Հայաստանում շուրջ 20000 սովորող այսօր նշում է «Վերջին զանգը»

26/05/2017 schedule08:13

2016-17 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության հիմնական դպրոցների ավարտական 9-րդ դասարանները կունենան  29.642 շրջանավարտներ:Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 12-րդ դասարանը կավարտեն 19.618 սովորողներ:

Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին դաս» միջոցառումն այս տարի կկազմակերպվի մայիսի 26-ին`այսօր: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի՝  հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունները կկազմակերպվեն  հունիսի 1-23-ը:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը կոչով դիմել էր երեխաների ծնողներին՝ խնդրելով, որպեսզի նրանք խուսափեն շրջանավարտներին մեքենա տրամադրելուց։

«Մեր համաքաղաքացիներին կոչելով բարձր իրավագիտակցության՝ ոստիկանությունը դիմում է հատկապես ծնողներին. տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, հարկ եղած դեպքում դուք վարեք մեքենան, զանգվածային միջոցառումների ժամանակ համագործակցեք ուսուցիչների, ոստիկանության ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Շրջանավարտներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ավտոմեքենա վարելու արկածախնդրությունից, հասարակական վայրերում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:

Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու զանգվածային միջոցառումների վայրերում:

Արվելու է ամեն ինչ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Որևէ ներողամտություն չի ցուցաբերվելու օրինազանցության նկատմամբ: Դրսևորելով օրինաչափ խստություն, անհանդուրժողականություն ու պահանջկոտություն՝ հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:

Ակնկալելով հանրության ըմբռնումն ու աջակցությունը՝ կրկին կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ միասնաբար անենք առավելագույնը մեր երեխաների տոնը թեկուզ չնչին միջադեպով չմթագնելու համար»,-նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Իսկ այսօր երեկոյան Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Վերջին զանգի» տոնական մեծ միջոցառումը: Երեւանի քաղաքապետարանի հայտարարության մեջ ասվում է.

Սիրելի՛ շրջանավարտներ,
մայիսի 26-ին ժամը 19:30 սիրով հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու Վերջին զանգին նվիրված համերգային ծրագրին, ուր իրենց մասնակցությունը կունենան Aram Mp3-ը, Sona Rubenyan-ը և Garik Papoyan-ը:

Տպել
1655 դիտում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց

Լին Թրեյսին ժամանակավորապես լքել է Ռուսաստանը․ երբ է հայտնի դարձել ԱՄՆ դեսպանի բացակայությունը

Ովքեր են աջակցում բողոքի շարժմանը. օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, նախկին պաշտոնյաներ. Փաշինյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ շարունակվում է Տավուշից սկսած քայլերթը

Երիտասարդն ատրճանակը պահել է կնոջ դեմքին, հափշտակել պայուսակն ու փախել․ մանրամասներ ավազակային հարձակման դեպքից

Մարդիկ, ովքեր Կիրանցում խաղում են մարդկանց հույզերի հետ, փորձում են քաղաքական որևէ գործընթաց գեներացնել․ Հովհաննիսյան

Կիրանցից լսում եմ ամեն ինչ, բացի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցերից․ Վլադիմիր Վարդանյան

Նիկոլ Փաշինյանը սահիկաշարի միջոցով ներկայացրեց ՀՀ զարգացման տեսլականը (տեսանյութ)

Սահմանային սյուները անվտանգային երաշխիք են Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես ՀՀ-ի համար. Փաշինյան

Տավուշյան շարժումն ուղղորդվո՞ւմ է ՌԴ-ի կողմից․ Արթուր Հովհաննիսյանը մանրամասնել է

Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը․ Կրեմլում տեղի կունենա երդմնակալության արարողությունը

«ԱՌ-ԲԵ Ռետէլի» ընկերության իրացման կետերում ժամկետանց սննդամթերք է հայտնաբերվել

Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու դրա ընձեռած հնարավորությունները

Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական մեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային և բռնի համբուրել

ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ