Էլ բան մնա՞ց. Հայաստանն առանց ոսկու պաշարի

09/05/2017 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 8-ի համարում

Հայաստանի միջազգային պահուստների մաս կազմող ոսկու ողջ պաշարի աննկատ վաճառքը, որի մասին հայտնի դարձավ բոլորովին վերջերս, կարծես չդարձավ քննարկման առարկա: Եւ հենց այս հանգամանքն արդեն իսկ բավարար է գործարքը տարօրինակների շարքը դասելու համար: Եւ հենց դրանից էլ սկսենք, թե ինչու արտառոց այս երեւույթը չդարձավ քննարկման առարկա: Շաբաթվա սկզբին ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ոսկու պաշարը վաճառելու մասին որոշումը կայացվել է անցած տարվա վերջին Կենտրոնական բանկի խորհրդում՝ հույժ գաղտնի պայմաններում: Սա մասնակիորեն բացատրում է գործարքի նկատմամբ դրսեւորվող անտարբերությունը: Բայց` միայն մասնակիորեն: Կառավարությանը տեղյակ պահվե՞լ է ոսկու պաշարների վաճառքի մասին:

Նման հարց են ուղղել լրագրողները ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանին՝ այս տարվա ապրիլի 28-ին: «Կենտրոնական բանկի գործունեությունը կարգավորվում է օրենքով: Միայն ԿԲ-ն է տնօրինում Հայաստանի միջազգային պահուստները՝ հիմք ընդունելով ԿԲ խորհրդի որոշումները: Գուցե պետք էր խորհրդակցել այս հարցի շուրջ՝  ես չգիտեմ»,- այդ հարցին ի պատասխան ասել էր Վարդան Խաչատրյանը: Այս պատասխանը տարօրինակ չէր հնչի, եթե չլիներ հենց Վարդան Խաչատրյանի մատնանշած օրենքը: «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ կետում ավելի քան հստակ նշված է. «Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ կառավարությանն է ներկայացնում միջազգային պահուստների վիճակի եւ կազմի մասին տեղեկատվություն եւ հրապարակում է այն»:

Կառավարության մեկ այլ անդամ, ամենաքաջատեղյակ նախարարներից մեկը եւս խոստովանել է, որ կառավարությունը գոնե մարտ ամսին դեռ տեղյակ չի եղել ոսկու պաշարների վաճառքի մասին: Նշենք, որ դեռ անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին իրականացված վաճառքի մասին կառավարությունը կարող էր տեղեկանալ ընդամենը այս տարվա մարտի կեսերին՝ թերթերում տպագրված «ՀՀ միջազգային պահուստների վիճակը եւ կազմը. 2003թ. 4-րդ եռամսյակ» փոքրիկ հայտարարությունից, որտեղ այլ ակտիվների շարքում ոսկին եռամսյակի սկզբում եղել է 1,396 տոննա, եռամսյակի վերջում՝ զրո տոննա: Որ ոսկին վաճառելու մասին որոշումը եւ բուն վաճառքը իրականացվել են հույժ գաղտնի պայմաններում՝ հասկանալի է եւ ընդունելի:

Բայց՝ որ արդեն կատարված գործարքը մի քանի ամիս շարունակ գաղտնի է պահվել նույնիսկ կառավարությունից, մնում է անհասկանալի: Ինչեւէ, ոսկին արդեն վաճառվել է: Հիմա տեսնենք, թե ինչ է դա բերել Հայաստանին: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը ասուլիսում հայտարարեց, թե ոսկին վաճառելու մասին որոշումը պետք է իրականացվեր այն ժամանակ, երբ դրա գինը մեկ ունցիայի (31,1 գրամ) համար  կդառնա 380 դոլար: Ոսկին վաճառվել է այն ժամանակ, երբ այդ գինը կազմել է 400 դոլար: Եւ դա գոհունակություն է պատճառում ԿԲ նախագահին: Ըստ վերջինիս, ոսկու վաճառքը Կենտրոնական բանկին բերեց մոտ 3 մլրդ դրամի կամ մոտ 5,6 մլն դոլարի եկամուտ: Նշենք, որ 1 տոննա 396 կգ ոսկին վաճառվել է 17,8 մլն դոլարով:

Այս թվերը ուշագրավ են հետեւյալ տեսանկյունից: Խնդիրն այն է, որ այդ գործարքից գոհ մնալու հիմքերը, մեղմ ասած, այնքան էլ շատ չեն: Վաճառքից ընդամենը մի քանի ամիս անց՝ ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրվեց աշխարհում ոսկու գնի ամենաբարձր մակարդակը վերջին 16 տարիների ընթացքում: Ոսկու հունիսյան ֆյուչերսներում ոսկու գինը սահմանվեց 433 դոլար՝ մեկ ունցիայի դիմաց («Էքսպերտ» թ. 13, 5-11 ապրիլ»): Այսինքն, ոսկին թանկացավ մոտ 8 տոկոսով: Այլ կերպ ասած, ոսկին վաճառելու ավելի լավ պահ ընտրելու դեպքում՝ ամբողջ պաշարը կվաճառվեր ոչ թե 17,8 մլն դոլարով, այլ՝ 19,2 մլն դոլարով: Այսինքն, ԿԲ-ն գործնականում ոչ թե 5,6 մլն դոլարի եկամուտ է ունեցել, այլ կորցրել է 1,4 մլն դոլար:

Ուշագրավն այն է, որ հեղինակավոր վերլուծաբանների կարծիքով՝ ոսկու գնի որոշակի տատանումներ կլինեն, բայց գնի աճի միտումը  առաջիկա ամիսներին դեռ կպահպանվի: Մի խոսքով, գործարքը ֆինանսական տեսանկյունից անհաջող է: Ուշագրավ մեկ այլ հանգամանք եւս: Կենտրոնական բանկի խորհրդի վերը նշված որոշումը ոչ թե վերաբերում է ոսկու վաճառքին, այլ ընդհանրապես արտաքին պահուստներում ոսկին որպես բաղադրիչ վերացնելուն: Իսկ ոսկու վաճառքն ընդամենը այդ որոշման հետեւանքն է: Եւ այս տեսանկյունից որոշումն ունի ոչ միայն ֆինանսական կողմ: Ընդհանրապես, երկրներն իրենց արտաքին պահուստների կազմը բազմազանեցնում են (դիվերսիֆիկացնում են): Այսինքն, մի մասը պահում են դոլարով, մյուս մասը՝ մեկ այլ կայուն տարադրամով, ներկայումս՝ եվրոյով, մյուս մասը՝ ոսկով:

Այս կառուցվածքը համարվում է ամենադասականը եւ «ամենաամուրը»: Տնտեսագետները նույնիսկ զուգահեռներ են տանում, թե սա ամուր է այն պատճառով, որ եռանկյունի է, իսկ ամենաամուր մեխանիկական կոնստրուկցիան հենց եռանկյունին է: Սա արվում է արտաքին պահուստի հուսալիությունը բարձրացնելու համար: Արտաքին պահուստում ոսկու պաշար ունենալուն ձգտում են հատկապես այն երկրները, որոնք ոսկի են արդյունահանում: Դրանցից է հենց Հայաստանը, որը նախկին ԽՍՀՄ-ում ոսկի արդյունահանող չորս հանրապետություններից մեկն էր, ընդ որում՝ զբաղեցնում էր երրորդ տեղը Ռուսաստանից եւ Ուզբեկստանից հետո: Մեզանում ոսկի ավելի շատ էր արդյունահանվում, քան Ղազախստանում:

Եւ այդպիսի երկրների պահուստներում ոսկի կուտակելը լիովին տրամաբանական է, այլ բան է, երբ միջազգային գներով ոսկի ես գնում կուտակելու համար, եւ բոլորովին այլ բան է, երբ ոսկին արդյունահանում ես երկրիդ ընդերքից: Այս դեպքում ոսկու գինը լրիվ հարաբերական է դառնում: Ներկայումս Հայաստանում տարեկան արդյունահանվում է մոտ մեկ տոննա ոսկի: Իսկ առաջիկայում նախատեսվում է այդ ծավալը հասցնել մինչեւ 4-5 տոննայի: Իսկ ինչպիսի՞ն է ոսկի կուտակելու հարցում այլ երկրների պահվածքը: Աշխարհի երկրների՝ որպես պահուստ կուտակված ոսկին, ընդհանուր առմամբ, կազմում է 28 հազար 544 տոննա: Դրանից 8 հազար 135 տոննան ԱՄՆ-ինն է, երկրորդ տեղում Գերմանիան է՝ 3 հազար 440 տոննա, երրորդը Ֆրանսիան է՝ 3 հազար 25 տոննա:

Ռուսաստանը 14-րդն է եւ ունի 390 տոննա ոսկի, Ղազախստանը 40-րդն է՝ 54,4  տոննայով, Ուկրաինան՝ 54-րդն է աշխարհում եւ կուտակել է 15,5 տոննա ոսկի: Նախկին ԽՍՀՄ-ից առաջատար են համարվում նաեւ Լատվիան, որը 7,7 տոննայով զբաղեցնում է 65-րդ տեղը եւ Լիտվան, որն ունի 5,8 տոննա ոսկի եւ զբաղեցնում է 72-րդ տեղը: Արժույթի միջազգային հիմնադրամի ոսկու պահուստը 3 հազար 217 տոննա է: Մի խոսքով, արտաքին պահուստներում, բացի հուսալիության գործառույթ կատարելուց, ոսկին նաեւ հոգեբանական նշանակություն ունի՝ մի տեսակ պետության ատրիբուտներից է: Ընդ որում՝ ատրիբուտ, որի արժեքը չնայած կարող է եւ տատանվել, բայց մեծ հաշվով միշտ էլ պահպանվում է: Իսկ հիմա Հայաստանն այդ ատրիբուտն այլեւս չունի: Իսկ թե ինչու ԿԲ-ն որոշեց ազատվել ոսկուց, մեկ այլ խոսակցության թեմա է: 

Հայկ Գեւորգյան

Տպել
2207 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց