Հրամանատարին ծեծելու մեջ մեղադրվող 6 զինծառայողի պատիժը պայմանական չի կիրառվել

24/05/2017 schedule21:00

ՀՀ ՊՆ N զորամասի թվով 6 պարտադիր ժամկետային զինծառայողներ, որոնք մեղադրվում էին իրենց վաշտի հրամանատարին ծեծելու մեջ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից օրեր առաջ մեղավոր են ճանաչվել: Նրանք դատապարտվել են ազատազրկման, սակայն պատիժը պայմանական չի կիրառվել, եւ զինծառայողների նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ մեկ տարով:

Այս մասին մեր զրույցում ասաց զինծառայողների պաշտպան Նորիկ Նորիկյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսի 16-ին Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N  զորամասերից մեկում զինծառայողներից մեկի ծննդյան օրվա միջադեպը վեր է ածվել մի կաթիլ մեղրի պատմության:

Պարտադիր ժամկետային զինծառայողներ Յուրի Հովհաննիսյանին, Արման Միքայելյանին, Վազգեն Մխեյանին, Արսեն Հակոբյանին, Հարություն Ասատրյանին եւ Հակոբ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Կարեն Խաչատրյանին:

Այսպես՝ ծննդյան տոնը նշելու ժամանակ, ըստ նախաքննական մարմնի` տղաները ալկոհոլ են օգտագործել, ինչի մասին հրամանատար Խաչատրյանը զեկուցել է զորամասի հրամանատարությանը, տեղի է ունեցել ընդհարում զինծառայողների ու Կարեն Խաչատրյանի միջեւ:

Ավելի վաղ զինծառայողների պաշտպանները մեր զրույցում պատմել էին, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ հրամանատար Կարեն Խաչատրյանը շարքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել զինծառայողներից մեկի հասցեին:

Նախաքննության փուլում վեց զինծառայողները շուրջ 10 ամիս գտնվել են կալանքի տակ, առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: Սակայն դատաքննության փուլում նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատաքննության ընթացքում նրանք իրենց մեղավոր են ճանաչել, ինչից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ եւ մեղադրական դատական ակտ կայացրել:

Մեր հարցին, թե բողոքարկելո՞ւ են դատավճիռը, Նորիկյանն ասաց, որ դեռ դատավճիռը չեն ստացել, քննարկելուց հետո համապատասխան որոշում կկայացնեն: Ըստ Նորիկյանի՝ եթե նշված զորամասի սպայական կազմը իր բարձունքում լիներ, չչարաշահեր իր լիազորությունները, բարեկիրթ մոտեցում ցուցաբերեր, ապա այս քրեական գործն ընդհանրապես չէր լինի: Նորիկյանը նաեւ ասաց, որ վեց զինծառայողից երկուսի ծառայության ժամկետը լրացել է եւ նրանք ուղարկվել են պահեստազոր, մյուսները շարունակում են իրենց ծառայությունը:

Տպել
4244 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)