Գյումրու 41 դպրոցը խիստ զգուշացում է ստացել. ծնողները`100 հազար դրամ հավաքելու մասին

Armtimes.com-ը երեկ, մայիսի 24-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Գյումրու թիվ 41 դպրոցում 9-րդ դասարանցիները «վերջին դաս» միջոցառման համար մոտ 100 հազար դրամի չափով գումար են հավաքում: Այս մասին մեզ տեղեկացրել էր ծնողներից մեկի անմիջական ազգականը, ով դժգոհել էր, թե ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում այդ գումարը տրամադրել:

Այսօր՝ մայիսի 25-ին, նույն դպրոցի 9-րդ դասարանի որոշ աշակերտների ծնողներ դիմելով armtimes.com-ի խմբագրություն տեղեկացրել են, որ իրենք 100 հազար դրամ չեն հավաքում: Վերջիններիս խոսքով, նույնիսկ Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունը նրանց զգուշացրել է, որ որեւէ միջոցառում չկազմակերպեն:

«Տեղեկությունը սխալ է, մենք այդքան գումար չունեինք, որ տայինք: Ես չգիտեմ ում է ձեռնտու նման տեղեկություններ տրամադրելը: Երեխաները շատ տխրեցին, որ իմացան, թե «վերջին դասը» չի թույլատրվում կրթության վարչության կողմից, բայց մենք այդքան գումար չենք հավաքել: Ողջ ծախսերը եղել է 2000 դրամի պատմություն»,- ասաց 9-ի ա դասարանի աշակերտներից մեկի ծնող Լիլիթ Աստանյանը:

Շիրակի մարզի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «վերջին դաս» միջոցառումը չի արգելվել թիվ 41 դպրոցում, այլ պարզապես խիստ զգուշացրել է, որ զերծ մնան խոշոր չափի դրամական միջոցներ ծախսելուց:

Այս տարի Շիրակի մարզում 12-րդ դասարանը ավարտելու է մոտ 2000 շրջանավարտ: Վարչության պետի խոսքով՝ վերահսկողություն իրականացվում է մարզի բոլոր դպրոցներում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տպել
3678 դիտում

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է մեկ թեկնածու

Բելառուսից շուտով ՀՀ կժամանի աշխատանքային խումբ․ քննարկվելու են լոգիստիկ խնդիրներ

Նախարարի մոտ քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերը

Պետք է անենք ամեն ինչ, որ Մարտի 1-ը շուտ մոռացվի զոհերի հարազատների համար. Գագիկ Մելիքյան

0038 գաղտնի հրամանը չկա, մարտի 1-ին մարդկանց սպանելն անհրաժեշտություն է եղել

Հաճախակի կազմակերպել այցելություններ․ ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարին

Թբիլիսիում այրել են Ջորջ Սորոսի խրտվիլակը

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ուժեղացնել հանցագործության դեմ պայքարը

Սեղմ ժամկետում կյանքի ենք կոչելու ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը․ Սարգսյանի խոստումը

Միշտ լինում է հատուցում՝ Լեւոն Բարսեղյանի ելույթից հետո ծափահարություններ հնչեցին

Կիսատ-պռատ. որոշեցի վարույթը կասեցնել