The Huffington Post-ի անդրադարձը Երեւանում հիմնադրված Creative Armenia-ին

10/05/2017 schedule14:07

The Huffington Post-ը ծավալուն հոդված է հրապարակել հայկական նոր նախագծի մասին: The Promise-ի, «Գյուլբենկյան» հիմնադրամի, անհայտ մի բարերարի եւ աջակիցների համընդհանուր ցանցի հետ գործակցության արդյունքում միաժամանակ Լոս Անջելեսում եւ Երեւանում գործող նոր հասարակական կազմակերպություն է հիմնվել: Այն կոչվում է Creative Armenia եւ առաջին ծրագրով բացահայտելու է տաղանդավոր ռեժիսորների: 

Ամերիկյան պարբերականը գրում է. «2017 թվականն է: Դոնալդ Թրամփը սեպ է խրել սովորական ամերիկացիների միջեւ: Սիրիայում մահացու պատերազմ է: Եվ ամբողջ աշխարհում ազգայնականությունը գլուխ է բարձրացնում: Այս պայմաններում կարող է միամիտ թվալ, եթե մտածենք, որ արվեստը կարող է իրավիճակ փոխել: Նորաստեղծ Creative Armenia հասարակական կազմակերպությունը կոտրում է այս կարծրատիպը: Նրանք մտադիր են ապացուցել, որ արվեստն իսկապես կարող է փոխել աշխարհը, բայց ոչ այնպես, ինչպես մարդիկ ակնկալում են: 

Լոս Անջելեսի համալսարանական քոլեջի Թատրոնի, կինոյի եւ հեռուստատեսության դպրոցում հասարակական կազմակերպությունը հայտարարել է առաջին նախագծի մասին: «Ազդեցության արվեստը» կոչված մրցույթում հաղթելու պայմանները ներկայացրել է «Հյուրանոց Ռուանդա» եւ «Խոստումը» ֆիլմերից հայտնի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը. «Իմ կարծիքով կինոն աղետն առերեսելու եւ խիղճը բացահայտելու հզորագույն միջոցն է: Կինոն պայքար է լույսի ու ստվերի միջեւ: Կենտրոնացեք ձեր տեսախցիկը ձեզ համար կարեւոր մարդու իրավունքների մասին պատմելու ուղղությամբ: 60 վայրկյանում: Կարող եք երաժշտություն օգտագործել, բայց ոչ մի երկխոսություն»:  

Այս մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ որտեղ էլ ապրելիս լինեն: Կազմակերպիչները բացահայտելու են տաղանդավոր արվեստագետների եւ կյանքի են կոչելու ազդեցիկ պատմություններ: Հաղթողը 5 հազար դոլար մրցանակ եւ ոլորտի պրոֆեսիոնալների հետ աշխատելու հնարավորություն կստանա: Creative Armenia-ի հիմնադիր Կարին Հովհաննիսյանը եւ փոխնախագահ Ալեք Մուհիբյանը, որոնք նաեւ համատեղ գրել են Հայոց Ցեղասպանության մասին «1915» ֆիլմի սցենարն ու երկուսով էլ նկարահանել, փոխանցում են տպավորություն, որ իրենց նախաձեռնությունը քաղաքական ագիտացիա չէ: «Մենք մի նոր մշակութային կոալիցիայի ակունքներում ենք: Եվ մենք հպարտ ենք, որ միասին կերտում ենք այս դինամիկ մշակութային ենթակառույցը»,- ասել է Կարին Հովհաննիսյանը: 

Մրցույթում կարեւոր է եւ հատուկ է որոշված «առանց երկխոսություն» ձեւաչափը՝ պատմությունը պատկերով պատմելու ուղղությունը զարգացնելու նպատակով: «Մենք նախընտրում ենք մարդու իրավունքների մասին տեխնիկապես անթերի ու արտիստիկ մատուցված պատմություններ տեսնել, ոչ թե քաղաքական ենթատեքստերով: Մի քանի վայրկյանում արտառոց եւ անգերազանցելի կադր ստանալու համար իսկական տաղանդ է պետք ունենալ: Մեր ժամանակներում նկարահանելը հեշտ է, դժվար է հնարամիտ նկարահանելը»,- ասում է Ալեք Մուհիբյանը եւ ավելացնում, որ այս մրցույթը Creative Armenia-ի երկարաժամկետ ծրագրերի մի մասն է միայն:

Տպել
3491 դիտում

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին

Ինչո՞ւ եք եկել պետական քննություն խանգարելու, դուռը բաց է, դուրս եկեք․ Գյուրջինյանը՝ Գեղամ Մանուկյանին

Գազի թունավորմամբ հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ անչափահասներ

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը

Վահե Ղազարյանի՝ արձակուրդ գնալու մասին լուրերը կեղծ են․ ՆԳՆ

Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել և ձերբակալվել 2 անձի սպանության համար մեղադրվող ՌԴ քաղաքացին

«Անեծքի ու նզովքի վրա մասնագիտացած տիկինը, ցավոք, մենակ չէ խոստանալ, չգնալու հարցում. Գալստյանը չի գնացել Հ1

Հրապարակվել է մեթոդական ուղեցույց հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ընթացակարգի վերաբերյալ

Պոլիտեխնիկական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, ուսանողները չեն միացել ակցիային

Երևանում և մարզերում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. կցրտի ևս 4-6 աստիճանով

Կոչ ենք անում հայրենիքը փրկելու և հայրենիքին ծառայելու վեհ գործի ձեր բաժնին տեր լինել բուհի լսարաններում. Հայբուսակ