Գեղեցիկ օրվա սպասումով. դատավորների դպրոց է բացվելու

23/05/2017 schedule17:11

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի մայիսի 22-ի համարում

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը որոշել է հիմնովին փոխել դատավորների ընտրության եւ նշանակման կարգը: Գործող կարգով դատավորի պաշտոնի հավակնորդները նախ քննություն են հանձնում քրեական եւ քաղաքացիական իրավունքից, ապա բանավոր հարցազրույցն անցնելուց հետո արդարադատության նախարարի առաջարկով արդարադատության խորհրդի կողմից ընդգրկվում դատավորների պաշտոնեական պիտանելիության ցուցակներում եւ սպասում, որ նախագահի հրամանագրով մի գեղեցիկ օր դատավոր կնշանակվեն: Իսկ դա նշանակում է, որ այդ գեղեցիկ օրը կարող է այդպես էլ չգալ, եւ մարդը կարող է հավերժ մնալ պիտանելիության ցուցակում: Արդարադատության բարձրագույն դպրոցի ստեղծումից հետո վիճակն էականորեն կփոխվի:

Գլխավորը կդառնա ոչ թե դատավորի որակավորման քննություն հանձնելը, այլ վերը նշված դպրոցն ընդունվելը: Դպրոցն ավարտողները մեխանիկորեն կընդգրկվեն պիտանիության ցուցակներում եւ հետագա յոթ տարում անպայման դատավոր կնշանակվեն: Ըստ «Արդարադատության բարձրագույն դպրոցի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ այս դպրոց կարող են ընդունվել 23 տարին լրացած բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող այն անձինք, ովքեր մեկ տարվա մասնագիտական ստաժ ունեն: Ուսումը կտեւի 2 տարի, որի ժամանակ ուսանողները կստանան դատավորների աշխատավարձի 50%-ի չափ կրթաթոշակ (110 հազար դրամի կարգի):

Արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Վ. Ստեփանյանը մեզ ներկայացրեց այդ դպրոցի կոնցեպցիան, որով նախատեսվում է ուսանողներին ոչ թե բարձրագույն իրավաբանական գիտելիքներ տալ, այլ նախեւառաջ սովորեցնել, թե ինչ են դատավարությունը, նախաքննությունը, դատախազական գործառույթները: Ապագա դատավորները իրավունքի փիլիսոփայություն, էթիկայի կանոններ, օտար լեզուներ կուսանեն, համակարգչային գիտելիքներ կստանան: Ուսումնառությունը կտեւի 2 տարի. մի տարի՝ տեսական, մյուսը՝ պրակտիկ գիտելիքների համար: Ուսման տարիները կհամարվեն մասնագիտական ստաժ:

Դպրոցում ընդունելությունը սահմանափակ է լինելու՝ դատական համակարգի հաջորդ տարվա թափուր տեղերին (կենսաթոշակի գնացողներին) գումարած 20% հաշվարկով: Այսինքն, դատավոր դառնալու հարցը կլուծվի այս դպրոցն ընդունվելու խնդրի լուծման ժամանակ: Թեեւ ԱՆ-ում նշում են, որ ուսումնառության պրոցեսն էլ հեշտ չի լինելու, եւ ցանկացած պահի ուսանողը կարող է այնտեղից դուրս մնալ (վատ ուսումնառության, վարքի պատճառով): Նաեւ ընդգծում են, որ պակաս բարդ չի լինելու ավարտական քննությունները հանձնելը: Նախագիծն, անշուշտ, ենթադրում է օրենսդրական փոփոխություններ: Ընդ որում, թեեւ պնդում են, որ Սահմանադրությունը փոփոխելու կարիք չկա, սակայն թերեւս դրա անհրաժեշտությունն էլ ծագի, քանի որ հոդված 95-ում Արդարադատության խորհուրդն է ԱՆ նախարարի առաջարկով կազմում դատավորների պաշտոնեական պիտանելիության ցուցակները, որոնց հիման վրա կատարվում են նշանակումները:

Փոփոխության պետք է ենթարկվեն նաեւ «Դատավորի կարգավիճակի մասին» եւ «Դատարանակազմության մասին» օրենքները: Սակայն վերադառնանք դպրոցին: Դպրոցը կառավարելու է հատուկ խորհուրդը, որի կազմում կընդգրկվեն արդարադատության նախարարը, վճռաբեկ դատարանի նախագահը, դատավորների միության նախագահը եւ ԱՆ նախարարի նշանակած եւս 4 անձ: Կառավարման խորհուրդն է նշանակելու դպրոցի տնօրենին, ձեւավորելու ընդունող հանձնաժողով: Այսինքն, փաստորեն դատավորների նշանակման գլխավոր մարմինը դառնալու է ընդունող հանձնաժողովը: Առաջին հայացքից, անշուշտ, գաղափարը լավն է՝ բավական նման բժշկականի օրդինատուրային, սակայն բազմաթիվ վտանգներ ունի իր մեջ:

Նախ նկատենք, որ մեր դատական համակարգի չկայացածության պատճառը բոլորովին էլ այն չէ, որ մեր դատավորները դատական պրոցեդուրային չեն տիրապետում, համակարգիչների վրա աշխատել չգիտեն կամ էլ՝ Դավիթ Հարությունյանի նման անգլերեն չեն խոսում: Մեր դատավորների կախյալ վիճակը, կոռումպացվածությունը չեն բացատրվում նրանց անգրագիտությամբ կամ դատական էթիկայի կանոններին չտիրապետելով: Պատճառը երկրի իշխանությունների՝ անկախ դատարան ունենալու կամքի բացակայությունն է: Մյուս կողմից, ինչպես ցանկացած լավ գաղափար, սա էլ արագությամբ կայլասերվի՝ այն վերածելով ընտրյալների դպրոցի, որտեղ կընկնեն միայն փողատերերը կամ լավ «պապաներ» ունեցողները: Միայն այն հանգամանքը, որ ընդունող հանձնաժողովը գործելու է հասարակական հիմունքներով, վկայում է մի նոր կոռումպացված մարմնի ստեղծման մասին:

Նաեւ հայտնի չէ, թե ինչ քննություններ են անցկացնելու, ինչպիսի թեստեր են կազմվելու եւ ընդհանրապես՝ ինչ մեխանիզմներ են մշակելու, որ սուբյեկտիվիզմը բացառվի, եւ պատահական մարդիկ դպրոց չթափանցեն: Բացի այդ, կարծում ենք՝ նման դպրոցը, որքան էլ որ Համաշխարհային բանկն օգնի նրա կայացմանը, բավական ծանր բեռ կլինի մեր բյուջեի վրա: Տարեկան 10 կամ 15 ուսանողի (նախատեսվում է տարեկան դպրոց ընդունել հենց այսքան դիմորդի) համար նման ծախսերն արդարացված չեն: Աշխարհի շատ երկրներում այդ դպրոցներն արդարացված են, քանի որ այնտեղ ուսանում են ոչ միայն ապագա դատավորները, այլեւ ապագա դատախազները: Չէ՞ որ արդարադատության նորմալ համակարգ ունենալու համար պակաս կարեւոր չէ անկախ եւ լավ պատրաստված դատախազներ ունենալը: Ինչեւէ, ԱՆ-ն իր ստեղծած օրինագիծը ուղարկել է տարբեր կառույցների` համապատասխան եզրակացություններ ստանալու համար:

Արմինե Օհանյան

Տպել
1529 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին