Ծանոթով եմ տոմս գնել. Ամիրյանը՝ Գյումրիում «Շողոքորթն» ներկայացման պրեմիերային. ֆոտո

Մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Շողոքորթն» ներկայացման պրեմիերան՝ Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի հիման վրա: Մինչ ներկայացման առաջնախաղի մեկնարկը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը, տնօրեն՝ Տիգրան Վիրաբյանը եւ ներկայացման գլխավոր հերոս, Թադեի դերակատար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը հանդես եկան մամուլի ասուլիսով: Ի դեպ, ասուլիսի սրահը պատրաստված էր ներկայացմանը համահունչ:

«Սա թատրոն է բոլոր հադիսատեսների համար: Այս պիեսի ընտրությունը պատահական չէր, քանի որ գիտենք, թե գյումրեցիները ինչ կատակասերն են, իսկ Պարոնյանի լեզուն չէր կարող չլինել Գյումրու թատրոնում»,-ասաց Տիգրան Վիրաբյանը:

Ներկայացման հիմքում մարդկային բացասական գծերից մեկն է՝ շողոքորթությունը եւ դրա ազդեցությունը հասարակական տարբեր երեւույթների վրա: Դերակատարները Պարոնյանի լեզվով փորձում են ներկայացնել այդ արատավոր երեւույթը եւ դրանից բխող հետեւանքները: Բարձրաձայնվում է այն մասին, որ շողոքորթներին ծնում է հասարակությունը, քանի որ շատերի համար նախընտրելի է քաղցր սուտը: Բեմադրության մեջ շողոքորթությունը դարձել է մասնագիտություն լեզու թափելու եւ դրամ շորթելու լավագույն եղանակ:

Կատակերգության ռեժիսիորը Արա Բաղդասարյանն է, որին ներկայացումը բերմադրելու համար Գյումրու դրամատիկական թատրոն են հրավիրել:

«Մենք նոր մտահղացում ունենք, որ պարբերաբար Գյումրու թատրոն ենք հրավիրելու այլ ռեժիսորների, ովքեր կյանքի կկոչեն իրենց մտահղացումները: Մեր թատրոնն իր գեղագիտությունն ունի, բայց միշտ անհրաժեշտ է նոր ճաշակ ու մուտք»,-ասում է Լյուդվիգ Հարությունյանը:

«Շողոքորթն»-ի առաջնախաղը դիտելու համար, Երեւանից կնոջ հետ Գյումրի էր ժամանել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նախարարը եւ նախարարության մոտ 100 աշխատակիցներ իրենց նախաձեռնությամբ գնել էին բեմադրության տոմսեր: Հետաքրքրական է, որ Ամիրյանը ներկայացման ընթացքին հետեւեց դահլիճից, այլ ոչ թե՝ կառավարական օթյակից:

«Այն առաքելությունը, ինչի համար մենք եկել ենք Երեւանից պետք է դառնա ավանդույթ: Այս հիասքանչ առաջնախաղը խոսում է այն մասին, որ կապ չունի, թե թատրոնը որտեղ է տեղակայված, կարեւորը գեղագիտական հաճույքն է, որը ստանում ենք: Դժվար էր տոմսեր ձեռք բերելը, բայց մենք ծանոթով կարողացանք գնել»-լրագրողների հետ զրույցում նշեց Ամիրյանը:

Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի խոսքով՝ ներկայացման ծախսերն ավելին են, քան 2 մլն դրամը: Նախարարությունը ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել:

«Գյումրու թատրոնի վրա դեռ գումար չենք ծախսել այդ առումով, քանի որ այս թատրոնն աշխատում է ժամանակակից լավագույն մոդելով: Կարծում եմ, որ մյուս թատրոնները պետք է ձգտեն, որպեսզի հասնեն Գյումրու թատրոնի մակարդակին»,-եզրափակեց Ամիրյանը:

«Շողոքորթն» հետաքրքրել էր նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին եւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին:

Տպել
7761 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են