ԼՂ հակամարտության հարցում Երևանի դիրքորոշումը փոխվել է՝ Բաքուն նյարդային է. քաղաքագետ

23/05/2017 schedule13:40

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ 2016 թ-ի ապրիլյան պատերազմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են:

Նրա խոսքով, վերջին շրջանի զարգացումների ֆոնին հետաքրքիր շեշտադրումներ եղան, մասնավորապես Սերժ Սարգսյանի կողմից: Այս համատեքստում նա օրինակ բերեց Սերժ Սարգսյանի խոսքը նորընտիր Ազգային Ժողովի անդրանիկ նիստում, որն ըստ փորձագետի, «նոր տեմպ է հաղորդում հակամարտության կարգավորման քննարկումներին»:

«Նախագահը, խոսելով փոխզիջումային տրամաբանության մասին ասաց, որ փոխզիջում ասելով հասկանում ենք Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում: Փոխզիջումային հասկացողությանը որոշակի նոր գնահատական է տրվել, և եթե մինչ ապրիլ հայկական կողմը փոխզիջում ասելով ենթադրում էր տարածքների զիջում, ապա պաշտոնական Երևանը դրա մասին հիմա այլևս չի խոսում, ինչը նյարդայնացնում է Ադրբեջանին»,- հայտարարեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Վեցերորդ գումարման Ազգային ժողովին հղած ծավալուն ուղերձում Սերժ Սարգսյանը անդրադարձել էր նաև Արցախյան կարգավորման գործընթացին՝ անուղղակի կերպով քննադատելով ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բանակցված տարբերակները։ Նա նշել էր, որ ստատուս-քվոյի փոփոխությունը ընդունելի է, բայց միայն ու միայն հիմնահարցի համապարփակ կարգավորման դեպքում:

«Հայաստանը բազմիցս է կողմ արտահայտվել փոխզիջման հիման վրա հանգուցալուծման գնալու օգտին, որի էությունը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է։ Այս մոտեցումն էր արտացոլված Կազանի փաստաթղթում։ Թեև այն մերժվեց Ադրբեջանի կողմից, բայց նախորդ փաստաթղթերի նման ի պահ չհանձնվեց ԵԱՀԿ քարտուղարություն, այսինքն` շարունակում է մնալ որպես վերջին աշխատանքային փաստաթուղթ»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ հայկական կողմը չի ցանկանում ստատուս-քվոյի պահպանում և ոչ մի օր ավելի:

Իրականում, սակայն 2016 թվականի նոյեմբերի 17-ին, Սերժ Սարգսյանը ռուսաստանցի հեռուստալրագրող Դմիտրի Կիսելյովի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման գործընթացի և Կազանի առաջարկների մասին:

Սարգսյանը նշել էր, որ 2008-ից ի վեր կողմերը մի քանի անգամ մոտ են եղել փաստաթուղթ ստորագրելուն, որտեղ երեք սկզբունքը հստակ արտացոլված է․ «Այսինքն՝ հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի։ Այսինքն՝ այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջան: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում: Այսինքն՝ դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական, իրավական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով: Հետո գրված էր՝ ովքեր են մասնակցում»։

Հենց այս մոտեցումներն են արտացոլված նաեւ Կազանի փաստաթղթի աշխատանքային տարբերակում (փաստաթղթի իսկությունը չի հաստատել ԱԳՆ-ը- խմբ.), որից հատվածներ հրապարակել էր Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը 2016 թ.-ի հունիսի 23-ին:

Միեւնույն է Հրանտ Մելիք-Շահնազարյանը պնդում է, որ հայկական կողմը տարածքային զիջումներ անել չի կարող, որքան «էլ մենք կամ իրենք այդ մասին հայտարարեն»: Քաղաքագետը մատնանշեց, որ չկան մեխանիզմներ, որոնք կյանքի կկոչեն փոխզիջումները:

«Բայց հայկական կողմում հստակ բանակցային դիրքորոշման փոփոխություն է եղել, ինչին էլ ագրեսիվ են արձագանքում ադրբեջանական իշխանությունները»,- շեշտեց նա և այս կոնտեքստում կարևոր էր նախագահ Սարգսյանի ելույթը Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ: Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ պաշտոնական Երևանն առաջին անգամ է, ըստ էության, որ քննադատում է Մադրիդյան սկզբունքները, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները փոխվել են:

«Բոլոր այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվում էին, առնվազն հարցեր են առաջացնում Երևանում: Հայկական կողմը ուղերձ հղեց, որ Մադրիդյան սկզբունքների վրա հենվել այլևս հնարավոր չի լինի, եթե ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները վերսկսվեն: Հասկանալի, է, որ 2016-ի ապրիլից հետո նման փոփոխություններ պետք է լինեին: Բանակցային տրամաբանությունը փոխվել է և այսօր ունենք այլ իրավիճակ»,- շեշտեց նա:

Քաղաքագետը նաև կարծիք հայտնեց, որ այս պահին չի կարող պատերազմ վերսկսվել, որքան էլ նրանց դա պետք լինի ապրիլյան ձախողումները վերականգնելու համար: «Բաքուն հասկանում է, որ դիվանագիտական ճանապարհով այս փոփոխությանը հասնելը անհնար է, բայց ռազմական ճանապարհով հնարավոր է: Թեև Ադրբեջանը չունի ռեսուրսներ»,- հավելեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Տպել
2227 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց