Համարակալվում ենք. ստանում են սոցիալական քարտեր

20/05/2017 schedule20:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 21-ի համարում

ՀՀ քաղաքացիներն, ինչպես հայտնի է, անքան էլ չեն ոգեւորվում  նորույթներով, որ մուտք են գործում մեր կյանքի տարբեր բնագավառներ: Թերեւս, սա մեծ չափով հետեւանքն է այն բանի, որ այդ նորույթները, որպես կանոն, կարճ ժամանակում հասցնում են կորցնել իրենց նախնական դրական իմաստը եւ հիասթափեցնել մարդկանց: Մեր հանրապետության սոցիալական բնագավառում վերջին նորույթը «սոցիալական քարտերի» համակարգն է, որ սկզբում կոչվում էր «անհատական ծածկագիր», իսկ ավելի ուշ՝ «սոցիալական ապահովագրության քարտ»: Այս փոփոխությունը մեկ իմաստ ունի. եթե «սոցիալական ծածկագիրը» դիտվում էր որպես մարդուն տրվող սոցիալական համար, ապա «սոցիալական ապահովագրության քարտը» դիտվում է որպես մարդուն տրվող փաստաթուղթ, որն անձնագրի պես ունի համար:

Սակայն, ի տարբերություն անձնագրի համարի, սոցիալական քարտի համարն անփոփոխ է եւ յուրաքանչյուր անհատին տրվող քարտի համար՝ մեկ հատ: Եթե մարդը կորցնի իր քարտը, կստանա նորը՝ հին համարով: Այսպիսով, անվան փոփոխությունից, իհարկե, համակարգի բնույթը բոլորովին չի փոխվում, պարզապես ՀՀ կառավարությունը ստիպված էր դիմել այդ քայլին, քանի որ «անհատական ծածկագիր» կոչվածն իր մեջ, թերեւս, որոշակի միստիկա էր պարունակում եւ նյարդայնացնում էր մարդկանց: Մասնավորապես, «Անհատական ծածկագրերի մասին», այժմ՝ «Սոցիալական ապահովագրության քարտերի մասին» ՀՀ օրենքում կան կետեր, որոնք համընկնում են Նոր Կտակարանում գոյություն ունեցող սատանայի դրոշմի մասին մի քանի նկարագրությունների, եւ այս ենթատեքստում տարաբնույթ արձագանքներ եղան:

Սակայն նշենք, որ եթե մարդկությունն անցել է Նոր Կտակարանում նշված շեմը, ապա դա տեղի է ունեցել, թերեւս, ավելի վաղ, քանի որ նկարագրվածին պակաս չի համընկնում նաեւ անձնագրային համակարգը: Ինչեւէ, այս կարգի վիճաբանությունները կարծես թե այլեւս անցյալ են, եւ այսօր ընթանում է «Սոցիալական ապահովագրության քարտերի» համակարգի ներդրման գործընթացը: Հիշեցնենք, որ օրենքի համաձայն՝ 2004 թվականի հուլիսի մեկից սոցիալական քարտերի համարները կիրառվելու են երեք շատ կարեւոր գործառույթներում. քաղաքացուն աշխատավարձ, դրան հավասարեցված եկամուտ վճարելու, կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու եւ վճարելու ժամանակ,  հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության, նաեւ՝ պարտադիր այլ վճարումներ կատարելու ժամանակ,  տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:

ՀՀ սոցիալական  ապահովության նախարարությունից տեղեկացնում են, որ սա նշանակում է՝ բոլոր նշված գործառույթներում հաշվառման եւ հաշվետվական փաստաթղթերը 2004 թվականի հուլիսի մեկից համարվելու են անվավեր, եթե դրանցում նշված չլինեն սոցիալական քարտերի համարները: Նշենք, որ այս ամբողջը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց, ոչ՝ իրավաբանական: Իսկ այն գործատուները, որոնք հուլիսի մեկից հետո իրենց աշխատակիցների հետ գործարքի մեջ կմտնեն, ասենք՝ աշխատավարձ կվճարեն առանց սոցիալական քարտի առկայության, կենթարկվեն վարչական պատասխանատվության: Իհարկե, սա առայժմ միայն ծրագիր է, քանի որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում նման դրույթ առայժմ չկա, ու այն նախատեսվում է ընդունել մինչեւ հուլիսի մեկը:

Բայց եթե ԱԺ-ն մերժի այս նախագծի ընդունումը, սոցապ նախարարությունը կհայտնվի բավական անհեթեթ վիճակում: Ինչեւէ, թեեւ սոցիալական քարտերի ներդրման աշխատանքները վերջին մեկ տարվա ընթացքում լուսաբանվել են ԶԼՄ-ների կողմից, սակայն մարդկանց իրազեկելու աշխատանքները երեւի այնքան էլ լավ չեն կազմակերպվել: Համենայնդեպս, դեռ հնչում են այնպիսի հարցեր, թե ինչ կլինի, եթե որեւէ մեկը հուլիսի մեկին չունենա իր սոցիալական քարտը: Կարծիքներ կան նաեւ, որ սոցիալական քարտերի բացակայության ժամանակ վերոնշյալ գործառույթներում փաստաթղթերն անվավեր ճանաչելու պահը չափազանցված է, եւ ոնց էլ լինի՝ մի լուծում կգտնվի: ՀՀ սոցիալական ապահովագրության նախարարությունում էլ կարծես թե այնքան լավ պատկերացում չունեն լուծման տարբերակների մասին, քանի որ մեր հարցին ի պատասխան՝ լրատվության բաժնից նշեցին ընդամենը, որ այդ դեպքում մարդիկ լուրջ խնդիրների առաջ կկանգնեն:

Կարծում ենք, որ լուծում, իհարկե, կգտնվի, համենայնդեպս՝ կյանքը հաստատ կանգ չի առնի, սակայն իսկական խառնաշփոթ կառաջանա: Դրանից խուսափելու համար սոցապ նախարարությունում պետք է մանրամասն մշակած լինեին այդպիսի վիճակից դուրս գալու հետագա քայլերը: Սակայն նախարարությունում բավական լավատեսական մթնոլորտ է տիրում, եւ գործընթացն իրականացնողները կանխատեսում են, որ այնուամենայնիվ հասարակության այն հատվածը, որի համար վերոնշյալ գործառույթները կենսական են, անպայման մինչեւ հուլիսի մեկը կունենա սոցիալական ապահովագրության քարտ: Ինչպես տեղեկացնում են սոցապ լրատվության բաժնից՝ մինչ օրս հանրապետությունում տպագրվել է 800 հազար սոցիալական քարտ, եւ ստացվել 1 միլիոն 200 հազարից ավելի դիմում՝ սոցիալական քարտ ստանալու մասին:

Հիշեցնենք նաեւ, որ «Սոցիալական ապահովագրության քարտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է, որ յուրաքանչյուր մարդ իր քարտը կարող է ստանալ դիմումը հանձնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում: Ի դեպ, սոցիալական ապահովության  նախարարությունում տիրող լավատեսության հիմքը հատկապես բնակչության կողմից զանգերի քանակն է, որ նախարարությունը ստանում է օրվա ընթացքում: Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ մարդկանց հետաքրքրում է երկու հարց՝ որտեղ պետք է գնան դիմում գրելու համար, եւ ինչ փաստաթուղթ պետք է ունենան իրենց հետ` սոցիալական քարտ ստանալու համար:

Եւ այսպես, սոցիալական քարտ ստանալու դիմում գրելու համար պետք է գնալ՝ 1. «սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններ» 2. «Քաղաքացիների զբաղվածության ծառայություն» գործակալության տարածքային մարմիններ 3. «Հարկային պետական ծառայության» տարածքային մարմիններ եւ «Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» տարածքային մարմիններ: Մեծահասակներին դիմում գրելու համար անհրաժեշտ է իրենց հետ ունենալ անձնագրեր, իսկ անչափահասներին՝ ծննդյան վկայականներ: Նշենք նաեւ, որ երեխաների համար մինչեւ հուլիսի մեկը սոցիալական քարտ ունենալ-չունենալը այնքան էլ էական չէ, բացառությամբ միայն նրանց, ովքեր ներգրավված են այս կամ այն սոցիալական ծրագրերում:

Աննա Հակոբյան

Տպել
4876 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց