«ՕՐՕ» դաշինքը կդառնա՞ մեկ կուսակցություն. առաջնորդները մասնավոր հանդիպումներ են ունենում

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Ազատ Արշակյանը կարծում է, որ դաշինքին մաս կազմող քաղաքական ուժերն ու անհատները մեկ կուսակցության մեջ միավորվելու համար պետք է իրենց ծրագրերը նույնական դարձնեն: Այս մասին Ազատ Արշակյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում` անդրադառնալով «ՕՐՕ»-ի մեկ կուսակցություն դառնալու հեռանկարին:

Նշենք, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ կուսակցությունը պետք է խոշորանա: «Շարքային քաղաքացու համար գաղտնիք չէ, որ սրանք չընտրություններ էին, որտեղ թիրախավորված էր մեր դաշինքը՝ հայտնի պատճառներով, և եղավ այն՝ ինչ եղավ: Զարգացումները ցուցանում են որպես պատգամ՝ թե՛ կեղծված ընտրությունները, թե՛ կեղծված հանրաքվեն, թե՛ Ընտրական օրենսգիրքը , թե՛ վերջին ընտրությունը, որ կուսակցությունը պետք է գնա խոշորացման: «Ժառանգությունն» այդ գիտակցումն ունի»,- ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի մյուս առաջնորդների հետ հանդիպել է և «Ժառանգություն» կուսակցությունը հունիսի վերջին համագումար կհրավիրի:

Ազատ Արշակյանը նկատում է, որ նախընտրական փուլում համագործակցելով, եթե նույնիսկ Ազգային ժողովում հայտնվեին, ապա շատ հնարավոր էր, որ միասին չգործեին՝ ելնելով ծրագրային տարբերություններից, անհատների ամբիցիաներից:

«Որոշակի ծրագրերի համար խոշորացում, համագործակցություն կարող է լինել նաեւ այլ կազմակերպությունների հետ: Համագործակցությունը միշտ կարելի է ենթադրել, երբ որ կա նպատակ, կա ծրագիր, կա գաղափարախոսություն: Ես կարծում եմ՝ «Համախմբումը»  եւ «Ժառանգությունը» նույնը չեն, որպեսզի նրանք միանան, բայց եթե նրանք որոշում կայացնեն նույն ծրագիրը մշակեն, նույն նպատակը ունենան, ներքին քաղաքական կարիերայի, անհատների հարցերը լուծեն, ինչու չէ՝ կարող են միանալ: Հնարավոր է, եթե նպատակ կա»,- ասաց Ազատ Արշակյանը:

Հարցին՝ եթե չհամախմբվեն մեկ կուսակցություն դառնալով, ապա առանձին-առանձին գործելով ինչի՞ կհասնեն, նա պատասխանեց. «Առանձին-առանձին կգործեն այնքան ժամանակ մինչեւ որ միասնական նպատակ ձեւավորվի, բայց հենց այնպես, «քանի որ իշխանությունը մեզ դուր չի գալիս, պետք է միավորվենք», այսպես չի կարող լինել: Պետք է նպատակ լինի: Ես կարծում եմ, որ հետագայում կարող է հավաք լինել, մոբիլիզացիա լինել եւ շատ քաղաքացիներ, որոնք քաղաքականությունից դուրս են ինչ-ինչ պատճառներով, նրանք էլ կարող են միանալ այդ շարժմանը: Վերջին հաշվով ԱԺ-ում գործող քաղաքական ուժերն էլ կարող են մասնակից լինել, դա կլինի համազգային շարժում, ես այդպիսի բան, անկեղծ ասած, պատկերացնում եմ»:

Ազատ Արշակյանի խոսքով՝ նախընտրական փուլում, երբ ձեւավորվեց «ՕՐՕ» դաշինքը, ընտրությունների ժամանակ իրենց համար ոչ ցանկալի ելքի դեպքում «պլան Բ» չեն ունեցել: Այսինքն՝ համոզված են եղել, որ հայտնվելու են խորհրդարանում: «Մեր ազգը բնութագրող մի բնավորություն կա, որ մենք միշտ ենթադրում ենք՝ ձախողման դեպքում ինչ ենք անելու: Այս անգամ պլանավորել էինք՝ հաղթանակից հետո` ինչ ենք անելու: Ես գոնե տեղյակ չեմ, բայց դա պարադոքսալ բան է: Մենք գիտենք պարտության դեպքում ում, որտեղ ենք թաղելու, ինչ ատյանների ենք դիմելու արդարությունը վերականգնելու համար, բայց այս անգամ «ՕՐՕ»-ն չէր պատրաստվել պարտության»:

«Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանն էլ մեր զրույցում ասաց, որ «ՕՐՕ» դաշինքի առաջնորդների մասնակցությամբ մասնավոր հանդիպումներ երբեմն լինում են, բայց հետագա կոնկրետ քայլերի մասին որևէ տեղեկություն ինքը չունի: Հարցին՝ քննարկվե՞լ է արդյոք դաշինքի մասնակիցների հետ մեկ կուսակցություն ստեղծելու հեռանկարը, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ հանդիպումները մասնավոր բնույթ են կրել, դրանց բովանդակության մասին ես տեղյակ չեմ»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ձեւավորվեց խորհրդարանական ընտրություններից առաջ` 2017 թվականի փետրվարի 13-ին: Համագործակցության հուշագիրն այդ օրը ստորագրեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարարը՝ Սեյրան Օհանյանը, արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «ՕՐՕ» դաշինքը ստացավ 32 հազար 508 ձայն եւ չկարողացավ հաղթահարել ԱԺ-ում հայտնվելու անցողիկ շեմը: Ընտրություններից հետո դաշինքը հրապարակային գործունեություն չի ծավալել:

Տպել
3076 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ