Մայիսի 21-ի ձյունը անոմալ չէր, այդպիսի տեղումներ եղել են նաեւ հունիսին. բերքը չի վնասվել

Կիրակի` մայիսի 21-ին, Սյունիքի մարզում տեղացած ձյունն օդերեւութաբաններին չի զարմացրել:

«Դա բարձր լեռնային գոտում է գրանցվել` Որոտանի լեռնանցքում` «Զանգեր» կոչվող հուշարձանի մոտ, որը գտնվում է  ծովի մակերեւույթից 2000 մետր բարձրության վրա: Ցուրտ ճակատ էր անցնում: Տեղումների մասին նախազգուշացված էր: Այս դեպքում դա եղել է ձյան տեսքով, ինչն անոմալ երեւույթ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա հավելեց, որ 1985 թվականի հունիսի 21-ին նույնպես հանրապետության լեռնային շրջաններում ձյան տեղումներ են եղել:    

Ինչ վերաբերում է Սյունիքի մարզից բացի այլ շրջաններում նույնպես կիրակի ձյուն տեղացած լինելու մասին հարցին, Գագիկ Սուրենյանն արձագանքեց, որ այլ շրջաններից նման տեղեկություն չի ստացվել:

«Առաջիկայում նոր ցիկլոն է մոտենում: Մայիսի 23-24-ին հանրապետությունը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում: Շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձեւ եւ ամպրոպ, դարձյալ հյուսիս-արեւմուտքից արկտիկական ցուրտ օդի ներհոսք է կանխատեսվում: Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով: Մայիսի 25-ից ցիկլոնի ուժը կթուլանա, տեղումներ կլինեն հիմնականում երեկոյան ժամերին եւ հիմնականում հյուսիսային շրջաններում»,- սպասվող եղանակի մասին խոսելով էլ` ասաց Գագիկ Սուրենյանը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե կիրակի գրանցված ձյան տեղումները ինչ հետեւանքներ են ունեցել գյուղատնտեսության վրա: Նա պատասխանեց. «Սյունիքի մարզի ձյունը տեղացել է մոտ 2000 մետր բարձրության վրա: Մարզպետարանի համապատասխան վարչության պետի հետ օպերատիվ խոսել ենք, գյուղատնտեսության առումով բացարձակ ոչ մի խնդիր չունենք: Այլ մարզերից այս պահի դրությամբ ահազանգ չենք ստացել»:

Տպել
16247 դիտում

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ

Ադրբեջանն ու Հայաստանը մինչև տարեվերջ կարող են ապացուցել, որ միջազգային միջնորդության ձևը հնացել է․ Le Figaro

Օդի ջերմաստիճանի նորմայից շեղման արժեքով Հայաստանն աշխարհում երկրորդ ամենատաք երկիրն է

Ինչ նպատակ ունի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը․ վարչապետի ելույթը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր է․ Էրդողանը՝ Ասադովին

Միայն փոխադարձ հարգանքով և կառուցողական լուծումներով կպահպանվի ԵԱՏՄ-ի արդյունավետությունը․ Փաշինյան (տեսանյութ)

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից եկած խումբը միացել է Գալստանյանի երթին

Տավուշում մեքենաներ են բախվել․ տուժած 3 քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց

Որպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներ մեծ պարտավորություն ունենք մեր պետականությունը պահպանել և ամրապնդել․ ՀՀ նախագահ

ՀԱՊԿ-ն արձագանքել է ՀՀ-ի՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը չմասնակցելու որոշմանը

Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը առանձին ժամերի փակ կլինի

ԱՄՆ դեսպանը ընդդիմադիր պատգամավորների հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ