Փակել Հայոց դպրոցները

30/06/2010 schedule13:26

«Հնազանդեցնել եկեղեցին, խեղել մշակութային կյանքը, փակել ազգային դպրոցները» չբարձրաձայնվող կարգախոսը մշտապես եղել է (կա) նաեւ ռուսների գործելաոճի հիմնական ուղեցույցը: 1884թ. փետրվարի 16-ին Ալեքսանդր 3-րդ ցարը հաստատեց «Հայ լուսավորչական եկեղեցական ուսումնարանների մասին կանոնները», համաձայն որի, բացառվում էր տարրականից բարձր հայկական դպրոցների գոյությունը, ասել է թե` կրթությունը պետք է տարվեր ռուսերեն լեզվով: Հետաքրքրիր է, որ նոր կանոնակարգը լույս աշխարհ եկավ այն ժամանակ, երբ կաթողիկոսական գահը թափուր էր. Գեւորգ 4-ը վախճանվել էր, նոր ընտրություն դեռեւս չէր կայացել: Ու հենց «անգլուխ» մնացած եկեղեցու գոյության պայմաններում էին ցարական իշխանությունները փորձում «սղացնել» հայոց դպրոցները պետական հսկողության տակ առնող կարգը: Որքան էլ իշխանության համար անսպասելի էր, Էջմիածնի Սինոդը հրաժարվեց այն կիրառել` հիմնավորմամբ, թե դպրոցների կառավարման գործը դարեր ի վեր եղել է Վեհի իրավասության ներքո եւ սրբապղծության չեն գնա, ուստի խնդրում էին հետաձգել, իսկ թեմերին` կարգադրում հրաժարվել ու պատճառ բերել վերադասից, այն է` Սինոդից հանձնառություն չունենալը: Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Սուքիաս վարդապետ Պարզյանը գործուղվում է Պետերբուրգ` բանակցությունների, աղմկում են թերթերը, ընդվզում` հայ հասարակությունը: Անորոշությունը ձգվում է մոտ մեկ տարի: Իշխանությունները հարցին անդրադառնում են (պայմանականորեն անվանենք` 2-րդ ընթերցմամբ) մեկ տարի անց` 1885-ի փետրվարի 5-ին եւ, անփոփոխ թողնելով նախորդ որոշումը (առաջին ընթերցման), վճռում Սինոդին 12 օր ժամանակ տալ, մերժում ստանալու պարագայում` փակել դպրոցները: Սինոդը կրկին հրաժարվում է կատարել հրահանգը եւ արդյունքում` 1885-ին Այսրկովկասում, Նոր Նախիջեւանում ու Բեսարաբիայում փակվում է մոտ 300 դպրոց, ինչն էլ իր հերթին համաժողովրդական հուզում է առաջ բերում: Թիֆլիսի հայ հեղափոխական նարոդնիկական կազմակերպությունն, օրինակ, հրատարակած թռուցիկում քայլը «սարսափելի ավազակություն» է որակում ու եզրակացնում` «Յուրաքանչյուր հայ ընտանիք թող դառնա առանձին հայ դպրոց», «Մասիս» պարբերականը հուսադրում էր. «Դոլսդոյներու եւ Տոնտուքոֆներու բռնակալ իշխանությունը չի կրնալ մշտնջենական լինել»: 1885-ի մայիսի 23-ին ներքին գործերի նախարար կոմս Դմիտրի Տոլստոյը կայսերը զեկուցում է, որ կանոններն ընդունել է ընդամենը 1 դպրոց, իսկ 169 կրթարան գոցվել է: Կառավարչապետ Դոնդուկով-Կորսակովը չգոհանալով արվածով, վերեւներին համոզում է Սինոդի անդամներին աքսորել` «Բարձրագույնի կարգադրությունը չկատարելու համար», բայց ՆԳ նախարարը առաջարկը գտնում է «արդարացի, սակայն` աննպատակահարմար», քանի որ ընթանում էին կաթողիկոսի ընտրություններ: Ցարի հաստատումով եկեղեցու նոր գահակալ է դառնում Մակարը, ով թեեւ համարվում էր հնազանդ ու ժողովրդի կողմից «ցարընտիր» մականունն էր ստացել, շրջահայացությամբ ու դիվանագիտական «խաղերով» կարողանում է հասնել նրան, որ 1885-ի դեկտեմբերի 17-ին Պետերբուրգում կայացած խորհրդակցության ընթացքում ներքին գործոց նախարար Դմիտրի Տոլստոյը, լուսավորության նախարար (ազգությամբ հայ, արմատներով ջուղայեցի) կոմս Իվան Դելյանովը եւ Կովկասի կառավարչապետ Ալեքսանդր Դոնդուկով-Կորսակովը դարձյալ քննարկում են հայոց դպրոցների հարցը եւ զիջումների գնում: Կաթողիկոսն առաջարկել էր կանոնակարգում շեշտել, որ միդասյա դպրոցն ունենալու է 3, երկդասյանը` 5 տարվա դասընթաց եւ խնդրել թույլատրել ծխական դպրոցներին կից ունենալ մեկամյա լրացուցիչ դասարան` ողջ անցած դասընթացը կրկնելու համար: Առաջարկը hետին նպատակով էր, տարրականից բարձր դպրոց ունենալու հեռանկարով: Գրեթե բոլոր կետերն ընդունվում են, եւ 1886-ի հունվարի 16-ին կայսրը հաստատում է եզրակացությունը, ինչն էլ հիմք ընդունելով Սինոդը մշակում է նոր կանոնակարգ եւ վերստին բացվում են դպրոցները: Ազգային կրթօջախներ պահել-չպահելու «պատերազմը» շարունակվում է թեթեւակի գրոհներով: 1886-ին Կովկասյան դպրոցների հոգաբարձու Յանովսկին պահանջում է արգելել հայոց պատմության եւ աշխարհագրության դասավանդումը, հորդորում լուսավորության նախարարությանը` կարգադրել հայ կրոնի ռուսաց լեզվով դասավանդումը` հայերեն թողնելով միայն աղոթքները: Կաթողիկոսն այս հարցում էլ է դիմադրություն ցույց տալիս: 1888-ի հունիսին Այսրկովկաս է գործուղվում ներքին գործերի նախարարության խորհրդի անդամ Գիրսը, ով հանդիպելով կաթողիկոսի հետ` հիմնականում ընդունում է հայոց պահանջները, սակայն մերժում հայ ժողովրդի պատմության եւ Հայաստանի աշխարհագրության դասավանդումը: 1888թ. սեպտեմբերի 28-ին կաթողիկոսը հանդիպում է Այսրկովկաս այցելած Ալեքսանդր 3-րդին, խոստումներ ստանում, որոնք թեեւ մնում են օդում, բայց եւ կանխում նոր գրոհներն ու ժամանակավոր «զինադադար» հաստատում: Հաջորդ լայնածավալ հարձակումը «Հայկական եկեղեցական հողերը եւ գույքը հարքունիս բռնագրավելու մասին» 1903թ. հունիսի 12-ի օրենքով էր, որը ոչ միայն ունեզուրկ էր դարձնում հայոց եկեղեցին, այլեւ փակման վտանգի առաջ կանգնեցնում եկեղեցու եկամուտներով պահվող դպրոցները: Առաջինն ընդվզում է եկեղեցին` հրաժարվելով կատարել հրամանը: Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի կողքին են կանգնում հասարակական, քաղաքական կազմակերպությունները, հասարակ ժողովուրդը: Բազմամարդ միտինգներ են գումարվում Երեւանում, Ալեքսանդրապոլում, Գանձակում, Բաքվում, Իգդիրում, Թիֆլիսում, Ախլցխայում, Նոր Նախիջեւանում, Կարսում... Ցույցերն այն աստիճան վտանգալից չափերի են հասնում, որ Թիֆլիսում ռազմական դրություն է հայտարարվում, Բաքվում քաղաքին են մոտեցնում ռազմանավերը, Երեւանից Էջմիածին շարժվող ժողովրդին ցրում են կոզակները, Գանձակում կրակ բացում ցուցարարների վրա, ինչի արդյունքում սպանվում է 10, վիրավորվում` 70 մարդ, որոնցից 20-ը նույնպես մահանում են: Պատասխանը լինում է ահաբեկչական ակտերի կազմակերպումը` Իգդիրի գավառապետ Բոգոսլավսկու, Ելիզավետպոլի փոխնահանգապետ Անդրեեւի, կառավարչապետ Գոլիցինի ու էլի այլոց դեմ: Ընդվզումը ստանում է իրապես համազգային բնույթ, ինչն էլ ի վերջո ստիպում է Նիկոլայ 2-րդ ցարին 1905-ի օգոստոսի 1-ին չեղյալ հայտարարել տխրահռչակ օրենքը: Մեկ դարից ավելի ժամանակ է անցել: Ընթացքում էլի փորձություններ ու խորշակներ հաղթահարած հայոց դպրոցը հասել է մեր օրերն ու նոր փորձանքի առաջ կանգնել: Ու հիմա, ուզենք-չուզենք, զուգահեռներ պիտի անցկացնենք անցյալի ու ներկայի միջեւ: Այն որ իշխանությունների նախաձեռնությամբ ու ջանքերով է օտարվում դպրոցը եւ ինչ հետեւանքներ է ունենալու` վերջին մի քանի ամսում բազմիցս ապացուցվել, քննարկվել, մանրամասնվել, դատապարտվել է ու դեռ շարունակվելու է մինչեւ «երկրորդ ընթերցում», գուցե` ավելի երկար: Ակնհայտ է, որ պայքարն ընդդեմ օրինագծերի ավելի է թեժանալու, ավելի շատ մարդիկ են ընդգրկվելու բողոքի ցույցերում ու գործողություններում, իսկ թե ի՞նչ դիրք է բռնելու Գարեգին Բ-ի ղեկավարած Հայ Առաքելական Եկեղեցին` հայտնի է երեւի թե միայն Աստծուն: Հարյուր տարի առաջ ժողովուրդը հանուն եկեղեցու վտանգված իրավունքների ու եկամուտների ոտքի էր կանգնում, այսօր` բավական ապահով ու բարեկեցիկ եկեղեցին ժողովրդի կողքին չէ: Տեսնես ի՞նչն է փոխվել:

Տպել
3060 դիտում

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)