Հայ-ադրբեջանական. գենետիկ անհամատեղելիություն չկա

18/05/2017 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 19-ի համարում

Երեկ ԵԽԽՎ-ում էր նաեւ ադրբեջանական պատվիրակությունը, որի ղեկավար Սաիդ Սեիդովը  պատասխանեց ղարաբաղյան հիմնահարցին վերաբերող մեր մի քանի հարցերին:

- Պարոն Սեիդով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են 16 թե 17 անգամ: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ են այդ հանդիպումները նպաստել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

- Այդ բանակցությունները երկու նախագահների միջեւ շարունակվում են, նախագահները շարունակում են բանակցել, եւ ես միանշանակ վստահ եմ, որ նման անհրաժեշտություն առայժմ դեռ կա, իսկ թե որքանով են այդ բանակցությունները նպաստել հարցի լուծումը զրոյական վիճակից առաջ մղելուն, կարծում եմ, կարող են միայն պատասխանել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները: Դուք գիտեք, որ Մինսկի խումբը աշխատում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ եւ, ցավոք, ես պետք է արձանագրեմ, որ Մինսկի խումբը  առանձնապես ակտիվ չէ նոր առաջարկների մշակման եւ կողմերին ներկայացման համար: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը միանշանակ այն կարծիքին է, որ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է շարունակվեն:

- Պարոն Սեիդով, ակնհայտ է, որ ղարաբաղյան հիմնահարցը կարող է լուծվել միայն փոխզիջումային տարբերակով: Ո՞րն փոխզիջումների այն սահմանը, որից այնկողմ Ադրբեջանը երբեք չի գնա:

- Այդ սահմանը միանշանակ միջազգայնորեն ընդունված նորմն է տարածքային ամբողջականության մասին: Ադրբեջանը երբեք չի համաձայնի կորցնել Ղարաբաղը:

- Սակայն պետք չէ մոռանալ նաեւ միջազգայնորեն ընդունված մեկ այլ նորմի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:

- Հայաստանը օգտագործել է ինքնորոշման իր իրավունքը՝ ինքնահաստատվելով իր տարածքում: Մենք համարում ենք, որ ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում: Եթե շարժվենք ձեր ասած տրամաբանությամբ, չի բացառվում, որ վաղը, ասենք, Կրասնոդարի կամ Վրաստանի հայկական համայնքը հարց բարձրացնի ինքնորոշման մասին: Կարծում եմ՝ սա անլուրջ է: Ի վերջո, պետք է ընդունել, որ կոնֆլիկտը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է. իհարկե, դեռեւս կան պետություններ, նաեւ եվրոպական պետություններ, որոնք ամբողջությամբ չեն տիրապետում ղարաբաղյան կոնֆլիկտի բոլոր մանրամասներին, ուստի Հայաստանը կարողանում է նրանց ներկայացնել, որ կոնֆլիկտը Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ է: Սակայն իրականությունն այլ է. թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հրաշալի հասկանում են եւ գիտակցում, որ կոնֆլիկտը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է, որովհետեւ հայկական զորքերն են օկուպացրել ադրբեջանական տարածքները: Ի վերջո՝ այդ տարածքները միանշանակ ազատագրվելու են:

- Ի՞նչ կերպ եք դուք պատկերացնում տարածքների ազատագրումը:

- Մենք առայժմ նախապատվությունը տալիս ենք խաղաղ բանակցություններին եւ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Հույս ունենք, որ հարցի խաղաղ կարգավորման կողմնակից է նաեւ Հայաստանը: Եւ ադրբեջանական կողմն այն կարծիքին է, որ պետք է մինչեւ վերջ օգտագործել խաղաղ բանակցությունների ռեսուրսը: Սակայն այն, որ տարածքները հավերժորեն մնան օկուպացված,  բնականաբար՝ դրան ադրբեջանական կողմը երբեւէ չի համաձայնի:

- Դուք խոսում եք հիմնահարցի խաղաղ կարգավորման մասին, սակայն ադրբեջանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, նաեւ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն իսկ անթաքույց հայտարարություններ են անում ԼՂՀ հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին:

- Բանակցությունները շարունակվում են, եւ ես կարծում եմ, որ բանակցությունները պետք են թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, որպեսզի հնարավոր լինի ղարաբաղյան կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով: Առայժմ եկեք խոսենք միայն հարցի խաղաղ ճանապարհով կարգավորման ռեսուրսների մասին: Ադրբեջանը դեռ կարծում է, որ կարգավորման խաղաղ պոտենցիալը դեռեւս սպառված չէ, բայց՝ նաեւ անսպառ չէ:

- Պարոն Սեիդով, կրկին վերադառնանք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ադրբեջանական կողմի հայտարարություններին: Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանությունը դուք նորմալ նախադրյա՞լ եք համարում հարցը խաղաղ կարգավորմամբ լուծելու գործընթացին նպաստելու առումով:

- Պետք չէ այդ դեպքը մատի փաթաթան դարձնել. դա ընդամենը միջադեպ էր, ցավալի միջադեպ, որը, ի դեպ, տեղի ունեցավ հենց այն պատճառով, որ կոնֆլիկտը տակավին կարգավորված չէ, եւ ինձ համար առնվազն տարօրինակ է, որ Ստրասբուրգում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ելույթ է ունենում եւ խոսում հայերի ու ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության մասին: Ինչպե՞ս կարելի է 21-րդ դարում խոսել նման անհամատեղելիության մասին: Ես ընդունում եմ, որ տեղի ունեցածը մեծ ողբերգություն է, սակայն դա քաղաքականացնել, խոսել գենետիկական անհամատեղելիության մասին՝ անընդունելի է, որովհետեւ դրա հաջորդ քայլն արդեն ֆաշիզմն է:

- Կրկին անդրադառնանք ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին: Ինչո՞վ է Ադրբեջանը վստահ, որ հարցը խաղաղ կարգավորման դաշտից տեղափոխելով ռազմական միջամտության դաշտ՝ ինքը շահելու է:

- Կրկնում եմ, քանի դեռ բանակցային խաղաղ ռեսուրսը սպառված չէ, պետք է բանակցել: Ինչ վերաբերում է հարցի կարգավորման մնացած տարբերակներին, դրա մասին կխոսենք այն ժամանակ, երբ կարձանագրվի, որ բանակցային գործընթացն իրեն այլեւս սպառել է:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1387 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց