնպես օպտիմալացվելու ճանապարհին են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT