Աղջիկը հենց էնպես չի դիմել բժիշկներին. Մերի Մարգարյանի գործով ցուցմունք տվեց դատաբժիշկը

23/05/2017 schedule12:26

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ արդեն մի քանի ամիս է շարունակվում է 2015 թվականի հուլիսի 27-ին մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է «Էրեբունի» ԲԿ-ում: Նրա հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, որի մոտ հաշվառված է եղել, եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Գործով ամբաստանյալի աթոռին են Շուշանիկ Բախշյանն ու նույն ԲԿ-ի բժշկուհի Անի Բաբելյանը: Այսօր դատարանում հարցաքննվեց եւ ցուցմունք տվեց ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Վերջինս հանդիսանում է ՀՀ ԱՆ «դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ ի բարդ դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ, դոցենտ:

Դատարանում նա հայտնեց, որ հանձնաժողովի փորձաքննությունը ներկա են եղել Մերի Մարգարյանի հայրը, ամուսինը, «Շենգավիթ» բկ-ի փոխտնօրենը եւ այլք: Նա նշեց, որ ամբաստանյալներ Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբլոյանին չի ճանաչում, աշխատանքային շփում վերջիններիս հետ չի ունեցել: Դոցենտը դատարանում նշեց, որ մինչ փորձաքննությունն անցկացնելը արդեն իսկ տեղեկացված է եղել դեպքի մասին: Վերջինս նշեց, որ երբ Մերի Մարգարյանը դիմել է բուժօգնության (Մերի Մարգարյանը դիմել է «Շենգավիթ» բկ) նրան պետք է հոսպիտալացնեին, քանի որ նա եղել է 35 շաբաթական հղի, ունեցել է ջերմություն:

Նրա խոսքով՝ Մերի Մարգարյանի մոտ առկա ախտանիշները այն է՝ սրտխառնոց, փսխում, անհանգիստ վիճակ, հաճախասրտություն, «հեստոզի» նախանշաններ են՝ առանց լաբորատոր արդյունքների: «Վատը մտածելով՝ կարելի էր կանխել: Պետք է նա հոսպիտալացվեր, լիներ հիվանդանոցում՝ բժիշկների դինամիկ հսկողության տակ՝ անկախ անալիզների արդյունքներից»,- ասաց փորձագետը: Վերջինս հայտնեց, որ եզրակացության արդյունքների համաձայն՝ հանձնաժողովը եզրակացրել էր, որ հուլիսի 29-ին անհրաժեշտ էր կատարել կեսարյան հատում: Ըստ այդմ, որքան շուտ կատարվեր այդ գործընթացը, այնքան պտղին եւ ծննդկանին փրկելու հնարավորությունը ավելի մեծ կլիներ: «Աղջիկը հենց էնպես չի եկել դիմել բժիշկներին՝ անհանգիստ է եղել, պարտադիր չէ, որ նրա մոտ բոլոր ախշտանիշներն առկա լինեին, հղիի պարագայում ամեն ախտանիշ իր պատճառն ունի:

Նրա խոսքով՝ Մերի Մարգարյանի նկատմամբ կատարված հուլիսի 24-ի հետազոտությունները դեռեւս «հեստոզ» ախտորոշելու հիմք չեն եղել, բայց այդ ժամանակ կարող էին մտածել այդ մասին: «Հուլիսի 26-ին նոր միայն մտածել են այդ մասին, բայց ճիշտ կլիներ, որ դա արվեր հուլիսի 24-ին: Երբ հայտնի էր բիոքիմիայի անալիզները, դա հիմք էր կեսարյան հատում կատարելու համար»,- դատարանին հայտնեց Գագիկ Հարությունյանը:

Վերջինս ասաց, որ Մերի Մարգարյանը հիվանդանոց ընդունվելու պահից ունեցել է մեզի պակասություն, ինչը խոսում է երիկամային հնարավոր խնդրի մասին:

Տպել
3241 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց