Հակոբ Սերոբյան. Դետյատինի գավաթի խաղարկությունը փորձնական մրցաշար է երիտասարդների համար

12/05/2017 schedule18:20

Ալեքսանդր Դետյատինի գավաթի խաղարկությունը մեծ փորձ կլինի հայ երիտասարդ մարմնամարզիկների համար: Այս միտքն ընդգծում է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Մայիսի 17-21-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն 2 երիտասարդ Ժորա Սմբատյանը, Գագիկ Խաչիկյանը, ինչպես նաեւ մեծահասակների հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը: Armtimes.com-ի հետ զրույցում Սերոբյանը նշեց, որ երիտասարդներից, իհարկե, ակնկալիքներ կան, սակայն այս պարագայում ավելի կարեւոր է փորձ ձեռք բերելը:

«Նորմալ մարզավիճակում են: Մրցումները փորձնական են, տանում ենք երիտասարդներին փորձենք: Եվ փորձ ձեռք կբերեն եւ կտեսնենք՝ ինչպես են մասնակցում միջազգային հարթակում»,- ասաց նա:

Այս տարվանից երիտասարդ մարմնամարզիկներն ավելի շատ միջազգային մրցաշարերի են մասնակցելու: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը 2017 թ. մեծացել է 2016 թ. ընթացքում միջազգային խոշոր մրցաշարերում հայ մարմնամարզիկների գրանցած հաջողությունների շնորհիվ: Այժմ հավաքականը նպատակ ունի ոչ միայն ավելի շատ երիտասարդ մարզիկներ, այլեւ երիտասարդ մարզիչներ ուղարկել միջազգային մրցաշարերի:

«Խաչիկյանն ու Սմբատյանը պետք է 3-4 մրցաշարի մասնակցեն, որպեսզի հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի առաջնությանը միանգամից չգնան վախենան: Հիմա մեր բյուջեն ավելացել է, եւ արդեն պատանիներին ու երիտասարդներին, ինչպես նաեւ երիտասարդ մարզիչներին միջազգային մրցումների ուղարկելու հնարավորություն ունենք: Դետյատինի գավաթի խաղարկությանը, օրինակ, երիտասարդ մարզիչ Հայկ Նազարյանն է լինելու մարզիկների հետ: Ես գնում եմ որպես մրցավար, եւ այնտեղ ուղղակի նրանց կողքին եմ լինելու»,- ասաց նա:

Այս մրցաշարից հետո՝ հունիսի 10-11-ը, Ժորա Սմբատյանը, Գագիկ Խաչիկյանը եւ մի քանի այլ պատանի ու երիտասարդ մարմնամարզիկներ մասնակցելու են Բաթումիում կայանալիք միջազգային մրցաշարի:

Հակոբ Սերոբյանը նաեւ առանձին անդրադարձավ Եվրոպայի 2016 թ. առաջնության երիտասարդների պայքարում օղակների վրա վարժությունում արծաթե մեդալ նվաճած Արթուր Ավետիսյանին: Արթուրը ծառայում սպորտային վաշտում, եւ ծառայության անցնելուց հետո սա նրա 1-ին միջազգային մրցաշարն է:

«Նա ծառայում է բանակում, եւ նոր է սկսել է վարժություններ անել, նրա դեպքում էլ փորձարկումներ ենք անում, որպեսզի հունի մեջ ընկնի: Այս տարի կմասնակցի նաեւ Վորոնինի գավաթի խաղարկությանը եւ ВТБ գավաթի խաղարկությանը»,- ասաց նա:

Դետյատինի գավաթի խաղարկությանը մասնակցող մարմնամարզիկներն այս օրերին դեռ Երեւանում են, պատրաստվում են մրցաշարին: Նրանք մրցավայր են մեկնելու մայիսի 17-ին:

Տպել
1183 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը