Պտտվիր, պտտվիր, Լինսի կարուսել. Ֆրունզիկի թատրոնում նորից կռիվ է

17/05/2017 schedule17:26

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 18-ի համարում

Թվում էր, թե մեծագույն դերասան Մհեր Մկրտչյանի թատրոնին տիրանալու համար դերասանի կնոջ ու ռեժիսոր Արմեն Մազմանյանի վեճի լուծումից հետո թատրոնը կմտնի խաղաղ ստեղծագործական փուլ: Եվ երբ սույն վեճի արդյունքում կատարյալ ավերակների վերածված ու լրիվ թալանված թատրոնը հանձնվեց դերասանի եղբորը՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանին եւ մտավ Լինսի հիմնադրամի ծրագրի մեջ, ոչ ոք այլեւս չէր կասկածում, որ թատրոնը նորմալ աշխատելու է: Մեծ դերասանի թատրոնում, սակայն,  հերթական կռիվն է սկսվել: Այս անգամ խնդիրը Լինսի հիմնադրամի հետ է: Երեկ Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի տնօրեն Ալբերտ Մկրտչյանը մամուլի ասուլիս էր հրավիրել՝ հայտարարելու համար, թե ինչ են արել շինարարները թատրոնում:

Ըստ Ալբերտ Մկրտչյանի՝ թատրոնի շինարարությունն իրականացնող «Լուսածագ» ՍՊԸ-ն թատրոնը, որից մնացել էին միայն պատերը, վերանորոգել է 74 օրում, ընդ որում՝ ձմռանը: «Բայց երբ գարունը եկավ, կեղտերը դուրս տվեցին»,- հայտարարեց կինոռեժիսորը: Ըստ նրա՝ միայն շաբաթ, կիրակի օրերին տեղացած անձրեւների ժամանակ թատրոնի վերանորոգված տանիքը 28 տեղից կաթում էր: Անձրեւաջրերը ներս են հորդացել նաեւ շինարարների տեղադրած պատուհաններից: Պատուհաններն, ըստ Ալբերտ Մկրտչյանի, սկզբում  նույնիսկ չէին բացվում, ու միայն իր բողոքներից հետո են բանվորները դրանք կարգի բերել: «Դրսից թափանցող աղմուկի մասին էլ դեռ չեմ խոսում: Այնինչ՝ լուսամուտները պետք է ձայնամեկուսիչ լինեին»,- վրդովված ասում էր Մհեր Մկրտչյանի եղբայրը:

Թատրոնի մուտքի դուռն, ըստ նրա, պետք է կաղնե լիներ: Բայց շինարարները փայտի վրա «լամինանտ» են կպցրել ու ներկել: Գարնանը դուռը սկսել է ճաքճքել: Չեն գործում լոգարաններում տեղադրված էլեկտրական ջրատաքացուցիչները (գեյզերները): Թատրոնում չեն կարողանում օգտագործել նաեւ բեմական եւ լուսային տեխնիկան, քանի որ ինչ-որ սարքի հեռակառավարման վահանակը (պուլտը) չկա, միացումներն արված են փնջային, որը հնարավորություն չի տալիս աստիճանական լուսավորություն ապահովել դահլիճում եւ այլն: Ըստ Ալբերտ Մկրտչյանի՝ շինարարներն արդեն 3 անգամ փոխել են թատրոնի բեմի վրա տեղադրված մեծ էկրանի կտորը, ինչը, սակայն, այդպես էլ ցանկալի արդյունք չի տալիս:

Եւ, բնականաբար, ամեն անգամ նոր բան գնելիս ու տեղափոխելիս լրացուցիչ գումարներ են ծախսվում, եւ ձգձգվում է թատրոնի բացումը: Այնինչ, ըստ ծրագրի, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը պետք է բացվեր հոկտեմբերին: Հետո՝ նշվում էր նոյեմբերի 1-ը: Այնուհետեւ, դեռ տարեսկզբին, մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ պարոն Մկրտչյանն ասում էր, որ թատրոնը կբացվի երկու ամսից: Առ այսօր, սակայն, շինարարներն այնտեղից, ըստ էության, դեռ դուրս չեն եկել: Մի խոսքով, դժգոհությունները բազմաթիվ են: «Մենք ընկել ենք մի խաբեբայության մեջ, մինչդեռ մենք հիմա կարող էին ներկայացումներ բեմադրել: Ես արդեն հոգնել եմ, եւ ինձ համար անհարմար է, երբ ամեն անգամ ինձ հարցնում են, թե երբ է թատրոնը բացվելու, եւ ես պատասխանում եմ՝ շուտով: Ես վախենում եմ, որ այդ «շուտովը» դեռ երկար կձգվի: Իսկ եթե շարունակվեց, ես ամոթից կթողնեմ, կգնամ: Ինչքա՞ն կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել»,- ասում էր Ալբերտ Մկրտչյանը:

Ըստ նրա՝ թատրոնը բացելու համար իրենց ընդամենը տասն օրվա բեմական փորձեր են պետք: Այս ընթացքում Մհեր Մկրտչյանի թատրոնում փորձվել են 3 պիեսներ: Բացի այդ, այնտեղ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի իր կուրսի հետ ներկայացում բեմադրելու ցանկություն է հայտնել Արմեն Էլբակյանը: Էլբակյանն ու Վլադիմիր Մսրյանը ցանկություն են հայտնել մեծ դերասանի թատրոնում բեմադրել նաեւ Լեւոն Շանթի «Կայսրը» պիեսը, որն իր կյանքի վերջում իր թատրոնում ցանկացել է բեմադրել նաեւ Մհեր Մկրտչյանը: Այս թատրոնում ցանկանում է ներկայացում բեմադրել նաեւ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: «Մենք զրկվում ենք այն ներկայացումներից, որոնցից ստացված եկամուտներով կարող էինք նոր ներկայացումներ բեմադրել: Ամբողջ այս պատմությունից տուժում է միայն թատրոնը»,- դժգոհում էր Ալբերտ Մկրտչյանը:

Այնինչ, այս ընթացքում, շինարարների մոտ հայտնվել է վերանորոգման նախահաշվի երկրորդ ցուցակը, որտեղ, ըստ կինոռեժիսորի, շատ բան նորմալ չէ: Ի դեպ, ըստ թատրոնի ղեկավարության, իրենց մինչեւ վերջ էլ չեն ասել, թե Լինսի ծրագրով որքան գումար է հատկացվել Մհեր Մկրտչյանի անվան թատրոնին: Խոսքը, սակայն, կարծես թե 180 հազար դոլարի մասին է, որին հետո ավելացվել է եւս 60 հազար դոլար: Երեկ, երբ մենք փորձեցինք այս ամենի կապակցությամբ մեկնաբանություն ստանալ Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ԾԻԳ-ի տնօրեն Գագիկ Մկրտումյանից եւ ճշտել, թե ինչպես է ստացվել, որ վերանորոգումից հետո թատրոնի տանիքը 28 տեղից կաթում է, պարոն Մկրտումյանը պատասխանեց. «Սուտ է ասում, որ տանիքը կաթում է: Ալբերտ Մկրտչյանը մեզ պարտադրում է ծավալներ, որոնք հնարավոր չէ իրականացնել:

Նա կոնստրուկցիաներ է փոխել տալիս, նոր ձեւեր է պարտադրում: Միայն դրսի դուռը 3 անգամ փոխել է տվել: Նա արդեն կառուցված բեմը քանդել տվեց: Ես չեմ հասկանում, թե նա ինչ է ուզում: Մենք հո ամեն անգամ չե՞նք կարող շենքը փոխել: 65-70 հազար դոլարից ավել բաներ է մեզնից պահանջել: Հիմա էլ գույք է ուզում»: Ի դեպ, «Լուսածագ» ՍՊԸ-ի տնօրեն Մնաց Շուշանյանը մեզ նույնպես փորձում էր համոզել, որ թատրոնի տանիքը չի կաթում: Սակայն երբ մենք նրա եւ Ալբերտ Մկրտչյանի հետ բարձրացանք թատրոնի տանիք, պարոն Մկրտչյանը ցույց տվեց կաթացող բոլոր հատվածները: «Լուսածագի» տնօրենը մեզ սկսեց բացատրել, որ դա հետեւանք է այն բանի, որ տանիքի վրայով քայլել են եւ ծանր բան տեղափոխել, ու կղմինդրի պտուտակները թուլացել են: Դա, ըստ նրա, կարելի է շատ արագ ամրացնել: Նրա ու կինեռեժիսորի միջեւ տեղի ունեցած բուռն վեճից հետո պարոն Շուշանյանը խոստացավ նաեւ, որ ընդամենը 2-3 օրում կվերացվեն նաեւ մյուս խնդիրները: Ալբերտ Մկրտչյանը, սակայն, որ դեռ ասուլիսի ժամանակ հայտարարում էր, թե այս ամենը արդյունք է այն բանի, որ բանվորները Քըրք Քըրքորյանի փողերը չեն ստացել՝ այլեւս Շուշանյանին չէր հավատում:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1560 դիտում

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին․ ներկայացվել է կարգը

Արարատ Միրզոյանը Մելանի Ժոլիին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է