Երեւանում այսօր ավագանու ընտրություններն են․ պայքարում են «Ելք»-ը, «Երկիր ծիրանին», ՀՀԿ-ն

Երեւանում այսօր անցկացվում են ավագանու ընտրություններ, պայքարում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված 3 քաղաքական ուժերը՝ 2 կուսակցություն եւ 1 դաշինք։

«Ելք» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, որը քաղաքապետի թեկնածուն է։ Երկրորդ տեղում Արայիկ Հարությունյանն է, երրորդում՝ Դավիթ Խաժակյանը։

«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է։ Երկրորդ տեղում Մնացական Պարակշիեւն է, երրորդում՝ Սոնա Աղեկյանը։

Հայաստանի հանրապետական կուսակցության քաղաքապետի թեկնածուն գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է։ Ցուցակի երկրորդ տեղում Սմբատ Լպուտյանն է, երրորդում՝ Հովիկ Մուսայելյանը։

Երեւանում  ձեւավորվել է 474 տեղամասային ընտրական հանձնաժողով, իսկ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացնելու 17 դիտորդական կազմակերպություն՝ 5136 դիտորդով։

Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (6 տոկոս կուսակցությունների եւ 8 տոկոս կուսակցությունների դաշինքների համար): 

Սակայն, քանի որ ընտրություններին ընդամենը երեք ուժ է մասնակցում, ավագանի անցնելու շեմ այդ դեպքում չի գործում, երեք ուժերից էլ ներկայացուցիչներ կլինեն ավագանիում։ Իսկ ավագանու անդամների թիվը 65 է:

Տպել
1518 դիտում

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%. նախկին վարչապետ

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին

Ազգերի լիգա. Հայաստանի համար սկսվեց մեծ հույսերով, ավարտվեց, ինչպես միշտ

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է գյուղտեխնիկայի արտադրություն հիմնելու ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 9-ի նախընտրական ցուցակներում ամբողջությամբ նույն տվյալներով 208 տարբեր մարդիկ կան

Գյումրու վրաերթի հեղինակն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ով է փոխարինելու գեներալ Ղահրամանյանին՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնում

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլին

Զիբիլիքսի աղմկոտ գործով ամբաստանյալ, ՀՀԿ-ական Հրայր Անտոնյանն ընդունում է մեղադրանքը. գործը կքննվի արագացված կարգո՞վ

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում եւ թիվ 37 դպրոցում կոռուպցիոն չարաշահումներով քրգործեր են հարուցվել