Armtimes.com կայքը ստեղծել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն: Այն ներառում է «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումները, ինչպես նաեւ ունի օրվա ընթացքում թարմացվող լուրերի, ֆոտոռեպորտաժների եւ մի շարք այլ բաժիններ: Armtimes.com կայքին է պատկանում նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի թվայնացված արխիվը պահպանելու եւ օգտագործելու իրավունքը:
Armtimes.com կայքի ղեկավարումը իրականացնում է թերթի խմբագրակազմը:
«Հայկական Ժամանակ» օրաթերթը «Օրագիր» օրաթերթի տրամաբանական շարունակությունն է. այն բանից հետո, երբ 1999 թվականին իշխանությունները փակեցին 1998-ին ստեղծված «Օրագիրը», Նիկոլ Փաշինյանի ջանքերով վերականգնվեց «ՀԺ»-ի տպագրությունը: Սկսած տպագրության առաջին տարիներից, թերթը համարվում է Հայաստանի առաջատար քաղաքական լրագրերից մեկը` իր տպաքանակով գերազանցելով մյուս բոլոր օրաթերթերը: Մինչեւ 2008 թվականի մարտի մեկը թերթի գործող գլախավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը: 2008 թվականի Մարտի մեկից հետո, երբ Փաշինյանը անցել է ընդհատակ, այնուհետեւ քաղբանտարկյալի կարգավիճակում մինչեւ 2011 մայիսը անցկացրել բանտում, թերթի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարել է Աննա Հակոբյանը: 2012 թվականին մայիսին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը անկախ օրաթերթ է, որ անկաշկանդ, օբյեկտիվ եւ օպերատիվ լրատվություն է հաղորդում Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ընթերցողին է մատուցում տնտեսության, քաղաքականության եւ բազմաթիվ այլ ոլորտների վերաբերյալ փորձագիտական մակարդակի վերլուծություն, կարեւոր թեմաների շուրջ եւ հետաքրքրիր անհատականությունների հետ հարցազրույցներ, ազատ հարթակ է տարբեր հրապարակախոսությունների եւ կարծիքների փոխանակման համար:
«Հայկական ժամանակի» խմբագրակազմը իր թիվ մեկ առավելությունը Հայաստանի լրատվական դաշտում համարում է անսահմանափակ ազատությունն ու անկախությունը: