6 զինծառայող 10 րոպե ծեծել են հրամանատարին, բայց վնասվածքները ստացել են զինծառայողները

29/09/2016 schedule19:55

Չորս սպայի ցուցմունքների հիման վրա 6 պարտադիր ժամկետային զինծառայող կարող է ազատազրկվել մինչեւ 8 տարի ժամկետով:

Այս մասին ահազանգում են զինծառայողների պաշտպանները: 2016 թվականի մայիսի 16-ին Սյունիքի մարզի ՀՀ ՊՆ N  զորամասերից մեկում զինծառայողներից մեկի ծննդյան օրվա միջադեպը վեր է ածվել մի կաթիլ մեղրի պատմության:

Պարտադիր ժամկետային զինծառայողներ Յուրի Հովհաննիսյանին, Արման Միքայելյանին, Վազգեն Մխեյանին, Արսեն Հակոբյանին, Հարություն Ասատրյանին եւ Հակոբ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող կապիտան Կարեն Խաչատրյանին:

Այսպես՝ ծննդյան տոնը նշելու ժամանակ, ըստ նախաքննական մարմնի` տղաները ալկոհոլ են օգտագործել, ինչի մասին հրամանատար Խաչատրյանը զեկուցել է զորամասի հրամանատարությանը, տեղի է ունեցել ընդհարում զինծառայողների ու Կարեն Խաչատրյանի միջեւ:

Մեր զրույցում Արման Միքայելյանի եւ Հարություն Ասատրյանի պաշտպան Մարիամ Մկրտչյանը պատմեց, որ վիճաբանությունը սկսվել է այն բանից հետո, երբ հրամանատար Կարեն Խաչատրյանը շարքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել զինծառայողներից մեկի հասցեին:

«Ըստ նախաքննական մարմնի, վեց զինծառայողները 10 րոպե բոլորի աչքի առաջ ծեծի են ենթարկել Կարեն Խաչատրյանին: Սակայն իրականությունն այլ է եղել, նրա վնասվածքներն ավելին պետք է լինեին, եթե այդպես լիներ, բայց  նա ստացել է ընդամենը մեկ աչքի կապտուկ: Իսկ իմ պաշտպանյալ Արման Միքայելյանն ավելի շատ վնասվածք է ստացել. նրա մոտ արձանագրվել է քթի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, որը դատաբժիշկը գնահատել է թեթեւ ծանրության մարմնական վնասվածք, իսկ հրամանատարինը՝ ոչ թեթեւ մարմնական վնասվածքի հատկանիշներ չպարունակող: Իմ պաշտպանյալը 10 օր շարունակ հոսպիտալում է գտնվել, բայց «տուժած» հրամանատարը ոչ մի օր չի գտնվել հոսպիտալում»,- ասաց պաշտպանը:

Մեր հարցին, թե տուժած հրամանատա՞րն է ծեծել Արման Միքայելյանին, Մարիամ Մկրտչյանը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, քանի որ նախաքննական մարմինը նրա գործողությունները որակել է որպես անհրաժեշտ պաշտպանություն. «Դա չի կարող որակվել անհրաժեշտ պաշտպանություն, որովհետեւ Արման Միքայելյանի վնասվածքները եղել են ոչ թե մեկ, այլ մի քանի հատ: Դա որակել որպես պաշտպանություն՝ արդեն իսկ ծիծաղելի է: Քանի որ հրամանատարությունը ներկա է եղել միջադեպին, սպայի մեղքը բարդել են զինվորների վրա,  որովհետեւ հակառակ դեպքում հենց միայն Արմանի վնասվածքներից ելնելով՝ պետք է Կարեն Խաչատրյանը պատասխանատվության ենթարկվեր: Դեպքին ներկա են եղել ջոկի պատասխանատուները, գումարտակի հրամանատարը, ուստի անհնար էր, որ 10 րոպե տղաները ծեծեին նրան ու ոչ ոք չմիջամտեր»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա ասաց, որ իր պաշտպանյալները նախաքննության ընթացքում հրաժարվել են ցուցմունք տալ, սակայն դա չի խանգարել քննիչին առերեսում կատարել մեղադրյալների ու Կարեն Խաչատրյանի միջեւ: «Տուժողը վերացական ցուցմունքներ է տվել, մեկ ասել է, որ չի հիշում դեպքը, մեկ ասել է, որ ցավ չի զգացել, այսինքն՝ կոնկրետ չի պնդել՝ իմ պաշտպանյալներն իրեն հարվածել են, թե՝ ոչ»,- ասաց պաշտպանը:

Գործով մյուս մեղադրյալ Վազգեն Մխեյանը նույնպես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպան Նորայր Նորիկյանը մեր զրույցում ասաց, որ Կարեն  Խաչատրյանի այն պնդումները, թե տղաները ծննդյան տոնի ժամանակ ալկոհոլ են օգտագործել, իրականությանը չի համապատասխանում, եւ դա փաստել է նաեւ դատաքիմիական փորձաքննությունը:

«Պատկերացնո՞ւմ եք՝ վեց հոգով 10 րոպեում մեկ հոգու ծեծեն, այդ մարդու վրա ոչ մի նորմալ տեղ չէր մնա: Իմ պաշտպանյալը դրա հետ ոչ մի առնչություն չունի: Զգացվում է, որ սպաներն անձնական վրեժխնդրություն են լուծել այս վեց զինծառայողի նկատմամբ եւ իրենց տված ցուցմունքներով հասել են նրան, որ այս զինծառայողներն այսօր հայտնվել են ճաղերի հետեւում»,- պնդեց Նորիկյանը:  Ըստ նրա՝ քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավասու մարմինների կողմից առանձնակի ջանասիրություն է ցուցաբերվել 6 շարքային զինծառայողին ծանր հանցագործության մեջ մեղադրելու եւ երկար տարիներով ազատազրկման դատապարտելու համար:

Բացի այդ, Ռազմական ոստիկանությունը դրական բնութագիր է տվել զինծառայողների վերաբերյալ, իսկ զորամասի հրամանատարական կազմը՝ բացասական: «Որոշել են երեխեքից վրեժխնդիր լինել»,- նկատեց փաստաբան Նորիկյանը՝ հավելելով, որ ժամկետային զինծառայողների դեմ ցուցմունքներ են տվել բացառապես սպայական կազմից՝ վաշտի, գումարտակի եւ դասակի հրամանատարները: Մեր հարցին, թե վեց զինծառայողը նախկինում կոնֆլիկտ ունեցե՞լ են Կարեն Խաչատրյանի հետ, պաշտպանն ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, եւ բացի դա՝ գործի նյութերում էլ չի երեւում:

Այսպիսով՝ 6 զինծառայողի սպառնում է նվազագույնը՝ 4, իսկ առավելագույնը՝ մինչեւ 8 տարվա ազատազրկում: Քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Գորիսի նստավայր), եւ հոկտեմբերի 5-ին դատավոր Դավիթ Սարգսյանի նախագահությամբ կկայանա առաջին դատական նիստը:

Տպել
4909 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը