Պրեմիերա. վերադառնում է նաեւ «Անուշը»

09/05/2017 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 8-ի համարում

1999 թվականի սեպտեմբերի 4-ին «Անուշ» օպերայի սկանդալային ավարտով ներկայացումից հետո Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկից ընդհանրապես հանվեց Տիգրանյանի հանճարեղ այս օպերան, որ բեմադրել էր Տիգրան Լեւոնյանը: Այս ներկայացումից հետո  դահլիճից դեռ չհեռացած հանդիսատեսի առջեւ թատրոնի երգիչ Կոնստանտին Սիմոնյանը  բեմից կարդաց մի նամակ, որում ահազանգում էր, որ մշակույթի նախարարը վարչահրամայական միջոցներով ցանկանում է գլխատել թատրոնը:  Խոսքը Լեւոնյանին օպերայից հեռացնելու մասին Ռոլանդ Շառոյանի որոշման մասին էր: Սկանդալը, սակայն, սրանով չավարտվեց. հանգուցյալ երաժշտագետ Ցիցիլիա Բրուտյանը բարձրացել էր բեմ   եւ փորձել պաշտպանել նախարարի տեսակետը, որից հետո հենց բեմում  քաշքշոց էր սկսվել:

Սրանից հետո թատրոնի խաղացանկից հանվեցին նաեւ օպերայի նախկին գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Տիգրան Լեւոնյանի բեմադրած մյուս օպերաները: Օպերա գալուց հետո թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը շարունակ հայտարարում էր, որ Տիգրանյանի «Անուշը» կրկին պետք է վերաբեմադրվի, ընդ որում՝ պետք է վերաբեմադրվի բոլորովին այլ կերպ: Բայց միայն այս տարի, թատրոնի վերանորոգումից հետո, օպերայում սկսվեցին «Անուշի» փորձերը (վերանորոգման շրջանում Գեղամ Գրիգորյանը երգիչների հետ պարապում էր իր տանը): Եւ արդեն մայիսի 15-ին ու 16-ին օպերային թատրոնում վերջապես տեղի կունենա գրիգորյանական «Անուշի» պրեմիերան: Իհարկե, թատրոնը պլանավորել էր, որ պրեմիերան տեղի ունենա ապրիլի 25-ին, բայց փաստորեն այդ օրը չհասցրեց:

Սրանից դեռ մոտ 2 ամիս առաջ մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Գեղամ Գրիգորյանն ասում էր, որ ինքն «Անուշը» բեմադրել է միանգամայն այլ մոտեցումներով, եւ Լեւոն Տիգրանյանի օպերան այս անգամ ավելի, այսպես ասած, մոդեռն է ներկայացվելու: Երեկ մեզ հաջողվեց մոտ մեկ ժամ ներկա լինել «Անուշի» փորձերին: Այստեղ Տիգրան Լեւոնյանի բեմադրած «Անուշից» բոլորովին բան չէր մնացել: Փոխվել են բոլոր դեկորացիաները, փոխվել են նաեւ զգեստները, որոնց նկարիչ ձեւավորողը Գրիշա Սահակյանն է: Իհարկե, ըստ թատրոնի փոխտնօրեն Վրեժ Հակոբյանի, չի կարելի ասել, որ «Անուշը» գլխիվայր փոխվել է՝ համենայնդեպս, տեսարաններ կան, որ բոլորովին նոր են: Այս անգամ ավելի շատ են օգտագործվելու տեխնիկական միջոցներ, օրինակ՝ ձմեռային տեսարանում բեմի վրա պետք է ձյուն գա, կամ ասենք՝ այժմ Մոսին ու Սարոն կոխ են բռնելու սեղանի վրա եւ այլն:

Հետաքրքիր է, որ Գեղամ Գրիգորյանը փորձել է ներկայացման մեջ ընդգրկել հիմնականում երիտասարդներին: Թե գլխավոր դերերում կոնկրետ որ երգիչներն են երգելու, երեկվա դրությամբ դեռ հստակեցված չէր: Պարոն Գրիգորյանն ասաց միայն, որ վերջնականապես ամեն ինչ կորոշվի միայն գեղարվեստական խորհրդի նիստի ժամանակ: Ըստ թատրոնի ղեկավարության՝ Անուշի համար կան 3-4 թեկնածուներ: Պրեմիերայի ժամանակ նրանցից կարող են երգել միայն Անահիտ Մխիթարյանը կամ Նունե Բադալյանը: Սարոյի թեկնածուներն են Գարի Սեթյանն ու Ռուբեն Նուրիջանյանը (երիտասարդ այս երգիչն, ի դեպ, շատ հեռանկարային է): Իսկ Գարի Սեթյանը Գեղամ Գրիգորյանի աշակերտն է, եւ նրան պարոն Գրիգորյանը հրավիրել է Խարկովից: Մոսիի թեկնածուներն են Ալեքսանդր Թամազյանը եւ Գեւորգ Հակոբյանը:

Վերջինս նոր է ավարտել Կոմիտասի անվան կոնսերվատորիան, եւ «Անուշը» նրա առաջին պրեմիերան է լինելու: Մեր այն հարցին, թե ինչպես է Գեղամ Գրիգորյանը նման ռիսկի դիմում եւ ներկայացման մեջ ներգրավում հիմնականում երիտասարդ երգիչների՝ թատրոնի փոխտնօրենը պատասխանեց. «Ճիշտը դա է: Պետք է երիտասարդներին տեղ տալ: Եթե ոչ հիմա, ապա՝ ե՞րբ»: Մի խոսքով, թատրոնում այժմ շատ թեժ աշխատանքներ են ընթանում, փորձերը տեղի են ունենում ամեն օր: Երեկ Գեղամ Գրիգորյանը մեկ համբերատար նկատողություններ էր անում արտիստներին, մեկ՝ բարկացած գոռգոռում էր ու դահլիճից բեմ վազում: Հասկանալի է, որ թատրոնն այժմ պետք է աշխատի ամեն ինչ անել, որ «Անուշը» լավ ստացվի: Մանավանդ՝ Տիգրան Լեւոնյանի «Անուշից» հետո թատրոնի նոր ղեկավարությանը դա երեւի շատ անհրաժեշտ է:

Ի դեպ, երեկ Վրեժ Հակոբյանն ասում էր, որ իրենք պատրաստ են «Անուշը» տանել նաեւ հյուրախաղերի: «Սա թատրոնի համար արտոնագիր է, եւ  առանց ամաչելու կարող ենք ներկայացնել օտար հանդիսատեսին»,- ասում էր օպերային թատրոնի փոխտնօրենը: Երեկ մեզ հայտնի դարձավ նաեւ, որ մշակույթի նախարարությունը «Անուշի» համար ոչ մի դրամ չի տրամադրել թատրոնին: «Անուշը» բեմադրվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Լուիզ Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ: Ներկայացման համար ՀԲԸՄ-ն տրամադրել է 40 հազար դոլար: Իսկ ներկայացման տոմսերը, ըստ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի, արժենալու են 1000-6000 դրամ: Տոմսերի սույն գները, սակայն, կպահպանվեն միայն առաջին երեք ներկայացումների ժամանակ: Այնուհետեւ դրանք կէժանանան՝ հասնելով օպերային թատրոնի խաղացանկային մյուս ներկայացումների տոմսերի գներին, այսինքն՝ 1000-2500 կամ 3000 դրամ:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1048 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը